Երևան, 26.Ապրիլ.2017,
--
:
--
,

Հայ-ճապոնական ծրագրի նոր փուլն ընթանում է հաջողությամբ

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ-JICA) Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Կացուտոշի Ֆուշիմիի հետ հանդիպման ընթացքում բարձր է գնահատել «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում - փուլ 2» ծրագրի ընթացքը:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամից, քննարկվել է նաև Սյունիքում ճամփեզրյա կայանի կառուցման հնարավորությունը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՃՄՀԳ գրասենյակի ներկայացուցիչ Հիրոմիցու Մուրային, ՃՄՀԳ Հայաստանյան գրասենյակի համակարգող Ռուզան Խոջիկյանը, ՃՄՀԳ փորձագետ Թակակո Մոչիզուկին, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչ Մեգումի Մայեկավան, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը, միջազգային  համագործակցության բաժնի ղեկավար Լիլիթ Ափուջանյանը:

Կարեն Գևորգյանն ընդգծել է, որ հայ-ճապոնական գործակցության շրջանակում հատկապես կարևոր էր հիմնադրամի աշխատակազմի համար կազմակերպված փորձի փոխանակման այցը փետրվարին: Ճապոնիայում ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցները ծանոթացել են տարածքային և ՓՄՁ ոլորտի զարգացան ուղիներին և աջակցության գործիքներին, տեղական իշխանությունների դերին և պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմներին:

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային  կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը,  ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը:

loading...
Չեխիայի նախագահը ցավակցել է հայ ժողովրդին ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Լավագույն քարոզարշավը տարիների արված գործն է Թրամփը տեղի տվեց թուրքական ճնշումներին՝ չճանաչելով Հայոց ցեղասպանությունը Շառից հեռու. Սիսիանի քաղաքապետի եղբայրը խուսափում է տոնել հաղթանակը Վերջնականապես որոշվել է. Էդուարդ Շարմազանովը կդառնա ԱԺ նախագահ Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը USAID–ն Ադրբեջանին ֆինանսական օգնություն չի տրամադրի. Բաքվում գոհ են` ընդդիմությունը սոված կմնա «Մարտի 1–ի» գործի` Եվրադատարանի վճռին սպասելիս Դավիթ Հարությունյանը չի լինի նոր կառավարությունում ՌԴ–ում հայ համայնք կա, բայց չկա «Չեմ էլ ուզում, որ առաջարկեն նման բան». Արմեն Ամիրյանը՝ Ռուզաննա Խաչատրյանին փոխնախարար նշանակելու մասին Ֆրանսիացիները ստիպված կլինեն ընտրել. դիտել ֆուտբոլային խաղը, թե նախագահի թեկնածուների բանավեճը ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի ձգտումը տեսանելի է. Լավրով Մահացու վնասվածքը զինծառայողը ինքն իրեն հասցրել է իրեն ամրակցված գնդացրով «Իբրա, դու կարող ես խաղալ շվեդական լիգայում մեկ ոտքով նույնպես». «Մալմյո»-ի ֆանատներ ԵԽԽՎ-ն որոշել է հետաքննել Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն գործերը Հակառակորդը կրակել է Բաղանիսի միջպետական ավտոճանապարհի ուղղությամբ. իրավիճակն այժմ հանգիստ է Անհրաժեշտ է խելացի տարբերակ մշակել, որպեսզի մրցակցությունը չխաթարվի. վարչապետ Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել ՄԻՊ արտահերթ զեկույցի մասին Սահմանամերձ գյուղերի մանկապարտեզների թաքստոցները կկահավորվեն խաղալիքներով, գրքերով. Նոր հուշագիր «Ելք»-ը շարունակում է քարոզարշավն ավտոտնակների տանիքների վրա, այս անգամ Նոր Նորքում IDeA հիմնադրամը ՀՀ վարչապետին է ներկայացրել Հայաստանի զարգացման նոր նախաձեռնություններ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված գլխավոր հարցը կապված է կոռուպցիոն սկանդալի հետ. ԵԽԽՎ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը «Վերնիսաժի» տարածքում առևտրի կանոնակարգման հարցում Կառավարությունում քննարկվել են ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու ուղղված աշխատանքները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan