Երևան, 22.Օգոստոս.2017,
--
:
--
,

Թուրքիայի համար ավելի նպատակահարմար է Հայոց ցեղասպանության ճանաչման, քան հատուցման գործընթացը

 Թուրքիային ավելի նպատակահարմար է Հայոց ցեղասպանության ճանաչման, քան հատուցման գործընթացը: Լրագրողների հետ հանդիպմանը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն ասաց, որ  Թուրքիան միջազգային հանրության շրջանում աշխատում է ամեն կերպ շեղել ուշադրությունը խնդրից: «Թուրքիայի հիմնա կան մտավախությունը հետեւանքների վերացումն է, իսկ մեր հիմնական խնդիրը պետք է լինի միջազգային ատյաններում Հայոց ցեղասպանության  հատուցման  հարցի  բարձրացումը»,- ասաց նա:

Էդիկ Մինասյանի խոսքով` մենք միայն ցեղասպանության ճանաչմամբ  չպիտի բավարարվենք, առավել եւս, որ հայրենիք ենք կորցրել: «Թուրքիան հարցի լուծման հեշտ ճանապարհ է գտել` ժխտողականությունը դարձնելով արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը»,-հավելեց բանախոսը:

Մինասյանի կարծիքով,  ԱՄՆ-ն այն ազդու ուժն է, որը կարող է Թուրքիային, որպես ռազմական դաշնակցի, ստիպել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում  զիջումների գնալ, բայց այսօր դա չի նկատվում այդ երկու երկրների հարաբերությունների մեջ:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները` որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող պետությունները 20-ից ավելի են: Հայոց ցեղասպանությունը պետականորեն առաջինը պաշտոնապես ճանաչել է Ուրուգվայը:

loading...
Nyut.am-ի խմբագրակազմն արձակուրդ է գնում Մխիթարյանը բարձր է գնահատել հայ երկրպագուների աջակցությունը ԱՄՆ-ում Հարլեմ Դեզիրը վերստին հորդորել է Թուրքիային ազատ արձակել լրագրողներին Հայկական ֆիլմերի շաբաթ է անցկացվել Իրանի երեք քաղաքներում Russia Today-ի հետ համագործակցող լրագրողը Սիրիայում զոհվել է ԻՊ-ի գնդակոծությունից Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը Բարձր ջերմային ֆոնը և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվեն Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է ԱՄՆ-ի հետախուզությունը Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է համարում Վախճանվել է դերասանուհի, դրամատուրգ Աննա Պետրոսյանը Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը, որդին ազատվել է արգելանքից Եվրասիայում բոլորովին նոր քարտե՞զ կգծվի Օդաչու Ակոպովը կպարգևատրվի արիության մեդալով. Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգահարել նրան Թուրքական Քեմերի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնվկվել. 400 մարդ տարհանվել է Անցած շաբաթվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ է եղել Գնդապետը ոչ թե հեռացվել է, այլ՝ թոշակի է անցել, նա ոչ թե «գրավել», այլ մուտք է գործել սեփական հյուրանոց Սևանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանքներ Հայաստանը ներկայացուցիչ կունենա C4F Davos մրցանակաբաշխության ժյուրիում Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ 20,4 տոկոսին Հիմա էլ Բաքուն կպավ «Halo Trust»-ին Մեղադրվողների քանակը չի համապատասխանում տուժողների քանակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan