Երևան, 23.Օգոստոս.2017,
--
:
--
,

Առողջապահության նախարարն այցելել է նորածնային վերակենդանացման բաժանմունքներ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն մայիսի 7-ին  ծանոթացել է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում բուժվող և խնամվող նորածինների, այդ թվում` մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից տղայի առողջական վիճակին։ Նախարարը հետաքրքրվել է նրանց բուժման ընթացքով և արդյունքներով։

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր Արմեն Մինասյանի և ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի հետ նաև քննարկվել են մարզերից ծանր վիճակում Երևանի նորածնային վերակենդանացման բաժանմունքներ տեղափոխվող նորածինների բուժմանն առնչվող հարցեր։ Լևոն Ալթունյանն առաջարկել է առաջիկա շաբաթների ընթացքում համատեղ ամփոփել մարզերից ընդունվող երեխաների հիվանդությունների, դրանց խորացման պատճառները, վերլուծել, թե արդյոք հնարավոր էր դրանք կանխարգելել։ «Մեր խնդիրն է պարզել, թե ի՞նչ պետք է անենք, որպեսզի այդ պաթոլոգիաներն ավելի վաղ հայտնաբերվեն` լրացուցիչ սարքավորումներ են անհրաժեշտ, մասնագետներ, թե՞ կրթական ծրագրերը կարող են իրավիճակը բարելավել»,- ասել է նախարարը։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում Լևոն Ալթունյանը ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի հետ ծանոթացել է վերակենդանացման բաժանմունքներում բուժվող երեխաների առողջական վիճակին։ Տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը նախարարին ներկայացրել են տարբեր ծավալների եզակի վիրահատությունների ենթարկված հիվանդների բուժման ընթացքը։ Լևոն Ալթունյանը մասնագետներին հորդորել է հարևան երկրներում լայնորեն ներկայացնել կենտրոնում իրականացվող այն վիրահատությունները, որոնք չեն կատարվում 300-400կմ շառավղով` Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման նպատակով։

Նշենք, որ նախարարի շրջայցի ընթացքում ամենուր քննարկվել են մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից կյանքի համար պայքարող երեք նորածինների բուժմանն առնչվող մանրամասներ։ Նրանցից «Մուրացան» հիվանդանոցային համալիրում գտնվող տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունքներում բուժվող երկու աղջկա վիճակը` կայուն ծանր։ Աղջիկները շնչում են առանց արհեստական շնչառական սարքի, նրանց միացված է CPAP համակարգ։

Անդրադառնայով հնգյակից 2-ի անցանկալի վախճանի պատճառներին` ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանը նշել է. «Խնդիրը խորը անհասության պատճառով օրգան-համակարգերի ոչ բավարար զարգացումն է, ինչի հետևանքով բազմաթիվ բարդություններ են առաջանում, որոնք սպասելի են և, ցավոք, հաճախ հնարավոր չէ կանխարգելել կամ իրավիճակից փրկել»։

Մասնագետների կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները փոքրիկների վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար։

loading...
Nyut.am-ի խմբագրակազմն արձակուրդ է գնում Մխիթարյանը բարձր է գնահատել հայ երկրպագուների աջակցությունը ԱՄՆ-ում Հարլեմ Դեզիրը վերստին հորդորել է Թուրքիային ազատ արձակել լրագրողներին Հայկական ֆիլմերի շաբաթ է անցկացվել Իրանի երեք քաղաքներում Russia Today-ի հետ համագործակցող լրագրողը Սիրիայում զոհվել է ԻՊ-ի գնդակոծությունից Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը Բարձր ջերմային ֆոնը և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվեն Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է ԱՄՆ-ի հետախուզությունը Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է համարում Վախճանվել է դերասանուհի, դրամատուրգ Աննա Պետրոսյանը Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը, որդին ազատվել է արգելանքից Եվրասիայում բոլորովին նոր քարտե՞զ կգծվի Օդաչու Ակոպովը կպարգևատրվի արիության մեդալով. Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգահարել նրան Թուրքական Քեմերի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնվկվել. 400 մարդ տարհանվել է Անցած շաբաթվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ է եղել Գնդապետը ոչ թե հեռացվել է, այլ՝ թոշակի է անցել, նա ոչ թե «գրավել», այլ մուտք է գործել սեփական հյուրանոց Սևանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանքներ Հայաստանը ներկայացուցիչ կունենա C4F Davos մրցանակաբաշխության ժյուրիում Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ 20,4 տոկոսին Հիմա էլ Բաքուն կպավ «Halo Trust»-ին Մեղադրվողների քանակը չի համապատասխանում տուժողների քանակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan