Երևան, 23.Հուլիս.2017,
--
:
--
,

Պատրիարքական փոխանորդ Աթեշյանը եկեղեցական առումով չունի որևէ օրինականություն. Մաշալյան

Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ղեկավար Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ապրիլի 28-ին և 30-ին հանդիպումներ է ունեցել պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ: Կողմերը քննարկել են Աթոռի առկա խնդիրները և դրանց լուծման հեռանկարները: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Օրաթերթի հետ զրույցում Մաշալյանը հայտնել է, որ պատրիարքի ընտրության մասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ապրիլի 24-ին արած ուղերձում առկա ակնարկը նոր հնարավորություն է այդ գործընթացը սկսելու համար: Սրբազան Հայրը նշել է, որ պատրիարքարանը պետք է անմիջապես պատկան իշխանություններին տեղյակ պահի 2016 թվականի հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած Եկեղեցական համագումարի արդյունքների մասին, որով պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ճանաչվեց որպես «պատրիարք ի հանգստյան», իսկ պատրիարքական աթոռը համարվեց թափուր: Մաշալյանի համոզմամբ` թեկուզև հապաղումով, սակայն պետությանը պետք է տեղյակ պահվի այդ որոշման մասին, պետք է ներկայացվի Մութաֆյանի առողջական վիճակի մասին բժշկական մասնագիտական տեղեկագիրը:

«Քանի որ պետությունը իր համար որպես բանակցող է ճանաչում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, ես այցելեցի նրան: Խաղաղ զրույց տեղի ունեցավ, սակայն նա համոզված չէ, որ ներկա փուլում որևէ լուր պետք է տալ պետությանը կամ առհասարակ որևէ քայլ պետք է անել: Նման պայմաններում հավանաբար այդ դիմումը կանենք մենք: Այսինքն, Կրոնական ժողովը և Եկեղեցական համագումարը կարող են նամակ գրել և հանձնել նահանգապետարանին: Ընդունում եմ, որ այս ձևը որոշ վտանգներ է պարունակում, քանի որ պետությունը որպես բանակցող է ընդունում Աթեշյանին` իբրև պատրիարքական փոխանորդ:  Եթե նամակի տակ չլինի նրա ստորագրությունը, ապա մեր նախաձեռնությունը կարող է որոշակի չափով վտանգվել: Բայցևայնպես, մենք հանձն ենք առնելու այս հավանականությունը, որպեսզի մեր ժողովուրդը հերթական անգամ տեսնի ու համոզվի, թե ով է խուսափում ընտրության համար դիմում ներկայացնելուց»,- նշել է Մաշալյանը:

Նա ընդգծել է, որ առկա խնդիրների հաղթահարման համար պետք է համախոհություն ունենալ: «Այդ պատճառով Աթեշյանի հետ էլ պետք է կապի մեջ լինենք, և ես բացեցի այդ դուռը: Պետք է նրան ներքաշենք այս գործի մեջ: Նրա ներգրավմամբ պաշտոնական քայլեր կձեռնարկվեն, և այս ընտրության գործի առջև ճանապարհ կհարթվի»,- ասել է Սրբազան Հայրը` նշելով, որ այս իրադրությունը չի կարող հավիտյան շարունակվել:  «Մենք այժմ ունենք տեղապահ, ով չի կարող անցնել գործի, և փոխանորդ, ով եկեղեցական առումով չունի որևէ օրինականություն: Պետք է դուրս գանք այս վիճակից»,-նշել է Մաշալյանը:

Թեպետ փոխանորդ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Գերմանիա վերադառնալուց առաջ հայտնել էր, որ այս շաբաթվա առաջին կեսին վերադառնալու է Ստամբուլ, սակայն Մաշալյանը «Ժամանակ» օրաթերթին այլ բան է ասել. «Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը վերջին անգամ Պոլսից բաժանվեց ծանր զգացումներով: Նա մեր պատրիարքական աթոռին կապված հոգևորական է և այս փուլում հստակություն է ակնկալում: Բեքչյանը Պոլիս պետք է գա այստեղից դրական լուրեր առնելուց հետո: Այլապես այս իրադրությունն ամոթալի է և անհարմար: Մենք նրան ասում ենք, որ իբրև ընտրյալ տեղապահ մեր գլխի վրա տեղ ունի, սակայն մյուս կողմից իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքն իսկապես վիրավորական է: Մեր համակարգը կաթվածահար է եղել»:

Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ղեկավարն ընդգծել է, որ իր հարաբերություններն Աթեշյանի հետ միշտ կարող են բարելավվել, քանի որ նրա հետ անձնական խնդիր չունի: «Խնդիրն իր դիրքորոշման մեջ է: Ես գիտեմ, որ նա էլ ինձ հետ անձնական խնդիր չունի: Բայց մյուս կողմից կա սկզբունք, ինչը չենք կարող մի կողմ դնել: Նա է, որ պետք է լուծի պատրիարքական ընտրության հարցը, սակայն այն լուծելուց առավել խոչընդոտողի դերում է: Պատրիարքական ընտրության հարցի շուրջ պետք է անենք մեզնից կախված ամեն բան, ամեն պատրաստություն պետք է տեսնենք ու գնդակը տեղափոխենք պետության դաշտ, որպեսզի մեր հոգևորականների դասը փրկվի պատասխանատվության ծանրությունից»,- ասել է Մաշալյանը` ընդգծելով, որ հենց իրենք են, որ պետք է շարժման մեջ դնեն պետությանը:

loading...
Կանխատեսվում է մինչև +38...+40 աստիճան տաքություն Պաշտոնապես մեկնարկեցին համաՀՄԸՄական մարզախաղերը Վարդավառի միջով` մեր պատմության հեռուները Բասկետբոլի պատանեկան թիմը մեկնեց Անդորրա Արամ Ա-ն ուղերձ է հղել Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերի մասնակիցներին Նախագահը դիտել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները Ծաղկաձորը կունենա կինոթատրոն, սահադաշտ ու զբոսաշրջիկներին կներկայանա նոր ծրագրերով Իրանում հրդեհի պատճառով տասնյակ նավեր են այրվել (տեսանյութ) У меня проблема через час будет. Պուտինը Ալիևի հետ հանդիպման մասին (տեսանյութ) Պուտին-Ալիև հանդիպման օրը Ադրբեջանը կրակի տակ է պահել հայկական սահմանամերձ գյուղերը Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել Եվրոպա Հայաստանի և Չեխիայի արդարադատության նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր Վալանսի քաղաքապետը ողջունել է Բակո Սահակյանի վերընտրությունը Արցախի նախագահի պաշտոնում «Սևանա լիճ 2017» շախմատային մրցաշարի առաջատարներն են Ուկրաինայի, Իսրայելի ու Եգիպտոսի ներկայացուցիչները Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերի մասնակիցները եղել են Ծիծեռնակաբերդում Հ.Մ.Ը.Մ. խաղերի մասնակիցները եղել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում Ըմբիշ Միհրան Հարությունյանի վիրահատությունը հաջող է անցել Ադրբեջանը վեց ամսում Արցախի ուղղությամբ հրադադարը խախտել է շուրջ 9000 անգամ Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է «Համատեղ անցյալ»-ով արտահայտվող մասնատման վտանգի նախանշումը Սահմանամերձ համայնքներում պետք է ժամանակակից ու որակյալ կրթություն ապահովենք. ՀՀ վարչապետ Պուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակին առնչվող հարցեր Սեուլը հայտարարել Է վերջին 17 տարում ԿԺԴՀ-ի տնտեսության ռեկորդային աճի մասին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan