Երևան, 23.Հուլիս.2017,
--
:
--
,

Արարատ Մկրտչյան. «Անիմաստ և անհեթեթ միջոցառում է»


«Առանց որևէ հայեցակարգի, հարկերի միջոցով հավաքագրված պետական բյուջեի միջոցները տանել և կամավոր ապահովագրական ընկերությունների միջոցով առողջապահական ծրագրեր ֆինանսավորել պետական առողջապահական գործակալության դեպքում, ինձ թվում է՝ անիմաստ և անհեթեթ միջոցառում է»,– անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հայտարարությանը, ասաց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը:

Նշենք, որ նախարար Ալթունյանը, ըստ նախարարության տարածած հաղորդագրության, ասել է. «Հոկտեմբերից մեր երկրում կներդրվի սոցիալապես անապահով և առանձին խմբերի բնակիչների բժշկական ապահովագրությունը։ Նրանց բժշկական ծառայություններ կմատուցեն բուժաշխատողները, իսկ վճարումը կկատարեն ապահովագրական ընկերությունները։ Մեր խնդիրն է, որ ստեղծված այս նոր իրավիճակում բողոքի դեպքում քաղաքացին իմանա, թե ում պետք է դիմի»:

Ըստ նախկին նախարար Արարատ Մկրտչյանի՝ եթե կառավարությունը պարտադիր բժշկական ապահովագրության խնդիր է ուզում լուծել, պետք է առաջին հերթին հայեցակարգ մշակի և ներկայացնի քննարկման, քաղաքացիական հասարակությունը պետք է իրազեկված լինի:

«Դառը էդպիսի փորձ ունեցել ենք: Այն ժամանակ էլ` 2012 թվականին, անօրինական քայլ արեցին, և հետևանքը եղավ այն, որ պետությունը նախնական գնահատականներով մոտավորապես 5 միլիարդ դրամի գերշահույթ ապահովեց մասնավոր ապահովագրական ընկերությունների համար, այդ թվում՝ պարոն Ալթունյանի կողմից ստեղծված և ղեկավարված ապահովագրական «Ինգո Արմենիա» ընկերության: Ես միտում եմ տեսնում` ապահովագրական ընկերություններ ուղղել պետական ֆինանսական միջոցները: Եվ որքանով են իրենք կարողանալու այդ միջոցները արդյունավետ օգտագործել, հարց է: Կա միջազգային փորձ, երևի փորձի ուսումնասիրության հիման վրա կարող է արվել, բայց չեմ բացառում, որ կոռուպցիոն ռիսկերը այստեղ ավելի մեծ լինեն»,– ասաց նախկին նախարարը՝ հարց ուղղելով. «Հիմա ի՞նչը դարձավ պատճառը, որ այդ ֆինանսական միջոցները ուղղվելու են դեպի ապահովագրական ընկերություններ, ի՞նչ խնդիր է լուծվում»:

Ըստ նրա՝ սա կարելի է համարել ևս մեկ հայտարարություն նոր կառավարության ձևավորման շեմին: «Հոկտեմբեր ամսից նոր կառավարությունը պարբերաբար հայտարարություններ է անում, թե տեսեք՝ ինչ լավ բաներ ենք անում, ինչեր ենք անելու, բայց արդեն 8 ամիս է՝ այս կառավարությունը կա, ես անձամբ առաջընթաց ոչ մի ոլորտում չեմ տեսնում, այդ թվում նաև՝ առողջապահությունում»,– նկատեց Մկրտչյանը:


Մարինե Խառատյան

loading...
Կանխատեսվում է մինչև +38...+40 աստիճան տաքություն Պաշտոնապես մեկնարկեցին համաՀՄԸՄական մարզախաղերը Վարդավառի միջով` մեր պատմության հեռուները Բասկետբոլի պատանեկան թիմը մեկնեց Անդորրա Արամ Ա-ն ուղերձ է հղել Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերի մասնակիցներին Նախագահը դիտել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները Ծաղկաձորը կունենա կինոթատրոն, սահադաշտ ու զբոսաշրջիկներին կներկայանա նոր ծրագրերով Իրանում հրդեհի պատճառով տասնյակ նավեր են այրվել (տեսանյութ) У меня проблема через час будет. Պուտինը Ալիևի հետ հանդիպման մասին (տեսանյութ) Պուտին-Ալիև հանդիպման օրը Ադրբեջանը կրակի տակ է պահել հայկական սահմանամերձ գյուղերը Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել Եվրոպա Հայաստանի և Չեխիայի արդարադատության նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր Վալանսի քաղաքապետը ողջունել է Բակո Սահակյանի վերընտրությունը Արցախի նախագահի պաշտոնում «Սևանա լիճ 2017» շախմատային մրցաշարի առաջատարներն են Ուկրաինայի, Իսրայելի ու Եգիպտոսի ներկայացուցիչները Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերի մասնակիցները եղել են Ծիծեռնակաբերդում Հ.Մ.Ը.Մ. խաղերի մասնակիցները եղել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում Ըմբիշ Միհրան Հարությունյանի վիրահատությունը հաջող է անցել Ադրբեջանը վեց ամսում Արցախի ուղղությամբ հրադադարը խախտել է շուրջ 9000 անգամ Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է «Համատեղ անցյալ»-ով արտահայտվող մասնատման վտանգի նախանշումը Սահմանամերձ համայնքներում պետք է ժամանակակից ու որակյալ կրթություն ապահովենք. ՀՀ վարչապետ Պուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակին առնչվող հարցեր Սեուլը հայտարարել Է վերջին 17 տարում ԿԺԴՀ-ի տնտեսության ռեկորդային աճի մասին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan