Yerevan, 27.April.2017,
--
:
--
,

Այսօր պատմական Հայաստանի տարածքում պետք է ունենայինք մոտ 170.000 և ավելի հուշարձաններ

 

 Ավելի քան 3000 հայկական ավերված հուշարձաններ են վավերագրվել 2010-2016-ին պատմական Հայաստանի՝ ներկայիս Թուրքիայի տարածքում: Ավերումներն ունեցել են հիմնականում երկու նպատակ՝ կրոնական շինությունների ոչնչացմամբ՝ վերացնել հայկական հետքերը և բեկորներն օգտագործել որպես շինանյութ:

Այս մասին ապրիլի 21-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

«Հայ ժողովուրդը, դարեր շարունակ գտնվելով հայկական լեռնաշխարհում, կառուցել է բազմաթիվ կառույցներ, կոթողներ: Այսօր պատմական Հայաստանի՝ ներկայիս Թուրքիայի  տարածքում պետք է ունենայինք մոտ 170.000 և ավելի հուշարձաններ: Եղել են շինությունները, որոնք կարող էին համարվել հուշարձաններ և նույնիսկ չեն էլ հաշվառվել: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը ցեղասպանությունից հետո  հուշարձանների ավերումների թեմայով հրատարակած գիրք ունի, սակայն դրանք շատ չնչին մասն են կազմում՝ փաստելու, վավերագրելու  մեր ժառանգության ավերման խնդիրը»,-ասաց Արմեն Աբրոյանն ու նշեց, որ ավերումները հիմնականում եղել են ցեղասպանությունից հետո՝ 20-ական, 40-ական, 65-70-ական թվականներին, մինչև անգամ 2005-ին:

 Նրա խոսքով՝ 2010-2016 թթ. մշակույթի նախարարության պատվերով կատարած վավերագրումով,  հայտնի վավերագրական նյութերի` Ն. Մառի արշավախմբի  Անիում կատարած աշխատանքների, 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբին արված լուսանկարների, բազմաթիվ ճանապարհորդների նկարագրությունների համաձայն, մոտ 3000 հուշարձան են վավերագրվել, սակայն դրանք արդեն ավերված են եղել: Ավերումները եղել են ինչպես կազմակերպված, այնպես էլ չկազմակերպված, երբ բեկորները պոկել ու օգտագործել են շինարարության նպատակով:

«Առաջնահերթ են եղել կրոնական կառույցների ավերումները: Շատ են եղել խաչերի, խաչքարերի, քարակերտ արձանագրությունների ավերման դեպքերը, որոնք նպատակ են ունեցել քաղաքական առումով վերացնել հայկական հետքերը: Իսկ կամուրջների, այլ շինությունների բեկորները  պարզապես պոկել և օգտագործել են որպես շինանյութ»,- ասաց Արմեն Աբրոյանը: 

Նրա խոսքով՝ մեկ տասնամյակ առաջ Անիում, Աղթամարում կատարված ամրակայման, շինարարական միջամտությունների մեթոդական մոտեցումներն ընդունելի չեն: Իրենք վերակառուցում են զուտ իրենց շահերից ելնելով՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար: «Անիի Սմբատյան պարիսպների վերնամասի խորհրդանիշը, որը վազող հովազ էր և վերևում ուներ խաչաձև մշակում, հստակ հիշեցնում էր խաչ և քրիստոնեական մայրաքաղաքի մուտքի նշան: Սակայն այն  կտրել և շարունակել են բարձրացնել շինությունը: Շատ այլ շինություններ ևս բարձրացրել են՝ վերացնելով խաչերի հատվածները»,- ասաց նա և հավելեց՝ քանի որ պաշտոնական դաշտում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, մեր ձայնը բարձրացնում ենք Թուրքիայի հայերի, միջազգային ՀԿ-ների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով: 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan