Երևան, 28.Մայիս.2017,
--
:
--
,

Այրել, թե՞ չայրել, այս է խնդիրը


Հակառակորդ կամ թշնամի պետության դրոշը կամ պետական այլ խորհրդանիշն այրելը, ըստ էության, բավական խորը իմաստ ունեցող քայլ է, որքան էլ վերջին շրջանում հակասական գնահատականների արժանանա այս երևույթը։ Ի դեպ պետք է նշել, որ հաճախ հայաստանյան մեդիա և սոցիալական հարթակներում քննարկվում է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելու, այսպես ասած, ավանդույթը, ակայն պետք չէ մոռանալ, որ դրոշները և պետության այլ սիմվոլներ այրում են աշխարհի տարբեր երկրներում։

Նույն Թուրքիայում, Ֆրանսիայի կողմից Ցեղասպանությունն ընդունելուց և դատապարտելուց հետո այրեցին Ֆրանսիայի դրոշը, ի միջի այլոց, գրանցվեց անգամ զավեշտալի միջադեպ, երբ Ֆրանսիայի դրոշի փոխարեն այրվել էր Նիդեռլանդների դրոշը։
Վրաստանում այրում են Ռուսաստանի դրոշը, Իրանում այրում են ԱՄՆ դրոշը, ԱՄՆ–ում ընդհանրապես բանը հասնում է անգամ քաղաքական գործիչներին, քանի որ հաճախ մենք կարող ենք հանդիպել դեպքերի, երբ ցուցարարներն այրում են ԱՄՆ այս կամ այն պաշտոնյայի, երբեմն էլ ԱՄՆ նախագահի խրտվիլակը կամ նկարը։ Նման գործողությունները բավական տարածված բողոքի ակցիաներ են, որոնք գուցե և ինչ–որ տեղ դուրս են գալիս պոլիտկոռեկտության սահմաններից, սակայն իրողություններ են։
Այս իրողությունների ֆոնին, անշուշտ, հարց է առաջանում, թե արդյոք խորհրդանիշ այրելու արարողությունը կամ սովորույթը մնում է միայն որպես բողոքի ակցիա՞, թե այնուամենայնիվ, այս երևույթն ունի նաև այլ ենթատեքստեր, իմաստներ ու մեկնաբանություններ, քանի որ պետք է նշել, որ իսկապես էլ պետական խորհրդանիշի և անգամ հակառակորդ պետության խորհրդանիշի դեմ կատարված ոտնձգությունը առնվազն զգայական մակարդակում հակասական զգացողություններ ու ընդհանրապես վերաբերմունք է առաջացնում։

Հենց այսպիսի պայմաններում վերջին տարիներին ավանդական դարձած ապրիլ 24–յան ջահերով երթը, որպես կանոն, մեկնարկում է Թուրքիայի, իսկ վերջերս էլ արդեն նաև Ադրբեջանի դրոշներն այրելով։ Ի դեպ, անցած ջահերով երթի մեկնարկին, Թուրքիայի դրոշն այրելն իր արձագանքն ստացավ նաև թուրքական լրատվամիջոցներում և ավելին՝ արժանացավ նաև Թուրքիայի ԱԳՆ արձագանքին։ Սրանից զատ վերջին շրջանում հայաստանյան տարբեր շրջանակներում Թուրքիայի դրոշն այրելու այս արարողակարգը կամ միջոցառումը արժանանում է հակասական գնահատականների։

Երևույթի քննադատների մի խումբը շեշտում է, որ նույն Թուրքիայում կան թուրքեր, հայտնի գործիչներ, ովքեր ընդունում և դատապարտում են Հայոց ցեղասպանությունը և այրելով Թուրքիայի դրոշը, Հայաստանը կամ հայերը, ոտնահարում են նաև Թուրքիայի այդ քաղաքացիների ազգային, պետական զգացմունքները։ Այս մոտեցումը գուցե և ունի իր հիմքերը, քանի որ բնականաբար դրոշն ամբողջ պետության խորհրդանիշն է։

Մյուս կողմից, դրոշ այրելու կողմնակիցները նշում են, որ այս քայլն ուղղված է Թուրքիա պետության ժխտողականության դեմ և այստեղ էականը մասնավոր դեպքերը չեն, այլ նպատակը հենց բողոքի ակցիան է կամ բողոքի ձայնը՝ պետական մակարդակով տարվող քաղաքականության և քարոզչության դեմ։

Այս քննարկումը երբեմն նույնիսկ սուր բնույթ է ստանում՝ վերաճելով անգամ ազգայնականության և կոսմոպոլիտիզմի փոխադարձ մեղադրանքների։
Հենց այս երկու մոտեցումների շուրջ առաջանում է այն հարցը, թե որտեղ է զգացմունքայինի ու սառը դատողության չափն ու սահմանը և վերջապես այրե՞լ, թե՞ չայրել հակառակորդ պետության խորհրդանիշը։


Աղասի Մարգարյան

loading...
«Արսենալը»՝ Անգլիայի գավաթակիր «Ճաճոյի Էդոյի» հարսին ազատ է արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ Փակվել է 637 աղբանոց. «Մաքուր Հայաստան» ծրագրի նախնական արդյունքների ամփոփումը Հենրիխ Մխիթարյանի 11 գոլերը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Ազնավուրը ժամանել է Հայաստան Տիմատին Հանրապետության հրապարակում անվճար համերգ կունենա Նույնքան մասշտաբային համապետական հաջորդ շաբաթօրյակը կանցկացվի սեպտեմբերին ԵՏՀ-ն գործարարների համար նախաձեռնել է առաջարկությունների կայք «Ավրորա»-ի շնորհիվ շատ երկրներ իմացան Հայոց ցեղասպանության մասին Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոցի և արաբական երկրների շուկաներով. փոխնախարար Վախճանվել է հայտնի քաղաքագետ Զբիգնեվ Բժեզինսկին Սվիտալսկին հակակոռուպցիոն մարմնի ձեւավորումն արդեն իսկ լավ զարգացում է համարում Բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման ոլորտում Հայաստանն ապահովում է քանակ և որակ Ժողովրդավարություն ունենալու համար պետք է ունենալ ազատ մամուլ. Սթիվեն Քյուրքչյան ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական ոստիկանության նորանշանակ պետին Հանդիպում 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների հետ (տեսանյութ) Ինչպես լուծել աշխարհի ամենահրատապ խնդիրները. Aurora Dialogues քննարկումների շարք. ուղիղ միացում Հայաստանը տոնում է Եվրոպայի օրը Երկու անձի դանակահարության գործով մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Վարչապետը ներկա է գտնվել «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովինՎարչապետ Նշվեց Սոգյութլուի հերոսամարտի 99-րդ տարեդարձը Թրամփը կարող է խստացնել հակառուսական պատժամիջոցները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan