Երևան, 27.Մայիս.2018,
--
:
--
,

Հայ ժողովուրդը շարունակում է արդարություն պահանջել. Արամ Ա-ի ապրիլի 24-ի պատգամը

Լիբանանում Հայոց ցեղասպանության 102-ամյակին ընդառաջ մի շարք միջոցառումներ են անցկացվել: Ինչպես տեղեկացրին Անթիլիասի Մայրավանքից, ՀՅԴ Զավարյան ուսանողական միությունը  Պիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքից  դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան քայլարշավ էր կազմակերպել, որին մասնակցում էին լիբանանյան տարբեր կուսակցությունների, երիտասարդական եւ ուսանողական կազմակերպություննե րի ներկայացուցիչներ:

Ցեղասպանության 102-ամյակը ոգեկոչող միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Մեհրապում:  

«Ցեղասպանությունը մարդկության դեմ գործած ոճիր է: Հայ ժողովուրդը 20-րդ դարում գործած ցեղասպանության առաջին զոհն է եւ շարունակում է արդարություն պահանջել, մինչդեռ թուրքական իշխանությունները շարունակում են ժխտողական քաղաքականություն վարել»,- իր պատգամում ասել է Արամ Ա կաթողիկոսը՝ հավելելով, որ հնարավոր չէ մոռանալ կամ թաղել իրականությունը: «Ազգը չի մեռնի, եթե կյանքի նկատմամբ հավատք ունի, անցյալի նկատմամբ հավատարմություն, իսկ ապագայի նկատմամբ էլ տեսլական է»,- նշել է Վեհափառ Հայրապետը:

Անդրադառնալով Օսմանյան կայսրության իրագործած կոտորածներից հետո հայերի կյանքում լիբանանցիների ունեցած դերին, Վեհափառը նշել է, որ նրանք օրինակելի կերպով,  արտակարգ հյուրընկալությամբ իրենց հարկի տակ ընդունել են օսմանյան նախճիրից ճողոպրած հազարավոր հայորդիների: «Հայերի վերածնունդը սկսվել է Լիբանանում, եւ հենց այդ պատճառով է, որ Լիբանանն իր հատուկ տեղն ու դերն ունի աշխարհի տարբեր ծայրերում ցրված հայորդիների սրտի մեջ»,-ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

Վեհափառ Հայրապետը նշել է, որ իր ծնողները եւս ցեղասպանությունից փրկվածներ են: «Հայրս ասում էր, որ լիբանանցի լինել չի նշանակում լիբանանյան անցագիր ունենալ: Լիբանանցի լինելը հրավեր է եւ հանձնառություն` հանուն ազատ եւ գերիշխան Լիբանանի եւ կհատկանշվի համերաշխությամբ եւ բազմազանությամբ»,- ասել է նա:

Եզրափակելով իր խոսքը` Վեհափառ Հայրապետն ասաց, որ ապրիլի 24-ը մարտահրավեր է արդարությանը, մարդու արժանապատվությանն ու իրավունքների պաշտպանությանը:

loading...
Իռլանդիայում աբորտի օրինականացման կողմնակիցները տոնում են իրենց հաղթանակը. հրապարակվել են «Էքզիթ փոլ»-ի արդյունքները Samsung-ը 539 մլն դոլար կվճարի Apple-ին Lիվերպուլ-Ռեալ Մադրիդ. ուղիղ Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայում պլանավորում են համատեղ գործողություններ Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարին Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Космический подарок к 100-летию со дня установления первой Республики Армения и 2800-летию основания города Эребуни-Еревана Շախմատի Հայաստանի ակումբային առաջնության հաղթողը կստանա 600.000 դրամ Ամատունի Վիրաբյանը մեկնաբանել է ՏԶԿ նախարարի հրամանով Ազգային արխիվի նկատմամբ վարչական վարույթ հարուցելը 300 մլն դրամի պետտուրքի չվճարման փաստեր են հայտնաբերվել Տարոն Մարգարյանն անդրադարձել է ԱԱԾ բացահայտումներին Նախագահը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» կլոր-սեղան քննարկմանը Դիլիջանի միջազգային դպրոցի սաներն իրենց ավարտական միջոցառումն անցկացրեցին ՀՀ վարչապետի մասնակցությամբ ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան վերադարձել են երկու երկրների գագաթնաժողովի անցկացման հարցի շուրջ քննարկմանը Քաղաքապետարանը Դերժինսկու դպրոցի դիմացի տարածքը վաճառել է Ներսես Նազարյանին. Ալեն Սիմոնյան Լավ հիմք համագործակցություն շրջանակն ընդլայնելու համար. Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ Ադրբեջանում թղթադրամ է թողարկվել Հեյդար Ալիևի դիմանկարով Հարավային Ամերիկայում գործարկել են ամենակարճ միջազգային չվերթը Ներկայացվել է աշխարհի առաջնության պաշտոնական երգը Ճապոնիան ափսոսում, բայց պաշտպանում Է ԿԺԴՀ-ի հետ գագաթնաժողովը չեղարկելու Թրամփի որոշումը. Աբե «Ադրբեջանական լվացքատան» բացահայտումները շարունակվում են. Ադրբեջանից խոշոր գումարներ են արտահոսել նաև դեպի ԱՄՆ Մոսկվան հայտարարել Է «համարժեք միջոցների» մասին ի պատասխան ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի մերձեցման Արարատի և Արմավիրի 7 սոցիալական աջակցության մարմիններում հայտնաբերվել են 33 մլն դրամի խախտումներ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan