Երևան, 20.Հունիս.2018,
--
:
--
,

«Փյունիկ» հիմնադրամը Ծիծեռնակաբերդում եղեւնի տնկեց՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի «Հիշողության պուրակում» Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամը տնկեց եղևնի:

Արարողությանը ներկա էին Սփյուռքի, Կրթության եւ գիտության, ինչպես նաեւ Մշակույթի նախարարներ Հրանուշ Հակոբյանը, Լեւոն Մկրտչյանը եւ Արմեն Ամիրյանը, «Մատենադարան»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը եւ այլք:

Եղեւնու կողքին տեղադրվեց «Մեծ եղեռնի զոհերի հիշատակին «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համանախագահներ Լեւոն Սարգսյանի եւ Գաբրիել Չենբերջյանի կողմից» գրությամբ հուշատախտակը:

«Անշուշտ ապրիլի 24-ի առիթով մեզ պատիվ տրվեց մեր հիմնադրամի անունով մեկ ծառ տնկելու, քանի որ հիմնադրամը Ցեղասպանության թանգարանի վերակառուցման գործում   մեծ աշխատանք էր տարել: Ցանկացանք մենք էլ հայտնի մարդկանց կողքին մեկ ծառ ունենալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գաբրիել Չենբերջյանը:

Հիմնադրամի ներկայացուցիչները նաև հարգանքի տուրք մատուցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ:

loading...
Զենքի սպառնալիքով մարդուն առևանգելու համար քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ Լոնդոնի «Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի Ուղիղ միացում ԱԺ-ից Բելգիայում ալմաստների ողորկման հեղաշրջիչ տեխնոլոգիա են ստեղծել Թրամփը Չինաստանին սպառնացել Է մաքսերի հերթական ընդգրկուն բարձրացմամբ Սպիտակ տունը հավաստեց, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները կդադարեցվեն Արցախ մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրացի զույգն ԱԳՆ է դիմել հարսանեկան զգեստով Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն Էրդողանին հեռուստաբանավեճի է հրավիրել Պենդերեցկու հոբելյանական փառատոնին հրավիրված են հայ բարձրաստիճան այրեր ու երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ ԱՄՆ-ի Սենատն ընդունեց Պենտագոնի՝ 716 միլարդ դոլարի բյուջեի նախագիծը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանդիպել է ծառայության ղեկավար կազմի հետ Ճապոնիայում տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո Ոստիկանությունը Մանվել Գրիգորյանի գործով նոր բացահայտում է արել. տեսանյութ Թուրքիան չի հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից. Չավուշօղլու Կիմ Չեն Ընը ժամանել Է Պեկին Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Աստանայում բացվել Է ԱՊՀ-ի գիտական ու ստեղծագործական մտավորականության համաժողովը Հայ համայնքը ցանկանում է պատրիարք ընտրել. Փայլանն ամոթալի է համարում Թուրքիայի իշխանությունների միջամտությունը գործընթացին Մանվել Գրիգորյանի քրեական գործով այլ կասկածյալներ ևս կան. Արթուր Դավթյան 77 կողմ, 3 դեմ. ԱԺ-ն հավանություն տվեց Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջնորդությանը ՊՆ զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել շորթմամբ կաշառք ստանալու համար Հակառակորդն Արցախի ՊԲ սահմանային դիտարկում իրականացնող անօդաչու թռչող սարք է խոցել Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարն ազատվել է. պաշտոնում նշանակվել է Գեղամ Բեգլարյանը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan