ՊՆ պայմանագրային զինծառայող է մահացել

Այսօր՝ ապրիլի 21-ին ՀՀ ՊՆ Վայքի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից մահացել է 1986թ. ծնված պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանը:
Այս մասին Tert.am-ին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Դեպքի հանգամանքները դեռևս պարզվում են: