Երևան, 22.Օգոստոս.2017,
--
:
--
,

Թրամփը տեղի տվեց թուրքական ճնշումներին՝ չճանաչելով Հայոց ցեղասպանությունը

 

 

 

 

Ամեն տարի հայերն ու թուրքերը շունչները պահած սպասում են, որ տեսնեն՝ արդյոք Միացյալ Նահանգների նախագահն իր ամենամյա ապրիլ քսանչորսյա ուղերձում կօգտագործի ցեղասապանություն բառը հայերի զանգվածային ջարդերը նկարագրելու համար:

Սակայն նրանք կարծես թե մոռանում են, որ Միացյալ Նահանգները ոչ միայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլև դա արել է բազմիցս ամենաբարձր մակարդակներում. Ներկայացուցիչների պալատը երկու անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1975 և 1984 թվականներին: Նույն բանը արել է նախագահ Ռեյգանը 1981 թ. ապրիլի 22-ին, իր նախագահական թիվ 4838 հռչակագրով: Եվ ամենակարևորը, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ Արդարադատության միջազգային դատարան (Միջազգային դատարան) ներկայացրած իր զեկույցում 1951 թվականին:  

Հետևաբար, այս բոլոր ճանաչումներից հետո, ինչպես ես բազմիցս նշել իմ խմբագրականներում, հայերն այլևս լրացուցիչ ճանաչման կարիք չունեն Միացյալ Նահանգների նախագահի կամ Կոնգրեսի կողմից:

Այս տարի շատերը հետաքրքրված էին՝ արդյոք Թրամփը ընդհանրապես հանդես կգա ուղերձով ապրիլի 24-ի կապակցությամբ և արդյոք կօգտագործի Հայոց ցեղասպանություն եզրը: Այն բանից հետո, երբ 84 կոնգրեսականներ համատեղ նամակով դիմեցին Թրամփին և Մայք Սարյանինմանանհատներ Կալիֆորնիայից, որոնքկապվեցին Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ հորդորելով նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Սպիտակ տունը ապրիլի 24-ին հանդես եկավ հայտարարությամբ, հրաժարվելով այն անվանել ցեղասպանություն:  

Լավ լուրն այն է, որ հաշվի առնելով Թրամփի՝ հայկական հարցերին ծանոթ չլինելու և որևէ քարոզչական խոստում չտալու հանգամանքը, Թրամփի վարչակազմը ամբողջությամբ չանտեսեց Հայոց ցեղասպանության տարելիցը և այս հատուկ օրը նշեց հայտարարությամբ, ինչպես դա արել են նախորդ մի քանի նախագահները: Թրամփի հայտարարության մեջ նշված են Ցեղասպանության հիմնական փաստերը՝ հայերի զանգվածային ջարդերը ներկայացնելով որպես «20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը: Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին՝ 1915 թվականից սկսած, մեկ և կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին կամ մահվան երթերին»:

Մինչ հայերը հիասթափված են, որ Թրամփը խուսափեց օգտագործել Հայոց ցեղասպանություն եզրը, թուրքերը ցնծալու ոչ մի պատճառ չունեն: Ընդհակառակը, նրանք պետք է ամաչեն, որ Միացյալ Նահանգների նախագահը իրենց նախնիներին մեղադրում է «20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը» իրագործելու համար և հիշատակում է մեկ ու կես միլիոն հայերի ջարդը, որը թուրքական կառավարությունը ժխտում է մինչ օրս...

Այնուամենայնիվ, վատ լուրն այն է, որ Թրամփը հանդես եկավ մի հայտարարությամբ, որը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում որպես ցեղասպանություն: Թրամփի օգնականները պարզապես ընդօրինակել էին այն տեքստերը, որոնցով հանդես էին եկել Օբաման ութ տարի շարունակ և նրանից առաջ նախագահներ Բուշն ու Քլինթոնը, այդ թվում հիշատակելով «Մեծ եղեռն» եզրը, որը հայերից բացի, որ մեկը չի հասկանում, և ըստ միջազգային օրենքի՝ իրավական նշանակություն չունի ինչպես ցեղասպանություն եզրը կամ հայերենով հենց «ցեղասպանություն» բառը: «Մեծ եղեռնի» կիրառումը սոսկ խորամանկ հնարք է խուսափելու ցեղասպանություն բառից: Նախկինում ես այն դիրքրոշումն ունեի, որ եթե ԱՄՆ նախագահը չի կարող ճանաչել ցեղասպանությունը, ապա նա չպետք է վիրավորի հայ զոհերի հիշատակը և ամերիկահայերի ինտելեկտը, այն հիշատակելով որպես «ողբերգություն» և «վայրագություններ»: Երբ Թրամփի մամուլի խոսնակ Շոն Սփայսերին հարցրեցինն Սպիտակ տան ապրիլ քսանչորսյա ուղերձում ցեղասպանություն եզրի բացակայության մասին, նա ցինիկաբար պատասխանեց, որ «դա համահունչ է այն լեզվին, որը կրկին ու կրկին կիրառվել է [նախկին նախագահների կողմից]»: Ապշեցուցիչ է, որ Թրամփը, որը միշտ հպարտանում է իր անկախ մտքերը բարձրաձայնելով և խստորեն քննադատում է նախորդ նախագահների թերությունները, հանկարծ իրեն հպարտ է զգում Հայոց ցեղասպանության մասին նրանց անընդունելի գրաքննությանը հետևելու համար... Թրամփը զայրացրել է բազմաթիվ մարդկանց ամբողջ աշխարհում, երբ այս ամսվա սկզբին Թուրքիայում անցկացված հանրաքվեից հետո զանգահարել և շնորհավորել է Էրդողանին կեղծված ընտրության առիթով, որն ընդլայնել է Էրդողանի բռնատիրական լիազորությունները... Թրամփը նախատեսում է ընդունել Էրդողանին Սպիտակ տանը այս տարվա մայիսին...

Ես լիովին համաձայն եմ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի արձագանքների հետ Թրամփի հայտարարության վերաբերյալ: Հայ Դատի հանձնախումբը հայտարարել է. «Նախագահ Թրամփը Հայոց ցեղասպանությունը դատապարտելու և հիշատակելու ամերիկյան քաղաքականության փոխարեն ընտրել է Անկարայի`«բերանը փակելու» քաղաքականությունը: Չկարողանալով պատշաճ կերպով հարգել զոհերի հիշատակն ապրիլի 24-ին՝ Թրամփը փաստորեն ցեղասպանությունների կանխմանն ուղղված ԱՄՆ քաղաքականությունը հանձնեց Ռեջեփ Էրդողանի ձեռքը՝ մեծամիտ ու ավտորիտար բռնապետի, որը հրապարակավ ոլորում է ԱՄՆ նախագահների ձեռքերը` ստիպելով լռել միլիոնավոր հայերի, հույների, ասորիների ու Թուրքիայի մյուս քրիստոնյաների զանգվածային սպանությունների մասին»: Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է. «Նախագահի ուղերձը չկարողացավ կանգնել հանուն մարդու իրավունքների պաշտպանության, այն հակասում է ամերիկյան արժեքներին և ներկայացնում է միևնույն անձնատվությունը թուրքական ավտորիտարիզմի առջև, որը կարժենա շատ ավելի մարդկային կյանքեր»:

Ամերիկայի հայ համայնքի վաղեմի աջակից, կոնգրեսական Ադամ Շիֆը, ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Թրամփի ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրի բացակայությունը. «Այսօր մենք հերթական հիասթափությունն ունեցանք ևս մեկ նախագահից, որը հրաժարվեց 1915-1923 թթ. մեկ ու կես միլիոն հայերի սպանությունը ճանաչել որպես ցեղասպանություն, ինչպիսին, որ այն կա: Նախագահ Թրամփը միացավ հանրապետական և դեմոկրատ այն նախագահների երկար ցանկին, որոնք չէին ցանկանում առճակատման գնալ Թուրքիայի հետ, և հրաժարվելով դա անելուց, նա կրկին ԱՄՆ-ը դարձրեց ժխտողական արշավի մաս: Ի՞նչ բարոյական իրավունքով կարող ենք խոսել ԻԼԻՀ-ի ցեղասպանական արշավի մասին ընդդեմ կրոնական փոքրամասնությունների Սիրայում և Իրաքում, եթե չենք ցանկանում դատապարտել անցյալ դարի առաջին ցեղասպանությունը: Եթե նախագահը չի բարձրաձայնում, ապա դա պետք է անի Կոնգրեսը, և ես միանում եմ իմ գործընկերներին՝ հանրապետականներին ու դեմոկրատներին՝ կոչ անելով Կոնգրեսին ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը»:

Կոնգրեսական Շիֆի հանդեպ ունեցած ողջ հարգանքով հանդերձ, ամերիկահայ համայնքը կարիք չունի Ներկայացուցիչների պալատի ևս մեկ բանաձևի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ 1975 և 1984 թվականներին արդեն իսկ ընդունված երկու բանաձևերի կողքին: Հայ ժողովրդի միակ պահանջը արդարությունն է՝ իր վիթխարի կորուստների հատուցումը, բռնագրավված մասնավոր և համայնքային ունեցվածքի վերադարձը և բռնազավթած հայկական տարածքների ազատագրումը: Ահա թե ինչ պետք է պահանջի Ներկայացուցիչների պալատի հաջորդ բանաձևը, և ոչ թե ցեղասպանության ճանաչումը:

Վերջապես, ես շատ ուրախ եմ, որ «Վիկիլիքսը» ապրիլի 24-ին իր թվիթերյան էջի 4.6 միլիոն հետևորդների ուշադրությանն էր ներկայացրել իմ նախորդ հոդվածներից մեկը՝ անցյալ տարվա նախագահական ընտրություններից առաջ Հիլարի Քլինթոնի կողմից իր քարոզչության գլխավոր օգնականների՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ հանդես գալու առաջարկը մերժելու մասին:

 

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

loading...
Nyut.am-ի խմբագրակազմն արձակուրդ է գնում Մխիթարյանը բարձր է գնահատել հայ երկրպագուների աջակցությունը ԱՄՆ-ում Հարլեմ Դեզիրը վերստին հորդորել է Թուրքիային ազատ արձակել լրագրողներին Հայկական ֆիլմերի շաբաթ է անցկացվել Իրանի երեք քաղաքներում Russia Today-ի հետ համագործակցող լրագրողը Սիրիայում զոհվել է ԻՊ-ի գնդակոծությունից Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը Բարձր ջերմային ֆոնը և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվեն Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է ԱՄՆ-ի հետախուզությունը Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է համարում Վախճանվել է դերասանուհի, դրամատուրգ Աննա Պետրոսյանը Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը, որդին ազատվել է արգելանքից Եվրասիայում բոլորովին նոր քարտե՞զ կգծվի Օդաչու Ակոպովը կպարգևատրվի արիության մեդալով. Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգահարել նրան Թուրքական Քեմերի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնվկվել. 400 մարդ տարհանվել է Անցած շաբաթվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ է եղել Գնդապետը ոչ թե հեռացվել է, այլ՝ թոշակի է անցել, նա ոչ թե «գրավել», այլ մուտք է գործել սեփական հյուրանոց Սևանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանքներ Հայաստանը ներկայացուցիչ կունենա C4F Davos մրցանակաբաշխության ժյուրիում Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ 20,4 տոկոսին Հիմա էլ Բաքուն կպավ «Halo Trust»-ին Մեղադրվողների քանակը չի համապատասխանում տուժողների քանակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan