Yerevan, 23.October.2017,
--
:
--
,

Հայաստանն ու Ճապոնիան հրշեջ-փրկարարական գույքի բարելավման ծրագրի շրջանակում արձանագրություն են ստորագրել

ՀՀ ԱԻ նախարարությունում  փրկարար ծառայությունը` ի դեմս տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) տարածաշրջանային գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Ֆուշիմի Կացուտոշին ապրիլի 21-ին ստորագրեցին «Հայաստանում հրշեջ-փրկարարական գույքի բարելավում» ծրագրի նախապատրաստական ուսումնասիրության վերաբերյալ քննարկումների արձանագրությունը: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՓԾ տնօրենը շնորհակալություն հայտնեց ճապոնացի գործընկերներին` երկարամյա համագործակցության համար` հուսալով, որ նոր դրամաշնորհային ծրագիրը նույնքան արդյունավետ կլինի, որքան նախորդ` իրականացված ծրագրերը:

Պարոն Կացուտոշին ընդգծեց, որ հաջող իրականացման դեպքում այն կլինի տարածաշրջանի ամենախոշոր դրամաշնորհային ծրագիրը, իսկ հատկացվող գույքի մի մասը կտրամադրվի Լոռու և Շիրակի մարզերին, որոնք ամենից շատն են տուժել Սպիտակի ավերիչ երկրաշարժից` նոր կամուրջ հանդիսանալով Հայաստանի և Ճապոնիայի բարեկամության համար: 

Նշենք, որ զարգացմանն ուղղված Ճապոնիայի կառավարության պաշտոնական օգնության ծրագրերի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությունը դրամաշնորհային հայտ էր ներկայացրել Ճապոնիայի կառավարությանը` ՀՀ Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատներում տեխնիկական վերազինում իրականացնելու նպատակով։ JICA տարածաշրջանային գրասենյակի պատվիրակությունն ապրիլի 18-21-ը գործուղվել էր Հայաստան` իրականացնելու ծրագրի էսքիզային նախագծի մշակման աշխատանքները: Պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ և քննարկումներ են անցկացրել ՀՀ ԱԻՆ պաշտոնատար անձանց հետ:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan