Երևան, 21.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Սահմանազատումների բացակայությունը «Խոսրովի» արգելոցի ու հարակից գյուղերի բնակիչների կռվախնձորն է


Կիրակի օրը մի խումբ լրագրողներ այցելել էին «Խոսրովի անտառ» պետական արգելոց՝ տեղում ծանոթանալու Հարավային Հայաստանի «բնակիչ» կովկասյան ընձառյուծի պահպանության հետ կապված ծրագրի ու ընձառյուծի բնակության վայրի առանձնահատկությունների հետ:

Կովկասյան ընձառյուծը բնակվում է Հարավային Հայաստանում: Այն այստեղ լինում է պարբերաբար, ինչը հնարավոր է լինում ֆիքսել ֆոտոթակարդների միջոցով կատարված մշտադիտարկումների շնորհիվ: Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղը կովկասյան ընձառյուծի պահպանման ծրագիրը սկսել է իրականացնել դեռևս 2002թ.:

«Աջակցում ենք «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, աշխատում ենք համայնքների հետ: Մենք ստեղծել ենք ընձառյուծի խնամակալների ցանց, որին մասնակցում են տեղի համայնքների բնակիչները: Ունենք խնամակալներ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում»,– իրենց աշխատանքների մասին խոսեց WWF Հայաստան հիմնադրամի՝ ընձառյուծի պահպանության ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում այսօր կա այցելուների կենտրոն, որը ստեղծվել է WWF–ի անմիջական մասնակցությամբ: Այն շահույթ գեներացնելու նպատակով է ստեղծվել: Ըստ Գասպարյանի՝ վայրի բնություն դիտարկողների համար նմանատիպ վայրերը գրավիչ են:

«Կեցության համար ենթակառուցվածքներ լինելու համար է ստեղծվել այցելուների կենտրոնը: Չպետք է մոռանալ, որ այստեղ տուրիզմը սահմանափակված է: Երկու կենտրոն ունենք, մեկն այս է, մյուսը՝ Գառնի տեղամասում է գտնվում:
Հարավային Հայաստանի ամբողջ տարածքում մշտադիտարկում իրականացնելու և ֆոտոթակարդների միջոցով ֆիքսել ենք ընձառյուծի 7–9 առանձնյակ: Վերջերս մայր ընձառյուծը, որին պայմանականորեն Եվա ենք անվանում, 2–3 հատ ձագեր է ունեցել»,– պատմեց նա:

Արսեն Գասպարյանը նաև նշեց, որ շատ են կարևորում զինվորականների հետ համագործակցությունը դիտարկումներ անելու տեսանկյունից: Վերջինս հավելեց, որ մտահոգության առիթ են տալիս ականապատված տարածքները, քանի որ ընձառյուծները այդ հատվածներով նույնպես անցնում են:

«Ունենք վնասված կենդանիներ, բայց վստահ չենք՝ դա ականապատ տարածքներն անցնելո՞ւ հետևանք է, թե թակարդների»,– ասաց նա:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն, պահպանության բաժնի պետ Ռաֆիկ Պետրոսյանն էլ լրագրողների հետ զրույցում որպես խնդիրներ առանձանցրեց այն, որ արգելոցը 24 հազար հա բաց տարածք ունի և ցանկապատված չի: Հատուկ ջոկատն ու տեղամասային տեսուչները 24–ժամյա հսկողություն են իրականացնում և ըստ փոխտնօրենի՝ 99,9%–ով «Խոսրովում» որսագողություն գոյություն չունի:

«Խոսրովի» արգելոցը բաժանված է 4 տեղամասի, ունեն 5 պահաբաժինների տեսուչներ, և 1 աշխատակցին 1000–1200 հա տարածք է հասնում: Պետրոսյանը նշեց, որ ռենջերների աշխատավարձը բավական ցածր է՝ մարդիկ գիշեր–ցերեկ աշխատում են, սակայն 80 հազար դրամ են ստանում:

Բացի այս որպես արգելոցի կարևորագույն խնդիր նշեց այն, որ իրենք չունեն սահմանազատման սյուներ և բուֆերային գոտի, ինչը համայնքների հետ բավական շատ խնդիրներ է ստեղծում:

«Նրանք ասում են մեր տարածքն ա, մենք ասում ենք՝ մեր: Պահպանության հետ կապված խնդիրները սեպաձև մտած տարածքներն են, որ խրված են «Խոսրովի» արգելոցի տարածքի մեջ: Մոտ 4–5 կմ տարածքի մասին է խոսքը: Առաջ դրանք Խոր վիրապ համայնքինն էին, հիմա Ուրցաձորինը: Մտնում ես անտառ, 5 մետր այն կողմ «Խոսրովի անտառն» է, մյուս կողմը՝ համայնքային արոտավայրերը»,– պատմեց նա:

Ասում է, որ դիմել են Արարատի մարզպետարան, որպեսզի համայնքային հողերի հետ սեպաձև մտած հողերն ու արոտավայրերը փոխանակեն կամ գոնե իրենց հատկացնեն: Այս պահին երկու գյուղ պահպանման տարածքի մեջ է ներառված և որպես գյուղ չի քարտեզագրված: Սակայն ըստ նրա՝ դեռևս պատասխան չկա: Պատճառաբանում է, որ մարզպետ է փոխվել ու հիմա կրկին պիտի այս խնդրի մասին բարձրաձայնեն:


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

loading...
Հետաձգել նախագահական ընտրությունները, անցկացնել՝ պառլամենտականը Ինչպես կընթանան ընտրությունները Իրաքյան Քուրդիստանում Ընտանեկան բռնությունների մասին օրենքը, հիմարաբար, թե միտումնավոր արված ական է Մկրտիչ Մինասյան. «Եթե Հայաստան–ԵՄ համաձայնագիրը չստորագրվի, պատճառը տեխնիկական հարցերը կարող են լինել» Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկները շուտով այլընտրանք կունենան Հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին. նշվել է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակը Խցանումները նյարդայնացրել են նաև կառավարությանը 2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդներին. ի՞նչ ժողովրդագրական պատկեր է Հայաստանին սպասվում Ախուրյանի ՀՅԴ–ական համայնքապետը ՀՀԿ–ի «դաբրոն» արդեն ունի Երկրի պաշտպանությունը կարևոր է, բայց ոչ ի հաշիվ գիտության Դպրոցը փլվում է ՌԴ-ում արգելել են ադրբեջանցիների նկարահանած հակահայկական ֆիլմի ցուցադրությունը ԵՄ-ի երկրները թերահավատ են միությանը Թուրքիայի անդամակցելու հեռանկարների հարցում. Տուսկ Մադրիդը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը. Մարիանո Ռախոյ Անկարայի հետ հարկավոր Է «շատ կոշտ երկխոսություն» վարել. Մակրոն Օտար երկրներից Հայաստան ժամանած մասնագետները քննարկել են գործազրկության գլոբալ խնդիրներցը Թուրքմենական գազի գինը Հայաստանի համար շահավետ չի լինի. Աշոտ Մանուկյանը` թուրքմենական գազն Իրանի տարածքով ՀՀ հասցնելու մասին Սիրիայի առաջին տիկինը հյուրընկալել է հալեպցի հայուհի գործարարներին Քննարկվել են էլեկտրական շարժիչով ավտոբուսներ փորձարկելու հնարավորությունները ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել Երևանում բացվել է ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Դանիայի նորանշանակ դեսպանը ԱՄՆ-ը պետք Է պատրաստ լինի ԿԺԴՀ-ի «վերջին քայլին». ԿՀՎ-ի ղեկավար Եկեղեցու բարեփոխման խնդիրը երբեք չի արվել հակադրությունների ճանապարհով. Տեր Վահրամը հակադարձել է Հրանտ Բագրատյանին Ապրիլյան պատերազմին մասնակցած եւ բարձր առաջադիմություն ցուցաբերած ԵՊՀ երեք ուսանողի հանձնվեցին կրթաթոշակներ Հայաստան-ԵՄ կնքվելիք համաձայնագրում ատոմակայանի փակման մասին խոսք չկա. Աշոտ Մանուկյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan