Երևան, 23.Մայիս.2017,
--
:
--
,

«Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը

 


ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ 2017թ. ապրիլի 18-ին ՀՀ սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննել է «2013 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված` «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ » գործը:Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին, և այն նպատակաուղղված է պաշտպանել մարդու առողջությունը և շրջակա միջավայրը սնդիկի ու սնդիկի միացությունների անթրոպոգեն արտանետումներից և արտազատումներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշել է, որ «2013 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված` «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

loading...
Թուրքիայում գյուլենականների հետ առնչություն ունենալու մեղադրանքով կրկին զինվորականներ են ձերբակալվում Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը եռակողմ պայմանագիր են կնքել Թուրքիայի նախկին վարչապետին բռնի ուժով դատարան կտանեն Սպիտակ տունն առաջարկում Է Պենտագոնի բյուջեն ավելացնել 54 միլիարդով՝ մինչեւ 639 մլրդ դոլար Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության վեհաժողովի աշխատանքներին Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ահաբեկչությունից հետո Մանչեսթրի հիվանդանոց են տեղափոխել 12 ծանր վիրավոր երեխայի ԻՊ-ն տեղափոխել է շտաբը իրաքյան զորքերի կողմից գրեթե ազատագրված Մոսուլից Ոստիկանները հայտնաբերել են նորածնի դին փողոցում թողած կնոջը Եվրամիությունը ԼՂ խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով. Մոգերինի Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Վարչապետն այցելել է մշակույթի նախարարություն Եվրամիությունը պատասխան հարված կհասցնի ահաբեկչությանը. Յունկեր Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխա է մահացել Մանչեսթր Յունայթեդն այսօրվա մարզումը սկսել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի Հենրիխ Մխիթարյանը իր աջակցությունն է հայտնել Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին Նոր իրարանցում Մանչեսթրում Արա Բաբլոյանը գրանցվել է «Ֆեյսբուք»-ում և կատարել առաջին գրառումը Բրիտանական ոստիկանությանը հայտնի Է Մանչեսթրի ահաբեկչությունը կատարողի անունը Ռուսական սպառազինության մատակարարումը Հայաստանին իրականացվում է ժամանակացույցի համաձայն Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի նորանշանակ դեսպանը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan