Երևան, 20.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Այս տարի երեք հայ աշակերտ դիպլոմային ծրագրով ընդունվել են աշխարհի տարբեր համալսարաններ

Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի շնորհիվ աշխարհի 2000-ից ավելի ԲՈւՀ-եր առանց լրացուցիչ քննությունների ընդունում են հայ աշակերտներին։ 

2016 թվականին 12 աշակերտ դիպլոմային ծրագրի միջոցով ընդունվել են միջազգային տարբեր համալսարաններ, իսկ այս տարի` արդեն իսկ երեք հոգի։ 
Հայաստանում երեք դպրոց հնարավորություն ունեն մասնակցելու միջազգային բակալավրիատ ծրագրին՝ Շիրակացու ճեմարանը, «Քվանտ» վարժարանը և Դիլիջանի միջազգային դպրոցը։ 

Երևանում անցկացվում է Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների 11-րդ ամենամյա համաժողովը։ ՄԲ ԱՊՀ երկրների ասոցիացիայի կողմից իրականացվող ամենամյա միջոցառման կազմակերպումն այս տարի ապահովում է Շիրակացու ճեմարան միջազգային գիտակրթական համալիրը, որը տարածաշրջանում ասոցիացիայի միակ անդամն է։ 
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ծրագիրը իրականացվում է անգլերեն լեզվով։ 

«Արարատյան բակալավրիատը և միջազգային բակալավրիատը բաց պլատֆորմ են, և այստեղ տարբեր տիպի կրթական մոդելներ են աշխատում։ Միջազգային բակալավրիատի մոդելն աշխարհի համարյա բոլոր երկրներում կա, և այդ ծրագիրը ընդունվում է կոնկրետ թվով համալսարանների կողմից, և ծրագիրն իրականացվում է անգլերեն լեզվով։ Արարատյան բակալավրիատը ծրագիր է, որը ձևավորվել է Հայաստանում, Քեմբրիջի համալսարանի հետ բանակցելով, և Քեմբրիջի համալսարանը սա ճանաչել է իր ծրագրին համազոր ծրագիր»,- նշեց նախարարը։ 

Ե՛վ միջազգային բակալավրիատը, և՛ Արարատյան բակալավրիատը, և՛ տարբեր միջազգային ծրագրերը պետք է լուծեն երկու խնդիր՝ հանրակրթության մեջ զարգացնել անհատ երեխային ու կրթական համակարգը տվյալ երկրի տարածքում։ 

Նախարարն իր խոսքում նշեց, որ միջազգային բակալավրիատն այսօր Հայաստանում ամբողջությամբ իրականացնում է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը, «Քվանտ» վարժարանի մի մասն իրականացնում է իր ազգային ծրագիրը, իսկ ավագ դպրոցում իրականացնում է միջազգային բակալավրիատը։ 

«Մեր երկրի համար լավ է մեր ազգային կրթական համակարգը, որի մեջ ներառված կլինեն տարբեր ազգային կրթական ծրագրեր, քանի որ կրթությունը մեր դարում բազմաշերտ է ու բազմավեկտոր։ Մենք կրթություն պարտավոր ենք տալ և՛ շատ բարձր, հանճարեղ ընդունակություն ունեցող երեխաներին, և՛ միջին մակարդակի, այսինքն` պետք է ունենանք հանրակրթական համակարգ, որն իր կառուցվածքով լինի ցանցային, ուղղահայաց և հորիզոնական»,- ընդգծեց Լևոն Մկրտչյանը։ 

Համաժողովն ունի գիտաուսումնական նշանակություն, սա գիտական մտքի քննարկումների վայր է, որն արդեն դրական է։

«Շիրակացու ճեմարան»-ի սաներից մեկը՝ Շանտալ Ալ Հաբիբը, ով Հայաստան է եկել Սիրիայից և արդեն 4 տարի է ինչ ապրում են հայրենիքում։ Նա ընդունվել է Կանադայի Վանկուվեր քաղաքի համալսարաններից մեկը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի համալսարաններից մեկը։ 

«Այս ծրագրի շրջանակներում ես հնարավորություն եմ ստացել համադրել իմ ստացած գիտելիքները և դրանց միջև առկա կապը, որն ինձ օգնեց դիմել այս ծրագրին։ Որոշել եմ բժշկություն սովորել։ Մենք այստեղ ենք եկել Սիրիայի Դամասկոս քաղաքից, մայրս էլ է հայ, վերադարձել ենք իր հայրենիք։ Այստեղ որոշեցի դիմել այս ծրագրին ու մնացինք Հայաստանում»,- ասաց Շանտալ Ալ Հաբիբը։  

Միջազգային կրթական համաժողովի ընթացքում Հայաստան են այցելել շուրջ 200 պատվիրակ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Ղազախստանից և ոլորտի փորձագետներ, հյուրեր Ֆինլանդիայից, Վրաստանից, Թուրքիայից, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատ ությունների ղեկավարներ, պետական կառույցների և բիզնես ոլորտների ներկայացուցիչներ։ 

Համաժողովին մասնակցելու են Միջազգային բակալավրիատի համաշխարհային և եվրոպական կառույցների և բիզնես ոլորտների ներկայացուցիչներ։ 
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը միակն է, որի բոլոր երեք՝ տարրական, միջին և ավագ դպրոցները հավաստագրված են համապատասխանաբար Միջազգային բակալավրիատի՝ Primary Years Programme, Middle Years Programme և Diploma Programme ծրագրերով։ 

Միջազգային բակալավրիատը ոչ կառավարական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն ունի խորհրդատվական կարգավիճակ Եվրոպայի խորհրդում և ՅՈւՆԵՍԿՕ-ում։ Այն միջազգային ճանաչում ունեցող հանրակրթական ամենահայտնի համակարգն է, որի ավարտական վկայականը հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ քննությունների ընդունվել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններ։ 1968 թվականին հիմնադրված համակարգն այսօր ներառում է 148 երկրի 4655 դպրոց։

loading...
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը մեկնարկում է Թեհրանում կայացել է Հայաստանի պատմության և Իրանի ազգային թանգարանների համատեղ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը Կաթնամթերքը փչանում է, թափում ենք. իրացման խնդիր Ընտրություններ դիսկո ակումբներում, անասնաբուժարաններում և Օհանյանի տանը Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվել է Երևանում սպասարկում իրականացնել» Արման Մելիքյան. «Ժնևյան հանդիպումը հայ բանակցողների քաղաքական նահանջի նոր փուլի ազդարարումն է» Թևան Պողոսյան. «Եթե համակարգը կոռումպացված է, ապա ուշ թե շուտ նոր նշանակված մարդուն էլ են փչացնում» Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկված է բնակարան գնելու հնարավորությունից» Հայաստանի համար նոր տարբերակ է մշակվել, որը չստորագրելու ընդամենը մեկ պատճառ կա Հերոսական մեկ օր մեր պատմությունից. Դովեղը և Վլադիմիր Մովսիսյանը Այս տարի հինգ ընտանիք է հեռացել. վիճակագրություն դատարկվող գյուղերից Ծառերը հատեք, փող սարքեք 1984–ին Վլադիմիր Մովսիսյանին թուրքերն առևանգեցին սահմանին, արդյունքում նա 14000 հեկտար հող խլեց Ադրբեջանից 2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը 100 տարեկան հասակում վախճանվել Է ֆրանսիացի դերասանուհի եւ երգչուհի Դանիել Դարիյոն. AFP Մեկ շաբաթում Հայաստանի տարածքում գրանցվել է երեք երկրաշարժ Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախկին առաջնորդն իր թեկնածությունը առաջադրելու է 2018-ի նախագահական ընտրություններում Ավստրալիան երկար տարիներ սատարել է ԵԱՀԿ ՄԽ խաղաղ ջանքերին ԼՂ հակամարտության հարցում. ավստրալացի պատգամավոր Արցախի ժողովուրդն իր անկախությունը հռչակել է միջազգային նորմերին և ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան. Շարմազանով Նախագահը մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի աշխատաժողովին նվիրված գալա ընթրիքին Իրանը կարագացնի բալիստիկ հրթիռների մշակումը Թուրքիան «ցանկացած պահի» կարող Է փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը. Էրդողան Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի ինքնավարության կասեցման գործընթաց կսկսի Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan