Երևան, 23.Հուլիս.2017,
--
:
--
,

Հեպատիտ C-ով հիվանդները կարող են ցուցակագրվել բուժման ծրագրում ընդգրկվելու համար

 

 ՀՀ կառավարությունը օրերս հաստատել է Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերության ծրագիրը, համաձայն որի Հայաստանի Հանրապետությանն է նվիրաբերվում ժամանակակից «Սովալդի» դեղ, որով հեպատիտ C-ով հազար հիվանդ բուժում կստանա։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

«Հեպատիտ C-ի դեմ պայքարը հանրային առողջապահական լուրջ խնդիր է։ Այն խիստ վտանգավոր վարակիչ հիվանդություն է թե՛ հիվանդի առողջության և կյանքի, թե՛ հանրության համար։

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հեպատիտ C-ի դեմ պայքարի ամենաարդյունավետ ձևը հիվանդների բուժումն է։ Իսկ բուժումը հնարավոր է դարձել վերջին տարիներին հայտնաբերված սովալդի դեղի օգտագործմամբ։ Հայաստան ներմուծվում է դրա օրիգինալը։  Արտերկրում այդ դեղով մեկ հիվանդի բուժման արժեքը հասնում է մինչև 50-60 հազար ԱՄՆ դոլարի։

Միաժամանակ, հայտնում ենք, որ ծրագրի շրջանակում բուժման համար անհրաժեշտ է մինչև բուժման սկսելը, ընթացքում և բուժման ավարտից հետո իրականացնել մի շարք հետազոտություններ։ Նշենք, որ նվիրատվությամբ ստացված դեղը, ըստ ցուցումների, պետք է համակցվի հավելյալ 1 կամ 2 դեղով։

Առողջապահության նախարարությունը սկսել է մշակել ծրագրի իրականացման միջոցառումներ, այդ թվում` հեպատիտ C-ով հիվանդ քաղաքացիների ցուցակագրում։

Առաջնահերթ կսկսվի այն քաղաքացիների բուժումը, որոնց մոտ լաբորատոր հետազոտություններով արդեն իսկ հաստատվել է հեպատիտ C ախտորոշումը կամ պատրաստ են իրենց միջոցներով վճարելու սույն հետազոտությունների համար։

Ծրագրի շրջանակում առաջնահերթ կընդգրկվեն նաև այն քաղաքացիները, ովքեր պատրաստ կլինեն վճարելու հավելյալ դեղերի արժեքը։

Բոլոր հիվանդներին, ովքեր որպես հեպատիտ C-ով հիվանդ հաշվառված չեն իրենց պոլիկլինիկայում կամ այլ բժշկական հաստատությունում, առաջարկում ենք մինչև մայիսի 15-ը ցուցակագրվել`  ամեն օր, ներառյալ` տոներին, ժամը 9-18-ը զանգահարելով 010-65-51-62 հեռախոսահամարով»,- նշված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

loading...
Կանխատեսվում է մինչև +38...+40 աստիճան տաքություն Պաշտոնապես մեկնարկեցին համաՀՄԸՄական մարզախաղերը Վարդավառի միջով` մեր պատմության հեռուները Բասկետբոլի պատանեկան թիմը մեկնեց Անդորրա Արամ Ա-ն ուղերձ է հղել Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերի մասնակիցներին Նախագահը դիտել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները Ծաղկաձորը կունենա կինոթատրոն, սահադաշտ ու զբոսաշրջիկներին կներկայանա նոր ծրագրերով Իրանում հրդեհի պատճառով տասնյակ նավեր են այրվել (տեսանյութ) У меня проблема через час будет. Պուտինը Ալիևի հետ հանդիպման մասին (տեսանյութ) Պուտին-Ալիև հանդիպման օրը Ադրբեջանը կրակի տակ է պահել հայկական սահմանամերձ գյուղերը Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել Եվրոպա Հայաստանի և Չեխիայի արդարադատության նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր Վալանսի քաղաքապետը ողջունել է Բակո Սահակյանի վերընտրությունը Արցախի նախագահի պաշտոնում «Սևանա լիճ 2017» շախմատային մրցաշարի առաջատարներն են Ուկրաինայի, Իսրայելի ու Եգիպտոսի ներկայացուցիչները Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերի մասնակիցները եղել են Ծիծեռնակաբերդում Հ.Մ.Ը.Մ. խաղերի մասնակիցները եղել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում Ըմբիշ Միհրան Հարությունյանի վիրահատությունը հաջող է անցել Ադրբեջանը վեց ամսում Արցախի ուղղությամբ հրադադարը խախտել է շուրջ 9000 անգամ Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է «Համատեղ անցյալ»-ով արտահայտվող մասնատման վտանգի նախանշումը Սահմանամերձ համայնքներում պետք է ժամանակակից ու որակյալ կրթություն ապահովենք. ՀՀ վարչապետ Պուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակին առնչվող հարցեր Սեուլը հայտարարել Է վերջին 17 տարում ԿԺԴՀ-ի տնտեսության ռեկորդային աճի մասին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan