Երևան, 26.Հունիս.2017,
--
:
--
,

Հրամայական է հայրենիքի շենացումը ու մեր անվտանգության գրավական հանդիսացող հայոց բանակի զորացումը. Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում համայն Մեր ժողովրդին՝ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության պանծալի տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի հիմնադրման ցնծաբեր օրերի առիթով:

Մայիսյան այս եռատոն խորհուրդն ու տոնակատարությունները կրկին բերկրանքով են լցնում մեր հոգիները: Այսօր անդրադառնում և վերարժևորում ենք մեր ժողովրդի ներդրած այն շոշափելի ջանքերը, որոնք նպաստեցին Մեծ Հայրերանական պատերազմում հաղթանակի կերտմանը և աշխարհում խաղաղության հաստատմանը: Արցախյան ազատագրական պայքարում այս հաղթական օրը մեր հերոս զավակները անկոտրում կամքով ու քաջարի ոգով ազատագրեցին ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող և ազգային մեր մշակույթի նշանավոր կենտրոն Շուշի քաղաքը: Այդ որոշիչ օրերին կազմավորվեց նաև Արցախի ապահովության և խաղաղության երաշխիք հանդիսացող Պաշտպանության բանակը:

Այսօր, հակառակ մեր ժողովրդի խաղաղասեր ոգու, շարունակում է առաջնային մնալ հարձակումներից մեր երկրի սահմանների պաշտպանությունը: Պատերազմական այս մարտահրավերների առջև մենք պարտավորված ենք ազգային համախմբվածության, մեզ համար հրամայական է հայրենիքի շենացումը ու մեր անվտանգության գրավական հանդիսացող հայոց բանակի զորացումը:

Մեր աղոթքն ու հայցն է առ Աստված, որպեսզի Բարձրյալ Տերը լուսեղեն երկնային հարկերում հանգստություն շնորհի հայրենիքի համար զոհված մեր հերոս զավակների հոգիներին, խաղաղություն պարգևի համայն աշխարհին, զորացնի և ապահովության մեջ պահի հայրենի մեր պետականությունը և մեր ժողովրդին այժմ և հավիտյանս. ամեն», - ասված է ուղերձում:

loading...
«Անիտա» անվան տակ. վավերագրական ֆիլմ լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մասին Լեգենդար Գևորգ Վարդանյանի վերջին հարցազրույցը Հազվագյուտ ադամանդն անվանվել է ի պատիվ Գևորգ և Գոհար Վարդանյանների Գերմանիան և Չիլիի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում են Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով Հաղթելո՛ւ ենք. «Ժառանգություն» կուսակցության հռչակագիրը «Ժառանգություն» կուսակցության նախագահ վերընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը
Ադրբեջանական բանկերը շարունակում են դատի տալ շահիդներին
Հայ հրաձիգները ելույթ են ունենում աշխարհի երիտասարդական առաջնությունում Իրանում ԻԼԻՊ-ի հետ կապված խմբի անդամներ են ձերբակալվել ՌԴ ԱԴԾ Արտաշատի սահմանապահ ջոկատը նշում է կազմավորման 36-րդ տարեդարձը Աշակերտական խորհուրդների անդամները հանդիպել են ԿԳ նախարարի և ԱԺ ԳԿՄԵՍ հանձնաժողովի փոխնախագահի հետ Ադրբեջանը կմասնատվի պատերազմի արդյունքում. Riaderbent Ինժեներական ոլորտի ֆորում-ցուցահանդեսը Վանաձոր էր բերել 200 մասնակցի Արմեն Մարտիրոսյանի ելույթը Ժառանգություն կուսակցության 11-րդ համագումարում Վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը Ժառանգություն կուսակցության 11-րդ համագումարում Նյուքասլում մարդկանց խմբի մեջ մեքենայի մխրճվելու հետեւանքով 6 մարդ է տուժել ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիան ծանոթացել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի առթիվ քրգործերին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan