Երևան, 20.Մայիս.2018,
--
:
--
,
Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը

8% պատվաստումներ չստացածների մի մասը անիրազեկվածներ են, մի մասը տարբեր կրոնական խմբավորումների անդամներ ու բժիշկներ



Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանի կարծիքով՝ եթե մեր երկրում չկան այնպիսի հիվանդություններով վարակվողներ, որոնք կանխարգելվում են պատվաստումների միջոցով, ապա նշանակում է, որ մեզ մոտ պատվաստումների ցուցանիշները բավականին բարձր են, ինչն էլ իր հերթին բերում է հիվանդությունների բացակայության:

«Այնուամենայնիվ մենք ունենք չպատվաստվածներ: Եվ եթե շատ երկրներում դրանք խմբեր են, ապա մեզ մոտ՝ անհատներ են: Բարեբախտաբար մեր երկրում նման խմբավորումներ գոյություն չունեն և մենք միայն անձերի մակարդակով նման խնդիր ունենք »,– ասաց Գ. Սահակյանը:

Մասնագետի տեղեկացմամբ ազգաբնակչության առնվազն 92%–ը պատվաստումների ողջ փաթեթը ստացած մարդիկ են, իսկ մինչև 7 տարեկանների շրջանում այդ ցուցանիշը հասնում է 97–98%–ի: Պատվաստումներից հրաժարվելու պատճառները բավականին տարբեր են: Նրանց 3%–ը անիրազեկված մարդիկ են: Քիչ չեն նաև կրոնական խմբերի ներկայացուցիչները և բժիշկները: Եվ եթե նրանց հետ շարունակական ու հետևողական աշխատանք տարվի, ապա ինչ–որ էտապում նրանք նույնպես կհասկանան դրա կարևորությունը, համոզված է մասնագետը:

«Այսօր Հայաստանում բավականին տարբեր կրոնական միավորումներ կան: Եվ դրանցից առնվազն 2–3–ը ընդհանրապես ժխտում են բժշկական որևէ միջամտություն: Նրանք հիմնականում ասում են, որ եթե իրենց երեխան հիվանդանա, նրան Աստված կբուժի, իսկ եթե մահանա, ապա դա նույնպես Աստծո կամքով է: Բայց դա չի նշանակում, որ այդ խմբավորումներում ներգրավված բոլոր անձինք են նման կերպ մտածում: Մենք ունենք գյուղեր, որտեղ բոլորը «Եհովայի վկաներ» են, բայց բոլորը պատվաստված են: Այնպես որ, պատվաստումներից հրաժարվելը հիմնականում կախված է այն հանգամանքից, թե տվյալ համայնքում ինչպես է աշխատանքը տարվում»,– ասաց Գ. Սահակյանը:

Մասնագետի խոսքով, կրոնական խմբավորումների անդամներից բացի պատվաստումներից հրաժարվողների թվում քիչ չեն նաև ատամնաբույժները, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այդ ուղղությամբ մասնագիտացած բժիշկների կրթական ծրագրի կամ գործընթացի ժամանակ բավարար ուշադրություն չի դարձվում իմունիզացիայի հարցերին: Խոսելով պատվաստումների և աուտիզմի առաջացման հնարավոր կապի մասին, մասնագետը նշեց, որ վերջին 20 տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք իրար հետ ամենևին էլ կապ չունեն:

«Այսօր արդեն վերջնականապես ժխտվել է այդ պատճառահետևանքային կապը: Այդ վարկածը շրջանառության մեջ է դրվել 97–98 թվականներին մի բժշկի կողմից, ով կապ ունենալով արտադրող կազմակերպությունների հետ, կեղծիքներ էր թույլ տվել և կեղծ փաստերի հիման վրա միջազգային շատ հայտնի «Լանցետ» ամսագրում նման հոդված հրապարակել: Հետագայում այն հերքվել է և ներկայում այդ բժշկի հանդեպ դատական տարբեր պրոցեսներ են սկսվել և՛ պետությունների, և՛ տարբեր երկրներում ապրող ծնողների կողմից, ովքեր պահանջում են պատասխանատվության ենթարկել նրան»,– ասաց Գ. Սահակյանը:

Նրա ներկայացմամբ վերջին հետազոտությունները ցույց են տվել նաև, որ աուտիզմով հիվանդ երեխաների շրջանում կան և՛ պատվաստում ստացած, և՛ չստացած հիվանդներ: Այն ևս մեկ անգամ ապացուցում է, որ պատվաստումները չեն կարող աուտիզմի առաջացման պատճառ դառնալ:

Խոսելով պատվաստումների շնորհիվ մոլորակից վերացած վիրուսային հիվանդությունների մասին, նա նշեց, որ պոլիոմելիտը նույնպես այն հիվանդություններից է, որն աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, այլևս չկա: Բայց ընդամենը երեք երկրում այդ վիրուսի առկայության պատճառով, պոլիոմելիտի դեմ պատվաստումը շարունակվում է:

«Այսինքն, եթե տվյալ երկրում այդ վիրուսը չկա, ապա դա չի նշանակում, որ պետք է դրա դեմ պատվաստումները դադարեցնել: Եվ 2010–ին Տաջիկստանում տեղի ունեցած պոլիոմելիտի խոշոր բռնկումից հետո, որի ժամանակ 500 մարդ վարակվեց, 29–ը մահացան, իսկ մնացածը հաշմանդամ դարձան, պարզ դարձավ, որ այն նույնպես բավականին վտանգավոր վիրուս է: Եվ քանի դեռ աշխարհում կա այդ վիրուսը, ապա հարկավոր է դրա դեմ պայքարը շարունակել մինչ այն պահը, քանի դեռ այն ամբողջությամբ չի վերացել մոլորակից»,– ասաց Գ. Սահակյանը:

Արմինե Գրիգորյան

loading...
Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը Բացահայտվել է երիտասարդի սպանությունը, ում դին հայտնաբերվել էր կապված և այրված. կասկածյալը ձերբակալվել է Արագածոտնի մարզում գործարկվել է հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգը Այգեստանում 20-ամյա երիտասարդը կացնով սպանել է խորթ հոր ընկերոջն ու հոր ուղղությամբ նռնակ նետել. մանրամասներ Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի անվտանգությունը. ԱԳ նախարար Նախագահ Սարգսյանը Գարեգին Չուգասզյանին հորդորել է դադարեցնել հացադուլը Վարչապետի առանձնատունը Թագավորական պսակադրություն. ուղիղ միացում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են հարավ-արևմտյան սահմանագոտի Կուբայում ինքնաթիռ է կործանվել. 110 ուղևորներից երեքը ողջ են մնացել Օսիպյանը նոր փոխոստիկանապետեր է նշանակել Երևանի կենտրոնում սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան Իրանը պատրաստ Է միջոցներ ներդնել Սիրիայի վերականգնման նախագծերում Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի անվտանգությունը. ԱԳ նախարար ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգը սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan