Երևան, 20.Հունիս.2018,
--
:
--
,

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը մտադիր է ՍՄԱՐԹ ապահով սենյակներ հիմնել սահմանամերձ համայնքներում

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը մտադիր է ՍՄԱՐԹ ապահով սենյակներ հիմնել սահմանամերձ համայնքներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանն ասաց, որ այդ հարցով հետաքրքրված են տարբեր դոնորներ: «Սեպտեմբերին մենք ՍՄԱՐԹ ապահով սենյակներ ենք բացել Տավուշի մարզի Կոթի եւ Այգեհովիտ համայնքներում: Դրանք խաղաղ ժամանակ գյուղի երեխաների համար ծառայում են որպես կրթական կենտրոններ, իսկ պատերազմական կամ վտանգավոր իրավիճակներում մարդկանց պատսպարելու նպատակ ունեն»,-ասաց Էսթեր Հակոբյանը` հավելելով, որ էներգիայի լրացուցիչ աղբյուրներով, լույսի, ջրի պաշարներով սենյակներում կարող է տեղավորվել մինչեւ 150 մարդ:

Խոսելով Լոռու մարզում նոր եւ աշխարհում եզակի Սմարթ կենտրոնի կառուցման աշխատանքներից, որտեղ ներդրում ունի նաեւ օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, COAF-ի ծրագրերի տնօրենը նշեց, որ աշխատանքներն ընթացքի մեջ են: «Նախատեսվածի պես՝ շենքը պատրաստ կլինի արդեն նոյեմբեր ամսին, իսկ կենտրոնի պաշտոնական բացումը ծրագրվում է 2018 թվականին մայիսին»,-ասաց նա:

2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի սահմանամերձ գոտիներում ու Արցախում Սմարթ սենյակներ բացելու նախաձեռնության մասին, Արցախի կառավարության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր հիմնադրամի ատենապետ Գարո Արմենը: ՍՄԱՐԹ ապահով սենյակներ հիմնելու հարցով հիմնադրամն այժմ համագործակցության ծրագրեր է մշակում տարբեր տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ։

loading...
Զենքի սպառնալիքով մարդուն առևանգելու համար քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ Լոնդոնի «Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի Ուղիղ միացում ԱԺ-ից Բելգիայում ալմաստների ողորկման հեղաշրջիչ տեխնոլոգիա են ստեղծել Թրամփը Չինաստանին սպառնացել Է մաքսերի հերթական ընդգրկուն բարձրացմամբ Սպիտակ տունը հավաստեց, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները կդադարեցվեն Արցախ մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրացի զույգն ԱԳՆ է դիմել հարսանեկան զգեստով Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն Էրդողանին հեռուստաբանավեճի է հրավիրել Պենդերեցկու հոբելյանական փառատոնին հրավիրված են հայ բարձրաստիճան այրեր ու երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ ԱՄՆ-ի Սենատն ընդունեց Պենտագոնի՝ 716 միլարդ դոլարի բյուջեի նախագիծը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանդիպել է ծառայության ղեկավար կազմի հետ Ճապոնիայում տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո Ոստիկանությունը Մանվել Գրիգորյանի գործով նոր բացահայտում է արել. տեսանյութ Թուրքիան չի հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից. Չավուշօղլու Կիմ Չեն Ընը ժամանել Է Պեկին Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Աստանայում բացվել Է ԱՊՀ-ի գիտական ու ստեղծագործական մտավորականության համաժողովը Հայ համայնքը ցանկանում է պատրիարք ընտրել. Փայլանն ամոթալի է համարում Թուրքիայի իշխանությունների միջամտությունը գործընթացին Մանվել Գրիգորյանի քրեական գործով այլ կասկածյալներ ևս կան. Արթուր Դավթյան 77 կողմ, 3 դեմ. ԱԺ-ն հավանություն տվեց Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջնորդությանը ՊՆ զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել շորթմամբ կաշառք ստանալու համար Հակառակորդն Արցախի ՊԲ սահմանային դիտարկում իրականացնող անօդաչու թռչող սարք է խոցել Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարն ազատվել է. պաշտոնում նշանակվել է Գեղամ Բեգլարյանը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan