Երևան, 20.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Զոհված 2 զինծառայողի ընտանիք փոխհատուցում է ստացել Փոխհատուցման հիմնադրամից

Մարտական հերթապահության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների փոխհատուցման հիմնադրամից երկու զոհված զինծառայողի ընտանիք արդեն փոխհատուցում ստացել է: «Բացի միանվագ գումարից, նրանք արդեն ստանում են նաև իրենց ամսական գումարները: Կարծում եմ, որ հաջորդ շաբաթ ևս երկուսը կամ երեքը կսկսեն ստանալ»,-  հայտնեց նախարարը:

Նա հստակեցրեց, որ օրենքը հստակ սահմանում է, թե որ դեպքերում է տվյալ փոխհատուցումը հասնում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողի ընտանիքին: «Կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք կարող են հստակեցվել դատական գործի ավարտից հետո: Դուք գիտեք, որ ամեն միջադեպի հետ կապված հարուցվում է քրեական գործ տարբեր հոդվածներով: Մինչև չավարտվի քրեական գործի քննությունը, պաշտպանության նախարարությունը չի կարող որոշել, որ դա ապահովագրվող դեպք է: Այսինքն, պետք է լինի իրավական հիմք»,- մանրամասնեց նախարարը:

Վիգեն Սարգսյանը վստահեցրեց, որ մարտական հերթապահության ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած որևէ զինծառայողի ընտանիք պաշտպանության նախարարության ուշադրությունից երբեք դուրս չի մնացել ու չի մնալու: Նրա խոսքով` նույնիսկ եթե փոխհատուցման հիմնադրամի գումարն այդ ընտանիքներին հասնի մեկ ամիս հետո, պաշտպանության նախարարությունն այդ ընթացքում որոշակի քայլեր կկատարի: 

Ազգային ժողովը 2016թ. դեկտեմբերի 16-ին երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը և կից օրենքների նախագծերի փաթեթը: «Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթով ստեղծվել է հիմնադրամ, որի համար ամեն ամիս աշխատող յուրաքանչյուր քաղաքացու աշխատավարձից 1000 դրամ գանձվում է: Մարտական հերթապահության ընթացքում զոհված կամ առաջին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հիմնադրամը կփոխհատուցի միանվագ 10 միլիոն դրամ, իսկ 2-րդ կարգի հաշմանդամ ճանաչված զինծառայողների ընտանիքներին` 5 միլիոն դրամ:

loading...
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը մեկնարկում է Թեհրանում կայացել է Հայաստանի պատմության և Իրանի ազգային թանգարանների համատեղ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը Կաթնամթերքը փչանում է, թափում ենք. իրացման խնդիր Ընտրություններ դիսկո ակումբներում, անասնաբուժարաններում և Օհանյանի տանը Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվել է Երևանում սպասարկում իրականացնել» Արման Մելիքյան. «Ժնևյան հանդիպումը հայ բանակցողների քաղաքական նահանջի նոր փուլի ազդարարումն է» Թևան Պողոսյան. «Եթե համակարգը կոռումպացված է, ապա ուշ թե շուտ նոր նշանակված մարդուն էլ են փչացնում» Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկված է բնակարան գնելու հնարավորությունից» Հայաստանի համար նոր տարբերակ է մշակվել, որը չստորագրելու ընդամենը մեկ պատճառ կա Հերոսական մեկ օր մեր պատմությունից. Դովեղը և Վլադիմիր Մովսիսյանը Այս տարի հինգ ընտանիք է հեռացել. վիճակագրություն դատարկվող գյուղերից Ծառերը հատեք, փող սարքեք 1984–ին Վլադիմիր Մովսիսյանին թուրքերն առևանգեցին սահմանին, արդյունքում նա 14000 հեկտար հող խլեց Ադրբեջանից 2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը 100 տարեկան հասակում վախճանվել Է ֆրանսիացի դերասանուհի եւ երգչուհի Դանիել Դարիյոն. AFP Մեկ շաբաթում Հայաստանի տարածքում գրանցվել է երեք երկրաշարժ Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախկին առաջնորդն իր թեկնածությունը առաջադրելու է 2018-ի նախագահական ընտրություններում Ավստրալիան երկար տարիներ սատարել է ԵԱՀԿ ՄԽ խաղաղ ջանքերին ԼՂ հակամարտության հարցում. ավստրալացի պատգամավոր Արցախի ժողովուրդն իր անկախությունը հռչակել է միջազգային նորմերին և ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան. Շարմազանով Նախագահը մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի աշխատաժողովին նվիրված գալա ընթրիքին Իրանը կարագացնի բալիստիկ հրթիռների մշակումը Թուրքիան «ցանկացած պահի» կարող Է փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը. Էրդողան Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի ինքնավարության կասեցման գործընթաց կսկսի Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan