Երևան, 26.Փետրվար.2018,
--
:
--
,

Շուրիշկանի ավետարանի մասին պատմող գիրքը կներկայացվի Մուղնիի սբ. Գևորգ եկեղեցում

Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանի «Շուրիշկանի ավետարանը» գիրքն արդեն պատրաստ է: Այն  նվիրված է 1498 թվականին Վասպուրական նահանգի Քաջբերունիք գավառի Ասպիսնակ գյուղում Բարսեղ քահանայի ձեռքով գրված և նկարազարդված նշանավոր Շուրիշկանի ձեռագիր Ավետարանին: «Պապ», «Կարմիր» կամ «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անունով հայտնի ավետարանը, որ գրվել է շուրջ 520 տարի առաջ, ապա շուրջ երեքուկես դար պահպանվել է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղում:

Գրքի ստեղծման մանրամասների մասին «Արմենպրես»-ը զրուցել է  հեղինակի հետ:

-Պարոն Տեր-Վարդանյան, ներկայացրեք խնդրեմ գրքի ստեղծման պատմությունը: Ինչու՞ որպես ուսումնասիրության առարկա ընտրեցիք հենց «Շուրիշկանի ավետարան»-ը:

-«Շուրիշկանի ավետարան»-ը մեծ համբավ ունի: Նոր սերնդի անտեղյակությունը եւ նրանց տված հարցերը թելադրեցին, որ արժե ավետարանին վերբերող ճշմարտացի տեղեկություններն ամփոփել մի գրքի մեջ: Այս գրքի վրա սկսել եմ աշխատել 2003 թվականից: Միայն այս տարի հնարավորություն եղավ ավարտելու եւ վերջնական տեսքի բերելու այն: Ապրիլի 23-ը Կրկնազատկի օրն է, եւ այդ օրը ուխտագնացություն է կատարվում դեպի Մուղնիի Սուրբ Գևորգ վանք-եկեղեցի, որտեղ էլ գիրքը կներկայացվի հանրությանը:

-Ինչու՞մն է ավետարանի գլխավոր առանձնահատկությունը:

-Մենք ամբողջ աշխարհում 5000 ավետարան ունենք: Այն հայտնի է իր խնդրակատար-ախտահալած համբավով: Երբ ես Մատենադարան եմ մտել, ավետարանն արդեն այստեղ էր: 2012 թվականին միայն այն դրվեց  ցուցադրության: Այս ավետարանն ընտրել եմ  իրականությունը մարդկանց հասցնելու նպատակ հետապնդելով:

-Ո՞րն է լինելու գրքի թիրախ լսարանը:

-«Շուրիշկանի ավետարան»-ը նախատեսված է հիմնականում հավատացյալ մարդկանց համար, ինչպես նաեւ այն ուխտավորների, ովքեր հավատում են ավետարանի զորությանը եւ արժե, որ իմանան դրան  վերաբերող բոլոր հանգամանքները: Այն գրված է նաեւ  ձեռագրական մշակույթի պատմության տարաբնույթ հարցերով հետաքրքրվող մասնագետների համար:

- Հայ ժողովրդի մեջ ավետարանների հետ կապված հրաշագործությունների հավատալիքներ կան: Արդյոք նույնը կարո՞ղ ենք ասել այս ավետարանի մասին:

-«Շուրիշկանի ավետարան»-ը տեսողությունը, լսողությունը վերականգնելու, անդամալուծությունը բուժելու հատկություն ունի: Սրա հետ կապված երգեր կան հորինված,որոնցից երկուսը եւս ընդգրկվել են գրքում:

loading...
Օլիմպիական խաղերն ավարտվեցին Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց Ալբանիային Վայոց ձորի մարզում երկրաշարժ է գրանցվել Նորվեգիան Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի հաղթողն է. 39 մեդալ Արսենալ- Մանչեսթր սիթի. ուղիղ հեռարձակում Հնդկաստանում հեռացրել են ուղեղի ամենամեծ ուռուցքն աշխարհում Gucci-ի ցուցադրության ժամանակ մոդելները բարձրահարթակ են դուրս եկել իրենց գլուխները ձեռքներին Ադրբեջանում հաշվառված թմրամոլների թիվը 5 հազարով ավելացել է 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Որոշ գեներ մարդու մահվանից հետո շարունակում են գործել. գիտնականներ Աբովյանի սոցաջակցության աշխատակիցը որպես կաշառք պահանջել և ստացել է օրենքով նախատեսված նպաստների մի մասը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության ընթացքում արտահանումն աճել է մոտ 50 տոկոսով ԱՄՆ-ն առաջիկայում կհայտարարի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Սերբիան երբևէ պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ.Վուչիչ Մոսկվան Վաշինգտոնին և Փհենյանին կոչ է անում սկսել ուղիղ երկխոսություն Արմեն Սարգսյանն Անթիլիասի մայրավանքում հանդիպել է Արամ Ա-ի հետ Արթուր Ալեքսանյանը հաղթել է Կիևի միջազգային մրցաշարում «Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը Հեռուստացույցով տարվելը վտանգավոր է Twitter-ը կարգելի միաժամանակ համանման հաղորդագրություններ հրապարակել մի քանի օգտահաշիվներից Սեւ պաղպաղակ. Կորեայում ինչով են հյուրասիրում Օլիմպիական խաղերի հյուրերին Շվեդները հանգուցյալների հետ «շփման» տեխնոլոգիա են մշակում Արմեն Սարգսյանը Լիբանանում կհանդիպի Արամ Ա կաթողիկոսի հետ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan