Երևան, 24.Մայիս.2018,
--
:
--
,

Այսօր պատմական Հայաստանի տարածքում պետք է ունենայինք մոտ 170.000 և ավելի հուշարձաններ

 

 Ավելի քան 3000 հայկական ավերված հուշարձաններ են վավերագրվել 2010-2016-ին պատմական Հայաստանի՝ ներկայիս Թուրքիայի տարածքում: Ավերումներն ունեցել են հիմնականում երկու նպատակ՝ կրոնական շինությունների ոչնչացմամբ՝ վերացնել հայկական հետքերը և բեկորներն օգտագործել որպես շինանյութ:

Այս մասին ապրիլի 21-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

«Հայ ժողովուրդը, դարեր շարունակ գտնվելով հայկական լեռնաշխարհում, կառուցել է բազմաթիվ կառույցներ, կոթողներ: Այսօր պատմական Հայաստանի՝ ներկայիս Թուրքիայի  տարածքում պետք է ունենայինք մոտ 170.000 և ավելի հուշարձաններ: Եղել են շինությունները, որոնք կարող էին համարվել հուշարձաններ և նույնիսկ չեն էլ հաշվառվել: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը ցեղասպանությունից հետո  հուշարձանների ավերումների թեմայով հրատարակած գիրք ունի, սակայն դրանք շատ չնչին մասն են կազմում՝ փաստելու, վավերագրելու  մեր ժառանգության ավերման խնդիրը»,-ասաց Արմեն Աբրոյանն ու նշեց, որ ավերումները հիմնականում եղել են ցեղասպանությունից հետո՝ 20-ական, 40-ական, 65-70-ական թվականներին, մինչև անգամ 2005-ին:

 Նրա խոսքով՝ 2010-2016 թթ. մշակույթի նախարարության պատվերով կատարած վավերագրումով,  հայտնի վավերագրական նյութերի` Ն. Մառի արշավախմբի  Անիում կատարած աշխատանքների, 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբին արված լուսանկարների, բազմաթիվ ճանապարհորդների նկարագրությունների համաձայն, մոտ 3000 հուշարձան են վավերագրվել, սակայն դրանք արդեն ավերված են եղել: Ավերումները եղել են ինչպես կազմակերպված, այնպես էլ չկազմակերպված, երբ բեկորները պոկել ու օգտագործել են շինարարության նպատակով:

«Առաջնահերթ են եղել կրոնական կառույցների ավերումները: Շատ են եղել խաչերի, խաչքարերի, քարակերտ արձանագրությունների ավերման դեպքերը, որոնք նպատակ են ունեցել քաղաքական առումով վերացնել հայկական հետքերը: Իսկ կամուրջների, այլ շինությունների բեկորները  պարզապես պոկել և օգտագործել են որպես շինանյութ»,- ասաց Արմեն Աբրոյանը: 

Նրա խոսքով՝ մեկ տասնամյակ առաջ Անիում, Աղթամարում կատարված ամրակայման, շինարարական միջամտությունների մեթոդական մոտեցումներն ընդունելի չեն: Իրենք վերակառուցում են զուտ իրենց շահերից ելնելով՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար: «Անիի Սմբատյան պարիսպների վերնամասի խորհրդանիշը, որը վազող հովազ էր և վերևում ուներ խաչաձև մշակում, հստակ հիշեցնում էր խաչ և քրիստոնեական մայրաքաղաքի մուտքի նշան: Սակայն այն  կտրել և շարունակել են բարձրացնել շինությունը: Շատ այլ շինություններ ևս բարձրացրել են՝ վերացնելով խաչերի հատվածները»,- ասաց նա և հավելեց՝ քանի որ պաշտոնական դաշտում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, մեր ձայնը բարձրացնում ենք Թուրքիայի հայերի, միջազգային ՀԿ-ների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով: 

loading...
Լեհ գրող Օլգա Տոկարչուկը դարձել Է Միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիր Իսրայելն աշխարհում առաջինն Է F-35-ը կիրառել մարտում Հրապարակվել Է Սպիտակ ծովում «Բուլավա» հրթիռների արձակման տեսագրությունը Նյու Յորքի ֆոնդային սակարանն առաջին անգամ կին կգլխավորի Ալեքսանդր Եսայանը կշարունակի զբաղեցնել ԻՏՁՄ նախագահի պաշտոնը Վախճանվել Է գրող Ֆիլիպ Ռոթը. The New York Times Միհրան Պողոսյանն անդրադարձել է ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու գործով իր օգնականի ձերբակալմանը Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը կհետաձգվի Վահրամ Բաղդասարյանի առաջարկը պատգամավորների միջև բանավեճի առիթ դարձավ Հորդորում և պահանջում եմ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները. Փաշինյան Արայիկ Հարությունյանը կմասնակցի Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների գագաթաժողովին Եվրոպացի դպրոցականներին կարող են պարտավորեցնել երկու օտար լեզու սովորել Армянин создал в городе Плиска музей кириллицы Վարորդներին չեն տուգանի տեսախցիկների ֆիքսած որոշ խախտումների դեպքում. ոստիկանություն Մարտական դիրքում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել. կատարվում է քննություն ԱԺ նիստ. նոր կառավարության անդամներն առաջին անգամ կպատասխանեն պատգամավորների հարցերին Շառլ Ազնավուրը հունիսի 30-ին կվերսկսի համաշխարհային շրջագայությունը. AFP Ուկրաինացի գիտնականները Կիեւի հայ համայնքի պատմության նոր էջեր են բացահայտել ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը Հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում. Փաշինյան Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը Նիկոլ Փաշինյանին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan