Yerevan, 27.April.2017,
--
:
--
,

«Ոսկե ծիրանը» հայկական կինոն ներկայացնելու է Անկարայում

Հայկական կինոյի տարածումն ու հանրահռչակումը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ելակետային առաքելություններից է: 14 տարվա ընթացում «Ոսկե ծիրանի» նախաձեռնությամբ հայկական ժամանակակից կինոյի ներկայացուցչական ծրագրեր, հայ կինոյի պատմությանը նվիրված գիտաժողովներ են կազմակերպվել և իրականացվել 20 ավելի երկրներում:

Ապրիլը խորհրդանշական ամիս է.  2015թ-ին  «Ոսկե ծիրանի» նախաձեռնությամբ՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ և Մեծ Եղեռնը ներկայացնող դասախոսություններ ներկայացվեցին 14 երկրի 17 քաղաքում, այդ թվում՝ Ստամբուլում:

Ինչպես  տեղեկացրին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի բաժնից, 2017 թ. ապրիլին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն Անկարայի միջագզային կինոփառատոնի շրջանակներում  ներկայացնելու է հայկական կարճամետրաժ և անիմացիոն ֆիլմերի ընդգրկուն ծրագիր: Անկարայի միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա ապրիլի 21-30-ը: Ծրագիրը կազմված է 11 ֆիլմից և ընդգրկում է Նաիրա Մուրադյանի «Մարկ և Մարկոս», Էդգար Բաղդասարյանի «Սիմոնի ճանապարհը», Դիանա Կարդումյանի «Դիալոգներ», Գագիկ Մա դոյանի «Ճանապարհ», Լևոն Մինասյանի «Դաշնամուրը», Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ», Հարություն Շատյանի «Բեռնելով կյանքս», Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայր», Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը», Ալեն Մանուկյանի «Հարություն» և Համլետ Վարդանյանի «Մնաս բարով, Վոլգա» ֆիլմերը: Հայկական կինոծրագրերը Անկարայում կներկացավեն ապրիլի 28-ին և 29-ին:

Կինոծրագիրը ներկայացնող պատվիրակության մեջ ընդգրկված են ռեժիսորներ Նաիրա Մուրադյանը, Դիանա Կարդումյանը և կինոքննադատ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի համադրող Րաֆֆի Մովսիսյանը, որը նաև Անկարայի միջազգային կինոփառատոնի Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրիի անդամ է:

Ծրագրում ընդգրկված ֆիլմերը ժամանակից հայկական կինոյի լավագույն նմուշներից են և մարդասիրության, հանդուրժողականության և ազատության թեմատիկ ընդհանրություններ ունեն:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan