Երևան, 20.Փետրվար.2018,
--
:
--
,

Հայաստանը շարունակելու է աշխատել ՀԱՊԿ-ի ամրապնդման ուղղությամբ

 Հայաստանը շարունակելու է աշխատել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամրապնդման ուղղությամբ: Ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «ՀԱՊԿ-ն իրականում շատ մեծ խնդիրներ լուծող կառույց է, այդ թվում՝ ռազմական կրթության, ձեռքբերումների համակարգի ներ դրման, օպերատիվ արձագանքման ուժերի ձևավորման, նաև խաղաղապահ ուժերի կարողությունների զարգացման ուղղությամբ: Մենք տեսնում ենք այդ ներուժն ու շարունակելու ենք ամեն ինչ անել, որ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը լինի առավելագույնս արդյունավետ և օգտակար»,-նշեց պաշտպանության նախարարը:

Նա ընդգծեց, որ ՀԱՊԿ-ն Հայաստանի անվտանգության համար կարևոր բաղադրիչ է, բայց ունի մի շարք խնդիրներ, որոնց մասին ինքն արդեն խոսել է: «Այդ խնդիրներից ես մատնանշել եմ երկուսը` մեկը փափուկ ուժի մեխանիզմների բացակայությունն է, երկրորդը` արտաքին քաղաքական հարցերով անդամ երկրների փոխադարձ շահերի հաշվի առնելու խնդիրը», - ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա, միևնույն ժամանակ, հավելեց, որ  դա միայն ՀԱՊԿ-ի խնդիրը չէ, և շատ ավելի երկար պատմություն ունեցող կառույցներում, օրինակ` ՆԱՏՕ-ում, անդամ երկրները կարող են ունենալ ոչ միայն իրար հաշվի չառնող, այլև իրար հակադիր կարծիքներ: «Մենք, այնուամենայնիվ, շատ բարձր ենք գնահատել մինչև այսօր ՀԱՊԿ-ի՝ որպես կառույցի, հայտարարություններն ու դիրքորոշումները, այդ թվում` Արցախյան խնդրի հետ կապված և գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի արած հայտարարությունները, երբ լարման պահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շատ ադեկվատ՝ մեր անդամակցած կառույցի գլխավոր ք արտուղարին համաչափ դրսևորում է ունեցել», - եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

loading...
Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Աստանայում Ստամբուլի վճռաբեկ դատարանը «Սանասարյան հան» կառույցը հայ համայնքին վերադարձնելու վճիռ է կայացրել Իսրայելը եւ ԱՄՆ-ը տիեզերքում հրթիռների կալանման համալիր են փորձարկել ԱՄՆ-ը մտադիր Է մինչեւ 2023-ը տիեզերանավ ուղարկել Լուսնի շուրջը թռիչքի ՍԱՊԾ են հրավիրվել պետական գնումներով ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները Նախնական հաշվարկներով «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղից հափշտակվել է շուրջ 8.5 մլն դրամ գումար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին մեղադրել Է միջուկային սպառազինությունների մրցավազք հրահրելու մեջ Բելգիայում 81 բուհեր կասկածվում են «կեղծ» դիպլոմներ տալու մեջ. Libre Belgique Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին Ցածր հասակը՝ ինսուլտի առաջացման ռիսկի գործո՞ն Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Facebook-ը կկրկնապատկի անվտանգությամբ զբաղվող մասնագետների թիվը Windows 10-ի պաշտպանությունն անառիկ չէ Թրամփ. Ամերիկա՛, խելացի եղիր, Մոսկվան ծիծաղում է մեզ վրա Սքանավորման նոր տեխնիկան բացահայտում է նկարների տակ թաքնված գաղտնիքները Ավստրալիայի կառավարության անդամներին կարգելվի ինտիմ կապեր ունենալ աշխատակիցների հետ Մեծ Բրիտանիայի ընկերությունների ղեկավարները Brexit-ի «փոխզիջումային» տարբերակ են առաջարկել «Հյուսիսային հոսք-2»-ը Էներգետիկական անվտանգության սպառնալիք չԷ. Մերկել Սիրիայի հումանիտար օգնությանը նվիրված խորհրդաժողով՝ ապրիլին Միլանում ուսանողը թռել Է մետրոյի գծերի վրա՝ փրկելու երեխային Victoria՚s Secret-ի մոդելները լուսանկարվել են գրեթե մերկ Մինի-տուն ոչ մեծ ընտանիքի համար. Բելառուսի բնակչի ստեղծագործությունը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan