Երևան, 17.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Արման Թաթոյանը ներկայացրեց հուլիսյան իրադարձությունների հետ կապված ՍԴ-ի որոշումը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակեց հուլիսյան իրադարձությունների հետ կապված իրենց դիմումի քննությամբ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը: Ապրիլի 21-ին հրավիրված ասուլիսում նա հիշեցրեց, որ ՄԻՊ-ի կողմի Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով վիճարկվում էր բոլոր այն օրենսդրական կարգավորումների ու պրակտիկայի սահմանադրականությունը, որոնց հետևանքով 2016 թվականին հուլիսյան իրադարձությունների ժամանակ տեղի էին ունենում իրավունքների խախտումները:

«Խոսքը վերաբերում է անձին ազատությունից զրկելու հիմքերը չներկայացնելու, վերջինիս իրավունքներն ու պարտականությունները չպարզաբանելու, այդ թվում` այլ անձին իր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու, փաստաբանի և բժշկի մուտքը ոստիկանության բաժին չթույլատրելու, վարչական ձերբակալման ժամկետը սխալ հաշվելու հետ կապված հարցերին և այլն»,- ասաց Թաթոյանը:

Ըստ նրա` այս դիմումի հիման վրա 2017 թվականի հունվարի 24-ի սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրվեց, որ «անձի ազատության իրավունքի ապահովման բնագավառում ձևավորվել է ոչ իրավաչափ իրավակիրառ պրակտիկա՝ հնարավոր դարձնելով անգամ Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված իրավադրույթի՝ ոստիկանության կողմից շարունակական կիրառումը, ինչն իր հերթին երկրում սահմանադրական օրինականությանն ուղղված լուրջ սպառնալիք է»:

«Ավելին, Սահմանադրական դատարանը նույն որոշմամբ արձանագրեց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի ընդունման հետաձգումը և, ըստ այդմ, շարունակվող պրակտիկան Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի անվտանգության սպառնալիք են»,- ասաց Թաթոյանը:

loading...
Չեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի երրորդ տուրի հանդիպումները Ստեփանավանում քամու հետեւանքով էլեկտրասյուներն ընկել են գազատարի վրա. հրդեհ է բռնկվել Լարսը փակ է բեռնատարների համար ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել Է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները ԼՂ հարցում բանակցային գործընթացը պահպանելը կնվազեցնի ռազմական առճակատման ռիսկը. Ստանիսլավ Տարասով Գևորգ Մելիքյան. «Համաձայնագիրը ՀՀ և ԵՄ հարաբերությունների ճանապարհային քարտեզն է» «Պարենի ինքնաբավության խնդիրը դեռ լուծված չէ» Ոսկին գնում են նեղ օրվա կամ լոմբարդում դնելու համար Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հաշվին. Եղեգնավանի զավեշտը Այլընտրանքային ծառայությունն ու զինվորի տված պարտքը հայրենիքին Սխալ հասկանալու հետևանքները, կամ երբ փոթորիկն այդպես էլ չի գալիս ՀՅԴ ներկայացուցչի կարծիքով «Վեոլիա ջուրը» իրենց գլխին սարքել է Երջանիկը երջանկության մեջ է Սոչիում, իսկ կուսակիցները խռովել են նրանից Նազարբաև սթայլ. Ալմաթիում հասարակ անցորդները նկարվել են հայտնի լուսանկարի նման Բուխարեստում անցկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Տաթևում կայացել է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը «Եվա» ֆիլմն ընդգրկվել է 90-րդ «Օսկար» մրցանակաբաշխության նախընտրական ցանկում Ֆուտբոլի հավաքականը 7 հորիզոնականով նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Կարեն Գրիգորյանը հաղթել է Ֆիլիպինների մրցաշարի 5-րդ տուրում Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժությունները Շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը Նախագահը ներկայացրել է ժնևյան բանակցությունների արդյունքները ԵՄ-ն Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Թոիվո Կլաարին Բակո Սահակյանը հաստատել է ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագիրն ի կատարումն ընդունելու մասին կառավարության որոշումը Սիրիական բանակը ԻՊ-ին շրջապատում Է Դեյր Զորի թաղամասերում Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է սյանը. վարորդը մահացել է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan