Երևան, 28.Մայիս.2017,
--
:
--
,

Վահանաձև գեղձ. ո՞ր դեպքերում է վիրահատություն կամ ամբողջական հեռացում պահանջվում (ֆոտոշարք)

 

Հայաստանի Հանրապետությունը համարվում է վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի: Բարձր լեռնային դիրքը, ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթումը, յոդով հարուստ ծովային օդի և ծովամթերքների բացակայությունը, սթրեսներով լի առօրյան նպաստում են վահանաձև գեղձի հիվանդությունների, այսպես կոչված “զոբի” առաջացմանը: Եվ չնայած դեպքերի մեծ մասում այդ հիվանդությամբ կարելի է ապրել, սակայն խաթարված նյութափոխանակությունը, անկայուն հոգեվիճակն ու մշտական հոգնածության զգացումը նկատելիորեն նվազեցնում են կյանքի որակը: Ինչպես ժամանակին ախտորոշել և բուժել վահանաձև գեղձի հիվանդությունները և որքանով են դրանք վտանգավոր՝ «Առողջապահական համակարգ» պարբերականի հետ զրույցում պատասխանում է “Սլավմեդ ԲԿ”-ի էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյանը:

- Ի՞նչ դասակարգում ունեն վահանաձև գեղձի հիվանդությունները:

- Վահանաձև գեղձի հիվանդությունների պայմանականորեն բաժանենք երկու խմբի՝ վիրահատական բուժում պահանջող և կոնսերվատիվ բուժում կամ հսկողություն պահանջող: Վիրահատական բուժման ենթարկվում են հիմնականում հանգուցավոր ձևերը: Սովորաբար հանգուցավոր ձևերն ընթանում են առանց որևէ ախտանիշի. հանգույցները հայտնաբերվում են պատահաբար, ուրիշ հետազոտությունների ժամանակ, կամ պրոֆ-քննությունների ժամանակ, դարձյալ պատահաբար, կամ երբ արդեն երևում են, փոխում են պարանոցի արտաքին տեսքը:

Ոչ բոլոր հանգույցներն են պահանջում վիրահատական բուժում: 70-80% դեպքերում հանգույցները լինում են բարորակ, իսկ բարորակ հանգույցները վիրահատվում ենք միայն հարաճուն մեծացման պարագայում: Հսկողություն ենք սահմանում,և եթե մեծացման դինամիկա կա, հեռացնում: Կամ հեռացնում ենք, եթե պացիենտը եկել է արդեն մեծ հանգույցով, որն առաջացնում է հարակից անատոմիական էլեմենտների մեխանիկական սեղմում, դիսկոմֆորտի, խեղդոցի տհաճ զգացողություն:

- Բարորակ հանգույցը չի՞ կարող դառնալ չարորակ:

- Բժշկության մեջ հարյուր տոկոս գոյություն չունի: Բայց նայելով արդեն մեկ դարից ավել համաշխարհային բժշկության կուտակած փորձին, կարելի է ասել, որ հավանականությունը, որ բարորակ հանգույցները կվերափոխվեն չարորակի, շատ փոքր է: Միայն եթե հանգույցներն առաջանում են աուտոիմուն բորբոքումների ֆոնին, դրանք կարող են վերածվել չարորակի (ոչ մեծ տոկոս դեպքերում): Դա մի իրավիճակ է, երբ օրգանիզմը սկսում է չճանաչել վահանաձև գեղձը, ընկալում է որպես օտար մարմին և սկսում է պայքարել գեղձի դեմ: Համակարգչային վիրուսի նման է, որը խանգարում է ճանաչել մինչ այդ համակարգչի մեջ եղած ֆայլերը:

- Ինչպե՞ս է կատարվում ախտորոշումը:

- Ախտորոշումը սկսվում է ամենաէլեմենտար և մատչելի մեթոդից՝ սոնոգրաֆիայից: Հանգուցավոր խպիպի ախտորոշման ժամանակակից ոսկե ստանդարտը բարակ ասեղի պունկցիոն բիոպսիան է, որն իրենից ներկայացնում է շատ արագ, գրեթե անցավ գործընթաց: Նման է երակային կամ մկանային ներարկման, շատ հիվանդներ նույնիսկ ավելի թեթև են տանում, քան ներարկումը: Մարդիկ շատ են վախենում պունկցիայից, և դա հասկանալի՝ այն կատարվում է անատոմիական շատ բարդ հատվածում: Բայց դա շատ լավ ախտորոշիչ մեթոդ է, վախենալ պետք չէ:Պունկցիան անպայման կատարվում է սոնոգրաֆիայի հսկողությամբ: Բարակ ասեղով հանգույցից վերցնում ենք բջիջներ և ուղարկում լաբորատորիա՝ հետազոտման: Կախված այդ հետազոտման արդյունքներից՝ ընտրում ենք հետագա բուժման տակտիկան: Բայց պունկցիոն բիոպսիան նույնպես ունի սխալի հնարավոր տոկոս: Այդ պատճառով, անգամ եթե ունենք ամենալավ պատասխանը, միևնույնն է, բոլոր հիվանդները շարունակում են գտնվել հսկողության տակ: Եթե հետագայում ինչ-որ կասկածներ են առաջանում՝ սոնոգրաֆիայի արդյունքում կամ ուղղակի բժշկի շոշափելուց, հետազոտությունը կրկնվում է: Բայց այդպիսի դեպքերը հաճախ չեն լինում:

Գոյություն ունի ևս մեկ մեթոդ՝ ներվիրահատական ցիտոլոգիական քննությունը: Այն տեխնիկապես մի քիչ բարդ է: Հենց վիրահատության ժամանակ հանգույցը հեռացնում ենք գեղձի մի կողմի հետ միասին և ուղարկում ենք էքսպրես հետազոտման: Թերությունն այն է, որ վիրահատության ժամանակ ստիպված ենք մի քիչ սպասել արդյունքին: Եթե պարզվում է, որ կան քաղցկեղածին բջիջներ, հեռացնում ենք ամբողջ գեղձը: Եթե ոչ, թողնում ենք:

- Ինչպե՞ս է նշանակվում բուժումը “Սլավմեդ” ԲԿ-ում:

- Պունկցիայի պատասխանից կախված որոշվում է՝ կա վիրահատության ցուցում, թե ոչ: Եթե կա, հաջորդ փուլը վիրահատական ծավալը որոշելն է: Հաճախ մենք գործ ունենք մեկ հանգուցի հետ՝ վահանաձև գեղձի աջ կամ ձախ կողմից, որի մեջ մենք տեսել ենք կասկածելի կամ չարորակ բջիջներ: Այդ ժամանակ պետք է հեռացնել ամբողջ գեղձը, այնուհետև, դեպքերի մեծամասնությունում, հիվանդը պետք է անցնի նաև ռադիոյոդ թեապիա, քանի որ չենք կարող վստահ լինել, որ մեկ-երկու քաղկեցածին բջիջ չի մնացել: Ռադիոյոդ թերապիայի ժամանակ հիվանդը ստանում է ռադիոակտիվ յոդ, որը կլանում ու ոչնչացնում է մնացած բջիջները, և արդեն կարող ենք մեծամասամբ խոսել հարյուր տոկոսանոց առողջացման մասին:

Կան չարորակ ուռուցքներ, որոնք գեղձի մեջ են, և ուռուցքներ, որոնք արդեն գեղձի սահմաններից դուրս են եկել: Երկրորդ դեպքում դա լինում է հիմնականում հարակից ավշային հանգույցների ախտահարում, կամ ներաճ գեղձին անմիջապես կից մկանների մեջ: Շատ բարձիթողի դեպքերում կարող է աճել անգամ շնչափողի, կերակրափողի, անոթների մեջ, կարող են մետաստազներ լինել թոքերում: Որքան ավելի ուշ փուլում է հայտնաբերվում պրոցեսսը, այնքան պրոգնոստիկ տվյալները նվազում են: Հիվանդներ ենք ունեցել՝ անգամ թոքերում մետաստազներով, դա չափազանց բարձիթողի դեպք է: 2-3 անգամ վիրահատվել են, 4-6 անգամ ռադիոակտիվ յոդով ճառագայթում են ստացել, վերջում առողջացել են: Բայց այս պարագայում չառողջանալու հավանականությունը շատ ավելի մեծ է: Ուստի պետք է ուշադիր լինել, լուծել խնդիրը, քանի դեռ գեղձից դուրս չի եկել:

- Վահանաձև գեղձը պատասխանատու է օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսների զգալի մասի համար: Ինչպե՞ս են ապրում մարդիկ դրա հեռացումից հետո:

 - 40-50 տարի առաջ սա իրոք անլուծելի խնդիր էր: Վահանձև գեղձի արտադրած հիմնական հորմոնը պատասխանատու է նյութափոխանակության, արյան հագեցվածության և շատ այլ բաների համար, և դրա պակասի դեպքում արտահայտված կլինիկական ախտանիշներ են լինում՝ աշխատունակության կորուստ, այտուցներ և այլն: Բայց այսօր կարողանում են սինթետիկ ճանապարհով ստեղծել այդ հորմոնի անալոգը: Դեղամիջոցները գնալով կատարելագործվում են, և դա շատ մեծ առավելություն է տալիս՝ վահանաձև գեղձի հեռացման հետ կապված այդ խնդիրն այլևս չկա:

-Դեղը պետք է խմել ամբողջ կյանքի ընթացքո՞ւմ:

- Այո, ամեն օր: Բայց դա այնքան սարսափելի չէ, որքան հնչում է: Դեղամիջոցի կիրառումը շատ պրակտիկ ու հարմար է. Այն խմում են օրը մեկ անգամ, առավոտյան, քաղցած ժամանակ, և ամբողջ օրվա ընթացքում այդ մասին մտածելու հարկ այլևս չկա: Դեղի հետ կարելի է օգտագործել ցանկացած սնունդ, ցանկացած այլ դեղ, կարելի է օգտագործել ոգելից խմիչքներ: Այսինքն՝ եթե մարդն ամեն առավոտ խմում է իր օրգանիզմին համապատասխան չափաբաժինը, ապա նրա կյանքի որակը բացարձակապես չի տուժում:

- Ո՞ր դեպքերում գեղձն ամբողջությամբ չի հեռացվում:

- Վահանաձև գեղձը բաղկացած է աջ ու ձախ բլթերից և դրանք իրար միացնող բարակ կամրջակից՝ նեղուցից: Երբ գործ ունենք բարորակ հանգույցի հետ, որը շատ մեծ է և գեղձի մի կողմում է, իսկ մյուս կողմում որևէ խնդիր չկա, հեռացվում է ուռուցքը՝ գեղձի տվյալ կողմի հետ միասին, իսկ մյուս կողմը մնում է:

Լինում են պունկցիայի պատասխաններ, որոնք մեզ հնարավորություն չեն տալիս լիարժեք կողմնորոշվել՝ մենք գործ ունենք բարորակ, թե չարորակ դեպքի հետ: Հետազոտության այլ, ավելի ճշգրիտ մեթոդ դեռ գոյություն չունի: Կասկածելի պատասխանի դեպքում մոտեցումը հետևյալն է. եթե հանգույցները շատ են և երկու կողմից, առանց քննարկման հեռացվում է ամբողջ գեղձը: Եթե մեկ հանգույց է մի կողմում՝ հեռացնում ենք այդ կեսը և հեռացված մասն ուղարկում ենք հետազոտության: Եթե պարզվում է, որ գործ ունենք չարորակ պրոցեսի հետ, հիվանդին պատրաստում ենք երկրորդ վիրահատությանը, հեռացնում ենք մյուս կեսը և պացիենտին ուղարկում են ռադիոյոդ-թերապիայի: Դա ստանդարտ, ժամանակակից մոտեցում է, և հիմնականում հանդիպում է վահանգեղձի ֆոլիկուլյար քաղցկեղի դեպքում:

- Չարորակ ուռուցքների քանի՞ տոկոսն է բուժվում վիրահատության արդյունքում:

- Կախված է նրանից, թե հիվանդությունը որ փուլում է հայտնաբերվել և թե որքան արմատական է իրականացվել վիրահատությունը: Եթե խոսում ենք վաղ փուլերում հայտնաբերված ուռուցքի մասին, հիմնական հանդիպող պապիլյար և ֆոլիկուլյար տեսակների դեպքում 95-100 %-ն առողջանում են: Իհարկե, եթե խոսքը գնում է գրագետ ծավալով արված վիրահատության և հաջորդիվ իրականացված ռադիոյոդ-թերապիայի մասին: Գաղտնիք չէ, որ մեր երկրում կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ, և ցավոք սրտի ոչ բոլոր հիվանդներն են ի վիճակի ստանալ ռադիոյոդը: Հայաստանում դա չի արվում, մոտակա երկիրը, որտեղ կարող են ստանալ այդ թերապիան՝ հարևան Վրաստանն է, որտեղ դա նույնպես նորություն է: Եվ իհարկե, դա լրացուցիչ ֆինանսական բարդություններ է ստեղծում: Ի դեպ, եթե հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլերում և կատարվել է գեղձի ամբողջական, լիարժեք հեռացումը, հիվանդը կարող է առողջանալ նաև առանց թերապիայի:

Կան քաղցկեղի շատ հազվադեպ հանդիպող տեսակներ, օրինակ՝ մեդուլյար քաղցկեղը, որոնք պրոգնոստիկ առումով շատ վատն են: Դրանց դեպքում վիրահատությունից հետո բուժումը շարունակելու էֆֆեկտիվ մեթոդ գոյություն չունի, բացի այդ, այն շատ ագրեսիվ է: Եթե կա մեդուլյար քաղցկեցի կասկած, վիրահատության մինիմալ ծավալը կազմում է գեղձի ամբողջական հեռացումն ու կենտրոնական խմբի ավշահանգույցների հեռացումը:

- Բուժումից հետո հիվանդը որքա՞ն ժամանակ է մնում հսկողության տակ:

- Օնկոլոգիայի դեպքում՝ առնվազն հինգ տարի: Գոյություն ունի այսպիսի կարգ, դա վերաբերում է ընդհանուր օնկոլոգիային: Կոմբինացված բուժումից հետո (վիրահատություն + քիմիաթերապիա/ճառագայթային թերապիա), երբ կա դրական արդյունք, հիվանդը հինգ տարի մնում է հսկողության տակ: Այդ ընթացքում պարբերաբար հետազոտվում է: Եթե հինգ տարի հետո, վերջին հետազոտությունն անելով, որ քաղցկեղի ոչ մի նշան չի հայտնաբերվել, համարվում է, որ հիվանդը լիովին առողջացել է: Եթե դրանից հետո որևէ գոյացություն է հայտնաբերվում, այն համարվում է նոր առաջացած:

Պապիլյար քաղցկեղը համարվում է չարորակ հիվանդություն՝ բարորակ ընթացքով: Այն շատ դանդաղ է զարգանում և լավ ենթարկվում է բուժման: Խնդիրն այն է, որ 95-98 % դեպքերում հիվանդությունն ընթանում է առանց որևէ ախտանիշի: Դրա համար էլ ստեղծվել են պրոֆ-քննությունները՝ մարդիկ պարբերաբար ստուգումներ են անցնում, և եթե կա խնդիր, այն ժամանակին հայտնաբերվում է:

 

loading...
«Արսենալը»՝ Անգլիայի գավաթակիր «Ճաճոյի Էդոյի» հարսին ազատ է արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ Փակվել է 637 աղբանոց. «Մաքուր Հայաստան» ծրագրի նախնական արդյունքների ամփոփումը Հենրիխ Մխիթարյանի 11 գոլերը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Ազնավուրը ժամանել է Հայաստան Տիմատին Հանրապետության հրապարակում անվճար համերգ կունենա Նույնքան մասշտաբային համապետական հաջորդ շաբաթօրյակը կանցկացվի սեպտեմբերին ԵՏՀ-ն գործարարների համար նախաձեռնել է առաջարկությունների կայք «Ավրորա»-ի շնորհիվ շատ երկրներ իմացան Հայոց ցեղասպանության մասին Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոցի և արաբական երկրների շուկաներով. փոխնախարար Վախճանվել է հայտնի քաղաքագետ Զբիգնեվ Բժեզինսկին Սվիտալսկին հակակոռուպցիոն մարմնի ձեւավորումն արդեն իսկ լավ զարգացում է համարում Բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման ոլորտում Հայաստանն ապահովում է քանակ և որակ Ժողովրդավարություն ունենալու համար պետք է ունենալ ազատ մամուլ. Սթիվեն Քյուրքչյան ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական ոստիկանության նորանշանակ պետին Հանդիպում 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների հետ (տեսանյութ) Ինչպես լուծել աշխարհի ամենահրատապ խնդիրները. Aurora Dialogues քննարկումների շարք. ուղիղ միացում Հայաստանը տոնում է Եվրոպայի օրը Երկու անձի դանակահարության գործով մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Վարչապետը ներկա է գտնվել «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովինՎարչապետ Նշվեց Սոգյութլուի հերոսամարտի 99-րդ տարեդարձը Թրամփը կարող է խստացնել հակառուսական պատժամիջոցները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan