Yerevan, 21.October.2017,
--
:
--
,

Թուրքերը մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայոց ցեղասպանության թանգարանում բացված ցուցահանդեսի հանդեպ. Հայկ Դեմոյան

 


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը գրեթե ամեն օր ունենում է  թուրք այցելուներ: Ապրիլի 24-ին ընդառաջ կազմակերպված ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Դա արդեն մեզ համար զարմանալի չէ, մենք պարզապես համեստորեն կգրանցենք, որ այստեղ բացված ցուցահանդեսը հենց իր որակով հետաքրքրություն է առաջացնում թուրքական լսարանի մոտ:  Դա շատ եմ  կարեւորում, քանի որ թուրքական լսարանը մեր աշխատանքի թիրախներից է»,-ասաց Հայկ Դեմոյանը:

Նա նշեց, որ տարին բավականին հագեցած եւ հետաքրքիր է, քանի որ նշվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման 50-ամյակը:

«Այս տարի համեստ ցուցադրության տեսքով կներկայացնենք ժամանակագրությունը, պատմական լուսանկարներ շինարարության ընթացքից, թե ինչպես են անհատները մասնակցել շինարարական աշխատանքներին, մի քանի նմուշներ, թե ինչպես է հուշարձանի լուսանկարն արտատպվել տարբեր կրիչների վրա, ինչպես է դիզայներական լուծումը վերարտադրվել այլ հուշարձանների կառուցման գործում: Հետադարձ հայացք գցելով համայն հայության համար որպես գլխավոր հուշահամալիրի կառուցման վերջին հիսուն տարուն՝ կտեսնենք, թե ինչպիսի առաքելություն ունեցավ այն, որի բաղկացուցիչ մասն է թան գարան-ինստիտուտը:  Նոր հիմնանորոգումից էլ անցել է արդեն երկու տարի, եւ կարող եմ ասել, որ մենք պարբերաբար դրական արձագանքներ ենք  ստանում ցուցահանդեսների վերաբերյալ, դրանց ընդգրկունության, նյութերի բազմազանության առումով»,-ընդգծեց Հայկ Դեմոյանը՝ տարվա կարեւորագույն իրադարձություններից առանձնացնելով նաեւ Հայոց ցեղասպանության թեմայով մեկ այլ մշտական ցուցահանդեսի բացումն այս անգամ եվրոպացիների համար Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում: Նա տեղեկացրեց, որ նախորդ տարվա մայիսից մինչեւ դեկտեմբեր ցուցահանդեսի այցելուների թիվը կազմել է 15 հազար:

«Սա երկրորդ մշտական ցուցադրությունն է, որը ստեղծվել է մեր գործընկերների, այնտեղի հայ համայնքի աջակցությամբ: Բավականին տպավորիչ է այցելուների մեծ քանակը, որոնց մեծ մասը հենց եվրոպացիներ են: Կարեւոր իրադարձություններից էր նաեւ ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին: Ցուցադրվել էին զինանշաններ եւ դրոշներ, որոնք մեր պահոցներից էին վերցված եւ առնչություն ունեին Մեծ եղեռնի թեմային: Հավաքչական աշխատանքները շարունակվում են ինտենսիվ կերպով: Որոշել ենք ապրիլի 24-ին եւս մեկ տաղավար նվիրել  բացառիկ իրերին, հազարավորներից ներկայացնել մի քանիսը: Ինձ համար դրանցից ամենաթանկարժեքը վերջերս մեր նյույորքաբնակ հայրենակից Արամ Նիկողոսյանի կողմից Դանիել Վարուժանի անձնական գրադարանին պատկանող գրքերի հանձնումն էր մեր թանգարանի ֆոնդերին: Առկա է մակագրություն, որտեղ հենց բանաստեղծի ձեռագրով գրված է, որ դրանք պատկանում են հենց Դանիել Չպուքքարյանին:  Սրանք իսկապես թանկարժեք մասունքներ են»,-շեշտեց Հայկ Դեմոյանը:

Թանգարան-ինստիտուտի տնօրենը նշեց, որ անչափ կարեւոր էր նախորդ տարի Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

«Դա միայն ճանաչում չէր:  Այնտեղ ոչ միայն նշվեց  «ցեղասպանություն» եզրույթը, այլեւ պատմության հետ առերեսվելու, Գերմանիայի մեղսակցության մասին: Մենք, իհարկե, չենք հրապարակում մեր ունեցած ներդրումները Ցեղասպանությանն առնչվող ցանկացած իրադարձության, զարգացումների հարցում, ուղղակի կասեմ, որ այդ զարկերակը շոշափում ենք եւ զգում ենք. մեր ներդրումը ժամանակի ընթացքում կգտնեք: Մի քանի օր անց էլ հասանելի կլինի «Խոստում» ֆիլմը: Այստեղ էլ կա մեր համեստ ներդրումը նյութերի խորհրդատվության առումով»,-եզրափակեց նա:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan