Երևան, 23.Փետրվար.2018,
--
:
--
,
Սահմանադրությամբ չորրորդ նախագահի առջև խնդիր է դրվում իր կերպարն ու ներկայությունը ձևավորելու. Արմեն Սարգսյան Ուկրաինայում մասնագետները հետազոտում են նշանավոր հայ գործիչների կենսագրությունները Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է իր անվան շուրջ Ադրբեջանում բարձրացած վայնասունին Ադրբեջանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության և քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպմանն անդրադարձել են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներին Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը Հայաստանի Նախագահն անբիծ գրական ճաշակի տեր է. Նիալ Ֆերգյուսոնը հիացական գրառում է կատարել ԵՄ-ն Հայաստանի հետ հեռահար նպատակներ ունի. 17 մլն եվրոն ու «աչքփակոցին» Տեսչական մարմինը կայացրել է սյունաձև բազալտների մոտ շինարարական աշխատանքները դադարեցնելու որոշում Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին

Հանուն և ընդդեմ ընդդիմության



Հայաստանյան հասարակական–քաղաքական և լրատվական հարթակներում մենք հաճախ կարող ենք հանդիպել քաղաքական ընդդիմությանն ուղղված քննադատությունների: Սովորաբար նման քննադատություններով հանդես եկողներն արժանանում են իշխանամետ կամ, որ ավելի վատ է, «իշխանության պատվեր կատարող» պիտակին: Ներկայի հայաստանյան իրականության մեջ սա բավական տարածված է, իսկ որոշ դեպքերում իսկապես կան գործիչներ, որոնք, մեղմ ասած, ջուր են լցնում իշխանության ջրաղացին:

Սակայն այս բոլոր երևույթները թողնելով մի կողմ՝ դիտարկենք թերևս զուտ ընդդիմության հնարավորությունները: Անշուշտ, հայաստանյան ներկայի քաղաքական իրականության ձևավորման գործում իր «մեղքի» մեծ չափաբաժինն ունի ընդդիմությունը: Սրա հետ վիճել, կարծես թե, պետք էլ չէ, սակայն այստեղ գուցե հարկավոր է անդրադառնալ մի շարք իրողությունների, որոնք էլ ընդդիմությանը դրել են նման կարգավիճակում:

Տարիներ շարունակ հայաստանյան բոլոր իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով, պառակտեցին ու այլասերեցին քաղաքական դաշտը: Տարատեսակ կուլիսային դավադրություններով ու քաղաքական ինտրիգներով, ստեղծելով արհեստական ընդդիմություններ և ուզուրպացնելով ամբողջ քաղաքական դաշտում կատարվող գործընթացների վերահսկողությունը, իշխանությունները հասան մի վիճակի, որը չէր բխում նաև նրանց շահերից, այն է՝ քաղաքական դաշտում զրկվեցին ռեալ ընդդիմախոսից:
Սա իրավիճակ էր, որը տանում էր իշխանության լճացման: Սրան զուգահեռ, գլխավորապես իշխանության և նրա խողովակների կողմից շրջանառության մեջ դրվեցին ընդդիմության անզորության, ծախվածության և իշխանական նախագիծ լինելու մասին տարատեսակ, իրականության համապատասխանող և չհամապատասխանող թեզեր, որոնք ուղղակիորեն առաջ բերեցին հանրային հիասթափություն և անտարբերություն:
Այս ամենի հետ մեկտեղ, պետք է շեշտել նաև, որ հայաստանյան ընդդիմությունները մշտապես ունեցել են ռեսուրսների և ֆինանսների սուր պակաս, ինչը ներկայի քաղաքական իրականության պայմաններում նշանակում էր երաշխավորված ձախողում:

Նման իրավիճակում մենք հաճախ կարող ենք լսել, որ ընդդիմությունը պետք է ապահովի վերահսկողությունը ընտրություններում, հետևողական լինի ընտրակաշառքի դեմ պայքարում, կարողանա ստանալ հանրային վստահություն և այլն, բայց վերը թվարկված իրողությունների պայմաններում ակնհայտ է, որ ընդդիմությունը կամ ընդդիմությունները գրեթե զրկված են ազատ գործունեություն ծավալելու հնարավորություններից, քանի որ չունեն ոչ ռեսուրսներ, ոչ փող, ոչ էլ, մեծ հաշվով, գործունեության ազատ դաշտ:

Ի դեպ, սա չի նշանակում, թե Հայաստանում կան ընդդիմության նկատմամբ տոտալ սահմանափակումներ կամ հալածանքներ, պարզապես հայաստանյան ընդդիմությունները խաղում են այն սահմաններում, որոնք գծագրում է իշխանությունը և այն կանոններով, որոնք թելադրում է նույն այդ իշխանությունը: Ընդ որում, պետք է նշել, որ նույն այդ ընդդիմություններն ունեն իրենց մեղքի բաժինն այս իրավիճակի համար, սակայն մյուս կողմից վերջապես պետք է փաստել, որ հենց իշխանությունը պետք է առաջին հերթին բացառի արատավոր երևույթները քաղաքական իրականության մեջ, մինչդեռ մեր պարագայում իշխանությունը սկիզբ է դնում նման երևույթների:

Այս իրավիճակում գուցե պետք չէ ընդդիմությանը չափից ավելի շատ մեղադրել և փոխարենը՝ օժանդակել ու միաժամանակ պահանջել: Ի դեպ, պահանջը պետք է հասարակության համար առաջնային լինի և՛ իշխանության, և՛ ընդդիմության հետ հարաբերություններում:

Աղասի Մարգարյան

loading...
Սահմանադրությամբ չորրորդ նախագահի առջև խնդիր է դրվում իր կերպարն ու ներկայությունը ձևավորելու. Արմեն Սարգսյան Ուկրաինայում մասնագետները հետազոտում են նշանավոր հայ գործիչների կենսագրությունները Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է իր անվան շուրջ Ադրբեջանում բարձրացած վայնասունին Ադրբեջանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության և քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպմանն անդրադարձել են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներին Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը Հայաստանի Նախագահն անբիծ գրական ճաշակի տեր է. Նիալ Ֆերգյուսոնը հիացական գրառում է կատարել ԵՄ-ն Հայաստանի հետ հեռահար նպատակներ ունի. 17 մլն եվրոն ու «աչքփակոցին» Կարեն Ղահրամանյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Դավիդ Յուրչենկոն շատ է ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում. ՀՖՖ Տեսչական մարմինը կայացրել է սյունաձև բազալտների մոտ շինարարական աշխատանքները դադարեցնելու որոշում Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին Հայաստանն Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր է նախաստորագրել Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Ախթալայի ԼՀԿ-ի պոչամբարի նյութերի՝ գետը թափվելու հարցին Իվետա Տոնոյանը վստահեցնում է՝ Գագիկ Ծառուկյանը իրեն որևէ պաշտոնից չի հեռացրել Փայլանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցով դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ «Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում փայտից տաղավար է կառուցվում. բնապահպանները դեպքի վայրում են ԱԺ-ում մեկնարկել են սումգայիթյան ջարդերի վերաբերյալ խորհրդարանական լսումները. ՈՒՂԻՂ Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ Բժիշկները ողջունում են դեղերը դեղատոմոսով գնելու ԱՆ գաղափարը, սակայն որոշ հարցերի շտկման անհրաժեշտություն են տեսնում Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին հոբելյանի առթիվ Վարուժան Հոկտանյան. «Չեմ կարծում, որ բյուջեն վատնելը իրավագիտակցության պակասի հետևանք է» Վերջին խոսքը Սերժ Սարգսյանինն է. սպասողական իրավիճակ՝ քաղաքական դաշտում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan