Երևան, 27.Հուլիս.2017,
--
:
--
,

«Երկիր ծիրանի» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսել է հեծանվաերթով

 «Երկիր ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսել է մայրաքաղաքի կենտրոնում հեծանվաերթով:

Կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և մի խումբ ներկայացուցիչներ հեծանիվներով շրջեցին մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Այնուհետև Ազատության հրապարակում երևանցիների հետ հանդիպման ժամանակ Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագիրը:

«Մեր ծրագրում անդրադարձ ենք կատարելու Երևանի ճարտարապետության և քաղաքաշինության խնդիրներին, քաղաքի  կենտրոնի կառուցապատման հիմնական խնդիրներին, փողոցների և բակային տարածքների բարեկարգմանը, արտաքին լուսավորմանը, բազմաբնակարան շենքերի կառավարմանը, հանրային տրանսպորտին, մետրոպոլիտենի շինարարությանը և այլն»,- ընդգծեց Զարուհի Փոստանջյանը:

Երևանի քաղաքապետի թեկնածուն նաև նշեց, որ իրենք մայրաքաղաքում տրամվայի անհրաժեշտություն են տեսնում: «Ժամանակակից քաղաքներում տրամվայի անհրաժեշտությունը հրատապ է, քանի որ այն հանդիսանում է էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Կուսակցության ծրագրում անդրադարձներ կան նաև հեծանվային ուղիներ ունենալու անհրաժեշտությանը, աղբահանության խնդիրներին և աղբի վերամշակմանը:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին:

loading...
Ֆրանսիայի հարավում ուժգին անտառային հրդեհներ են «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղու համար ձեռք բերված մետաղյա բաշխիչ արկղերը պահվել են ավտոտնակում. հարուցվել է քրգործ Պաշտպանության նախարարը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին ներկայացրել է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ իրականացվող ծրագրերը Պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը ավարտել է հեռակա ուսումնառությունը ԲՈՒՀ-ում Բրեդ Շերմանն աջակցում է ՀՀ և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրմանը Հայտնի է աշխարհի առաջնությունում երիտասարդ հունահռոմեական ոճի ըմբիշների Հայաստանի հավաքականի կազմը Ավարտվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի չորս պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը Էդգար Մանուչարյանը ընդհանուր թիմի հետ կմարզվի մոտ օրերին Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից Ավստրիան անհնար է համարում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին Քաբուլում խոշոր ահաբեկչություն է կանխվել Կենտրոն վարչական շրջանի գյուղմթերքների տոնավաճառը հուլիսի 29-ին կվերաբացվի Լողորդ Արթուր Բարսեղյանը դուրս է եկել Եվրոպական փառատոնի եզրափակիչ Սևանա լճի ավազանում բազմաթիվ ստորջրյա աղբյուրներ են հայտնաբերվել Հայաստանում արևային վահանակներ արտադրողների առաջարկած գները մրցունակ են. Հայկ Հարությունյան Հետախուզվող պաշտոնյա Սամսոն Սահակյանը վերջապես հանձնվել է իրավապահ մարմիններին Վարդենիսում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 9 տուժածների առողջական վիճակը բավարար է Գևորգ Գևորգյանն ազատվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնից Հայաստանից ծիրանի արտահանման աննախադեպ աճ է գրանցվել Վախճանվել է արձակագիր և կինոդրամատուրգ Ալեքսան Մեխակյանը Արազ Օզբիլիսը մասնակցել է «Բեշիքթաշ»-ի ընկերական խաղին Հայաստանի պատմությունը ներկայացնող լուսանկարները մեկ հարթակում. գործարկվեց «Արմենպրես. Պատմություն» կայքը Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարան Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ. Ցախի Հանեգբի Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan