Yerevan, 21.August.2017,
--
:
--
,

Բամբասանքի և քննադատության արանքում



Հայաստանյան քաղաքական դաշտում մենք հաճախ ընդդիմադիր ելույթներով հանդես եկողներից կարող ենք լսել այս կամ այն պաշտոնյայի ունեցվածքին ուղղված քննադատություններ և ակնարկներ այն մասին, որ այդ կարողությունը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով։ Ըստ էության պետք է փաստել, որ իսկապես մեր աչքի առաջ կան պաշտոնյաներ, որոնց կարողությունը մեղմ ասած հարցեր է առաջացնում։
Սակայն խնդիրն այլ է, երբ այդ կարողությունը դառնում է քաղաքական գործոն, ավելի ճիշտ ոչ թե դառնում է, այլ որոշակի ընդդիմադիր շրջանակների կողմից փորձ է արվում շահարկել որպես այդպիսին։

Այս առումով թերևս պետք է նշել, որ քաղաքական և մասնավորապես ընդդիմադիր քննադատության մեջ պաշտոնյայի, քաղաքական մրցակցի կարողության քննադատությունը ամենաթույլ կետն է, որի շուրջ բացարձակապես չի կարելի կառուցել քաղաքական տեքստ։ Անկախ նրանից, թե մեր իրականության մեջ պաշտոնյաների կարողություններն ինչ ճանապարհով են ձեռք բերվել, ակնհայտ է, որ նույն այդ պաշտոնյաներն առնվազն բավականաչափ խելք ունեն՝ այդ ճանապարհները անտեսանելիության աստիճան քողարկելու համար։

Սա, իհարկե, չի նշանակում, թե պետք է աչք փակել այսօրինակ երևույթների վրա, սակայն մյուս կողմից, երբ քաղաքական քննադատության թիրախ է դառնում այդ կարողությունը, ապա կարելի է ասել` այստեղ արդեն կորչում է քաղաքականությունն ընդհանրապես կամ, որ ավելի վատ է, քննադատությունն ստանում է բամբասանքի բնույթ։

Սակայն քիչ չեն այն գործիչները, որոնք իշխանությանն ուղղված քննադատություններում հիմք են վերցնում հենց ունեցվածքի թեման, այստեղից էլ շրջանառության մեջ են դրվում «գող, թալանչի» իշխանություններ եզրույթները։ Բնականաբար սա բերում է ընդհանրապես քաղաքական տեքստի արժեզրկման, քանի որ համաձայնեք, ինչքան էլ այս կամ այն իշխանություն ունեցող պաշտոնյան ընդդիմության ասած «թալանով» է ձեռք բերել իր հարստությունը, միևնույն է, այս հարցի շուրջ չի կարող քաղաքական բանավեճ, առավել ևս քաղաքական գործընթաց ծավալվել։

Իրավիճակն, անշուշտ, բոլորվին այլ կլիներ, եթե այսօրինակ ոճի քննադատությամբ հանդես եկողները լայնածավալ հետազոտություններ անցկացնեին, հավաքեին փաստեր և դիմեին համապատասխան մարմիններին՝ որպես բացահայտում կամ չգիտեմ ինչ։ Սակայն երբ այս քայլերին փոխարինում են էմոցիոնալ, և ինպես արդեն նշեցինք, բամբասանքի տարրեր ունեցող հայտարարությունները, ապա հասկանալի է՝ դրանք որևէ լուրջ հետևանք չեն կարող ունենալ։

Սա ի դեպ իր հերթին բերում է ընդհանրապես քաղաքական իրականության աղճատմանը, քանի որ օրինաչափ է դառնում, որ ընդդիմությունը քննադատի իշխանությանը, պաշտոնյային այսպես ասած «օդի մեջ»՝ իհարկե, այս քննադատությունը պետք է համեմված լինի պաթոսով, զգայական արտահայտություններով՝ ինչպես օրինակ «նրանք թալանել են մեր փողերը, մեր երեխաների ապագան» և այլն։

 Ցավալին այն է, որ այսօրինակ ընդդիմադիր տեքստերը ձևախեղում են ընդհանրապես ընդդիմության հասարակական ընկալումը՝ հասցնելով «ով ավելի լավ ու շատ է հայհոյում իշխանությանը, նա ավելի ընդդիմադիր է» մակարդակի։

Թերևս հենց այստեղից էլ բխում է հայաստանյան տարբեր ընտրությունների շարունակական անհաջողությունը, քանի որ «բոցաշունչ» հայտարարությունների և ելույթների ազդեցությունը, որպես կանոն, շատ կարճատև է, իսկ դրանց հաջորդող հանրային հիասթափությունը՝ շատ ավելի խորը և ցավոտ։

Աղասի Մարգարյան

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan