Երևան, 19.Օգոստոս.2017,
--
:
--
,

Անցած տարվա հուլիսյան իրադարձությունների ժամանակ ՄԻՊ-ը ստացել է 200-ից ավելի հաղորդում

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գծին 2016 թվականի հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 200-ից ավելի հաղորդում մարդկանց ազատությունից զրկելու 335 դեպքի վերաբերյալ: Ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Այդ օրերին ոստիկանության ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 500-ից ավելի անձինք», - նշեց Մարդու իրավունքների պաշտպանը: Նրա խոսքով`իրենք 48 այց են կատարել ոստիկանության ստորաբաժանումներ, որտեղ տեղի են ունեցել առանձնազրույցներ շուրջ 300 անձի հետ:

«Հուլիսյան իրադարձությունների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման թեժ գծին, ինչպես նաև ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում գրավոր եղանակով հասցեագրվել են ընտրված անձին տեղեկացնելու իրավունքի խախտմանը վերաբերող 155 բողոք, ինչպես նաև 179 բողոք՝ կապված  փաստաբանի մուտքը ոստիկանության բաժին խոչընդոտելու հետ»,- ասաց Թաթոյանը:

Նրա խոսքով` հուլիսից 17-31-ի ընթացքում ՄԻՊ աշխատակազմը ստացել է բազմաթիվ հաղորդումներ լրագրողների օրինական գործունեության խոչընդոտման դեպքերի մասին։ «Կոպտորեն խախտվել են Azatutyun.am, A1plus.am, Panorama.am, Lragir.am, Armlur.am, Panarmenian.am, PAN-Photo, 1in.am, NewsPress.am, «Հայկական ժամանակ» լրատվական ծառայությունների, ինչպես նաև «Արմենիա» ՀԸ և «LifeNews» ռուսական լրատվամիջոցի լրագրողների ու օպերատորների իրավունքները», - ընդգծեց Ա.Թաթոյանը:

loading...
Nyut.am-ի խմբագրակազմն արձակուրդ է գնում Մխիթարյանը բարձր է գնահատել հայ երկրպագուների աջակցությունը ԱՄՆ-ում Հարլեմ Դեզիրը վերստին հորդորել է Թուրքիային ազատ արձակել լրագրողներին Հայկական ֆիլմերի շաբաթ է անցկացվել Իրանի երեք քաղաքներում Russia Today-ի հետ համագործակցող լրագրողը Սիրիայում զոհվել է ԻՊ-ի գնդակոծությունից Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը Բարձր ջերմային ֆոնը և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվեն Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է ԱՄՆ-ի հետախուզությունը Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է համարում Վախճանվել է դերասանուհի, դրամատուրգ Աննա Պետրոսյանը Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը, որդին ազատվել է արգելանքից Եվրասիայում բոլորովին նոր քարտե՞զ կգծվի Օդաչու Ակոպովը կպարգևատրվի արիության մեդալով. Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգահարել նրան Թուրքական Քեմերի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնվկվել. 400 մարդ տարհանվել է Անցած շաբաթվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ է եղել Գնդապետը ոչ թե հեռացվել է, այլ՝ թոշակի է անցել, նա ոչ թե «գրավել», այլ մուտք է գործել սեփական հյուրանոց Սևանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանքներ Հայաստանը ներկայացուցիչ կունենա C4F Davos մրցանակաբաշխության ժյուրիում Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ 20,4 տոկոսին Հիմա էլ Բաքուն կպավ «Halo Trust»-ին Մեղադրվողների քանակը չի համապատասխանում տուժողների քանակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan