Երևան, 20.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Քաղաքական դաշտի առաջին ճգնաժամը երևան կգա սեպտեմբեր–հոկտեմբերին


Մեր հյուրն է հասարակական–քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը

– Պարոն Եղիազարյան, ապրիլի 2–ի ընտրություններից հետո մեր քաղաքական դաշտն ինչպի՞սի դասավորվածություն ստացավ, ուժերն ինչպե՞ս դիրքավորվեցին:

– Ընտրություններից հետո ներքին խմորումների արդյունքում Սերժ Սարգսյանն այսօր ունի բացարձակ մեծամասնություն: Իհարկե, չեմ կարող ասել, թե դա արդյոք նաև աշնանը կպահպանվի՞:

– Կարո՞ղ ենք այսպես արձանագրել` Սերժ Սարգսյանն իր առջև նման խնդիր էր դրել և հասավ դրան:

– Իհարկե, ի սկզբանե նա այդ խնդիրն էր լուծում: Նա չէր սպասում, որ Կարեն Կարապետյանը Հայաստանում նման ընդունելության կարժանանա: Անշուշտ, արտաքնապես չի երևա, բայց այդ պատճառով ներքին իրավիճակը շատ սրվեց:

Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի` որպես քաղաքական գործչի ընդունվելը ժողովրդի կողմից աննախադեպ էր: Նա խոսում էր ՀՀԿ–ի անունից և, պատկերացնո՞ւմ եք` ժողովրդի կողմից դիմադրություն ու առարկություն չէր ստանում:

Իսկ մինչ նրա Հայաստան գալը, դրությունը մեր երկրում ծայրահեղ լարված էր: Դեռ չասած, որ լարված էր առանց արտաքին գործոնների: Իսկ եթե արտաքին գործոնները` մադրիդյան սկզբունքների տեսքով, ներխուժեն Հայաստան, ապա վիճակն էլ ավելի ծանր կլինի: Եվ այդ դեպքում արդեն չգիտեմ, թե ուժերի դասավորվածությունն ո՞ւմ օգտին կլինի:

Բայց, ի վերջո, դա կարելի է նաև հաշվել:

– Եվ ի՞նչ ցույց կտա հաշվարկը:

– Ցույց կտա, որ կլինի Կարեն Կարապետյանի օգտին:

Իսկ դա` ժողովրդի՞ աջակցությամբ, թե՞ առանց ժողովրդի:

– Եթե իշխանությունն իրեն խելամիտ չպահի, ապա կլինի ժողովրդի միջամտությամբ: Իսկ եթե խելամիտ պահի, ապա մեր երկրում կլինեն դրական փոփոխություններ: Վերջապես վերջ կտրվի կլանային տնտեսությանը:

– Հիմա կարո՞ղ ենք ասել, որ ժողովուրդը կատարեց այն ընտրությունը, որն ուզում էր: Եվ ոչ թե ընտրեց ստիպողաբար` ընտրակաշառքով ու վարչական ճնշումների ազդեցությամբ:

– Միանշանակ չեմ կարող այդպես ասել: Իհարկե, այստեղ վիթխարի էր Կարեն Կարապետյանի` որպես մարդու, որպես քաղաքացու, որպես դիմագիծ ունեցող երևանցու դերը: Բայց որ Հանրապետական կուսակցությունը չի կարող մատնանշել մի հաջողություն, որին հասել են իրենց իշխանավարման տարիներին, փաստ է: Եվ այդ մասին ցանկացած քաղաքացի գիտի:

Այնպես որ, մի քիչ վաղ է ասել, թե առանց հին ու նոր խարդավանքների ու խախտումների Հանրապետական կուսակցությունը հասել է հաջողությունների:

Բայց մի բան էլ կա` եթե փորձեն Կարեն Կարապետյանի հետ վարվել այնպես, ինչպես վարվեցին Հովիկ Աբրահամյանի հետ, կամ ինչպես երկու տարի առաջ վարվեցին Գագիկ Ծառուկյանի հետ, ապա այդ նոր փորձությանը նրանք իրենց ողջ թիմով չեն դիմանալու: Որքան էլ խելոք ու հնազանդ լինեն, մեր քաղաքացիները եթե կորցրեցին վերջին հույսը, ապա վատ բաներ տեղի կունենան:

– Բայց ինչո՞ւ չեն կարող: Որտե՞ղ է Կարեն Կարապետյանի ուժը, որ չեն կարող:

– Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ է կատարվում, հետևեք Սերժ Սարգսյանի հսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին: Շշմեցուցիչ էր Արա Աբրահամյանի հայտարարությունը կառավարության վերաբերյալ: Նա լրջորեն կասկածել էր կառավարության ջանքերին ներդրումներ ապահովելու վերաբերյալ: Այն դեպքում, երբ երկու Կարապետյանները` Կարեն Կարապետյանը և մոսկվաբնակ Սամվել Կարապետյանն արդեն հայտարարել էին լրջագույն ներդրումային ծրագրերի մասին: Եվ այս ֆոնին նրա արտահայտությունները ոչ մի քննադատության չեն դիմանում:

Իսկ ո՞ւմ հետ է շփվում Արա Աբրահամյանը: Նա մեր ու ձեր հետ չի շփվում: Այսինքն` երբ որ նա մի բան է ասում, ապա պետք է հաշվի առնել, թե ում հետ է խոսել և ինչ է խոսել:

Այս ամենը ցույց է տալիս, որ մեր երկրի քաղաքական դաշտն այսօր գտնվում է լուրջ խմորումների մեջ: Իսկ առաջին ճգնաժամը երևան կգա արդեն սեպտեմբեր–հոկտեմբերին:

– Եվ այդ ժամանակ պա՞րզ կդառնա, թե 2018 թվականին ի՞նչ է սպասվում մեզ. ի՞նչ երկիր ենք մենք ունենալու:

– Հիմնականում կուրվագծվի: Իսկ կառավարությունը, որ պետք է առաջիկայում ձևավորվի, իմ կարծիքով կձևավորվի Սերժ Սարգսյանի ճնշման տակ: Եվ հին կառավարությունից առանձնապես չի տարբերվի: Աստված տա, սխալվեմ, այդպես չլինի: Բայց կապրենք` կտեսնենք:

Գոհար Սարդարյան

 

loading...
Ջրարբիի դպրոցը կջեռուցվի ու կվերանորոգվի Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7 տոկոսով ՀՀ ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն ավիացիայի թռիչքների ապահովման համագործակցության զարգացման հարցերով նիստին Հերմինե Նաղդալյանն անձամբ կվճարի ծառայողական բջջային հեռախոսի խոշոր չափի պարտքը. ԱԺ-ն պարզաբանում է ներկայացրել Ուկրաինան բողոքի նոտա է հղել ՌԴ-ին Վլադիմիր Պուտինի Ղրիմ այցի կապակցությամբ Օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Դին Լիժենի հետ. Գրան Պրի Բեքչյանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցով նամակ է հղել Էրդողանին ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց Շենգենում օտարերկրացիների վերահսկողության նոր համակարգին Հայաստանում առաջին անգամ կառանձնացվեն կենսոլորտային պահպանավայրեր Կոտայքի մարզի Գեղարդ-Գողթ հատվածում ժայռի վրա ճաքեր են առաջացել Վահրամ Բաղդասարյանը Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չի տեսնում Ռուսաստանում հայերի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. կան զոհեր եւ վիրավորներ Լավրովն անտեղյակ է ՄԽ համանախագահության ձևաչափի փոփոխության մասին խոսակցություններից Լավրովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման առաջընթացի հնարավորության մասին Նիկոլ Փաշինյանը հոռետեսորեն է վերաբերվում հացադուլին որպես քաղաքական պայքարի գործիք Հայաստանը միջազգային հանրությանը տեղյակ է պահել, որ ընտրել է «և-և»-ի քաղաքականությունը. Վահրամ Բաղդասարյան Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Բեռնարդ Քուշները միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին ՀՅԴ-ն բավարարված է կառավարության աշխատանքով Արտակարգ դեպք՝ Բագրատաշենի մաքսակետում Վարչապետ Կարեն Կարապետյանը երկվորյակների պապիկ է դարձել Բասկետբոլի հավաքականը սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին Կալիֆորնիայում նորագույն օդերևութաբանական արբանյակ է տիեզերք արձակվել Չինաստանում առաջին անգամ հաջողությամբ մարդու գլխի փոխպատվաստում է իրականացվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan