Դժգոհությունը այլոց անտարբերությունից` առանց ինքներս մեզնից պատասխան պահանջելու` սա է հայ ժողովրդի դժբախտությունը. Շահան Նաթալի

«Համընդհանուր ու ամեն վարկյան, տասնյակ թերթերում ու հարյուրավոր հավաքույթներում մենք կարդում ու լսում ենք միևնույն բանը. «Մեր բոլոր դժբախտությունների պատճառը այլք են»:
Օրինակ Ռուսաստանը. նույնիսկ օրորոցի երեխան է լսել Լոբանովի խոսքերը. «Մեզ պետք է Հայաստանն` առանց հայերի» (Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկի, Ռուսաստանի արտգործնախարարը 1895-1896):
Իսկ Անգլիա՞ն, որի նավերը, իրենց իսկ նախարարի խոսքով` չեն կարող լողալ Արարատն ի վեր (Բենջամին Դիզրայելի, Մեծ Բրիտանիայի վարչապետը 1874-1880):
Կամ Գերմանիան, որը մեկ դոյչ զինվորի ոսկորը չի փոխի ամբողջ հայ ժողովրդի հետ (Օտտո Բիսմարկ, Գերմանիայի ռեյխսկանցլերը 1871-1890):
Իսկ Ֆրանսիա՞ն, Իտալիա՞ն, Ամերիկա՞ն: Սու՞տ են այս պատմությունները: Ո'չ: Իսկություն են բոլորն էլ:
Բայց ճշմարիտ է նաև այն, որ մեր դժբախտությունն ամենևին էլ դրա մեջ չէ: Մեզանից և ոչ ոք, ո'չ թերթի խմբագիրը, ո'չ քաղաքական գործիչը, և ո'չ էլ ժողովուրդը երբևէ հարց չի տվել. «Իսկ մենք, հայերս, չունե՞նք մեր դժբախտություններում մեր սեփական մեղավորությունը»:
Մեր դժգոհությունը ճակատագրից, այլոց անտարբերությունից` առանց ինքներս մեզնից պատասխան պահանջելու փորձի` սա է հայ ժողովրդի ամենամեծ դժբախտությունը:
Ինքնաքննադատությամբ պետք է ջանանք ցույց տալ, որ լոկ մեր մեղքերի հետևանքն են ուրիշների մեղքերը: Մեղքեր, որոնք մեզ դարձրել են հեքիաթ պատմող մամիկներ»,- Շահան Նաթալիի խոսքերը այսօր էլ արդիական են:
Անուշ Աստվածատրյան, facebook