Երևան, 26.Ապրիլ.2017,
--
:
--
,

Բամբասանքի և քննադատության արանքում



Հայաստանյան քաղաքական դաշտում մենք հաճախ ընդդիմադիր ելույթներով հանդես եկողներից կարող ենք լսել այս կամ այն պաշտոնյայի ունեցվածքին ուղղված քննադատություններ և ակնարկներ այն մասին, որ այդ կարողությունը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով։ Ըստ էության պետք է փաստել, որ իսկապես մեր աչքի առաջ կան պաշտոնյաներ, որոնց կարողությունը մեղմ ասած հարցեր է առաջացնում։
Սակայն խնդիրն այլ է, երբ այդ կարողությունը դառնում է քաղաքական գործոն, ավելի ճիշտ ոչ թե դառնում է, այլ որոշակի ընդդիմադիր շրջանակների կողմից փորձ է արվում շահարկել որպես այդպիսին։

Այս առումով թերևս պետք է նշել, որ քաղաքական և մասնավորապես ընդդիմադիր քննադատության մեջ պաշտոնյայի, քաղաքական մրցակցի կարողության քննադատությունը ամենաթույլ կետն է, որի շուրջ բացարձակապես չի կարելի կառուցել քաղաքական տեքստ։ Անկախ նրանից, թե մեր իրականության մեջ պաշտոնյաների կարողություններն ինչ ճանապարհով են ձեռք բերվել, ակնհայտ է, որ նույն այդ պաշտոնյաներն առնվազն բավականաչափ խելք ունեն՝ այդ ճանապարհները անտեսանելիության աստիճան քողարկելու համար։

Սա, իհարկե, չի նշանակում, թե պետք է աչք փակել այսօրինակ երևույթների վրա, սակայն մյուս կողմից, երբ քաղաքական քննադատության թիրախ է դառնում այդ կարողությունը, ապա կարելի է ասել` այստեղ արդեն կորչում է քաղաքականությունն ընդհանրապես կամ, որ ավելի վատ է, քննադատությունն ստանում է բամբասանքի բնույթ։

Սակայն քիչ չեն այն գործիչները, որոնք իշխանությանն ուղղված քննադատություններում հիմք են վերցնում հենց ունեցվածքի թեման, այստեղից էլ շրջանառության մեջ են դրվում «գող, թալանչի» իշխանություններ եզրույթները։ Բնականաբար սա բերում է ընդհանրապես քաղաքական տեքստի արժեզրկման, քանի որ համաձայնեք, ինչքան էլ այս կամ այն իշխանություն ունեցող պաշտոնյան ընդդիմության ասած «թալանով» է ձեռք բերել իր հարստությունը, միևնույն է, այս հարցի շուրջ չի կարող քաղաքական բանավեճ, առավել ևս քաղաքական գործընթաց ծավալվել։

Իրավիճակն, անշուշտ, բոլորվին այլ կլիներ, եթե այսօրինակ ոճի քննադատությամբ հանդես եկողները լայնածավալ հետազոտություններ անցկացնեին, հավաքեին փաստեր և դիմեին համապատասխան մարմիններին՝ որպես բացահայտում կամ չգիտեմ ինչ։ Սակայն երբ այս քայլերին փոխարինում են էմոցիոնալ, և ինպես արդեն նշեցինք, բամբասանքի տարրեր ունեցող հայտարարությունները, ապա հասկանալի է՝ դրանք որևէ լուրջ հետևանք չեն կարող ունենալ։

Սա ի դեպ իր հերթին բերում է ընդհանրապես քաղաքական իրականության աղճատմանը, քանի որ օրինաչափ է դառնում, որ ընդդիմությունը քննադատի իշխանությանը, պաշտոնյային այսպես ասած «օդի մեջ»՝ իհարկե, այս քննադատությունը պետք է համեմված լինի պաթոսով, զգայական արտահայտություններով՝ ինչպես օրինակ «նրանք թալանել են մեր փողերը, մեր երեխաների ապագան» և այլն։

 Ցավալին այն է, որ այսօրինակ ընդդիմադիր տեքստերը ձևախեղում են ընդհանրապես ընդդիմության հասարակական ընկալումը՝ հասցնելով «ով ավելի լավ ու շատ է հայհոյում իշխանությանը, նա ավելի ընդդիմադիր է» մակարդակի։

Թերևս հենց այստեղից էլ բխում է հայաստանյան տարբեր ընտրությունների շարունակական անհաջողությունը, քանի որ «բոցաշունչ» հայտարարությունների և ելույթների ազդեցությունը, որպես կանոն, շատ կարճատև է, իսկ դրանց հաջորդող հանրային հիասթափությունը՝ շատ ավելի խորը և ցավոտ։

Աղասի Մարգարյան

loading...
Չեխիայի նախագահը ցավակցել է հայ ժողովրդին ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Լավագույն քարոզարշավը տարիների արված գործն է Թրամփը տեղի տվեց թուրքական ճնշումներին՝ չճանաչելով Հայոց ցեղասպանությունը Շառից հեռու. Սիսիանի քաղաքապետի եղբայրը խուսափում է տոնել հաղթանակը Վերջնականապես որոշվել է. Էդուարդ Շարմազանովը կդառնա ԱԺ նախագահ Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը USAID–ն Ադրբեջանին ֆինանսական օգնություն չի տրամադրի. Բաքվում գոհ են` ընդդիմությունը սոված կմնա «Մարտի 1–ի» գործի` Եվրադատարանի վճռին սպասելիս Դավիթ Հարությունյանը չի լինի նոր կառավարությունում ՌԴ–ում հայ համայնք կա, բայց չկա «Չեմ էլ ուզում, որ առաջարկեն նման բան». Արմեն Ամիրյանը՝ Ռուզաննա Խաչատրյանին փոխնախարար նշանակելու մասին Ֆրանսիացիները ստիպված կլինեն ընտրել. դիտել ֆուտբոլային խաղը, թե նախագահի թեկնածուների բանավեճը ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի ձգտումը տեսանելի է. Լավրով Մահացու վնասվածքը զինծառայողը ինքն իրեն հասցրել է իրեն ամրակցված գնդացրով «Իբրա, դու կարող ես խաղալ շվեդական լիգայում մեկ ոտքով նույնպես». «Մալմյո»-ի ֆանատներ ԵԽԽՎ-ն որոշել է հետաքննել Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն գործերը Հակառակորդը կրակել է Բաղանիսի միջպետական ավտոճանապարհի ուղղությամբ. իրավիճակն այժմ հանգիստ է Անհրաժեշտ է խելացի տարբերակ մշակել, որպեսզի մրցակցությունը չխաթարվի. վարչապետ Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել ՄԻՊ արտահերթ զեկույցի մասին Սահմանամերձ գյուղերի մանկապարտեզների թաքստոցները կկահավորվեն խաղալիքներով, գրքերով. Նոր հուշագիր «Ելք»-ը շարունակում է քարոզարշավն ավտոտնակների տանիքների վրա, այս անգամ Նոր Նորքում IDeA հիմնադրամը ՀՀ վարչապետին է ներկայացրել Հայաստանի զարգացման նոր նախաձեռնություններ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված գլխավոր հարցը կապված է կոռուպցիոն սկանդալի հետ. ԵԽԽՎ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը «Վերնիսաժի» տարածքում առևտրի կանոնակարգման հարցում Կառավարությունում քննարկվել են ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու ուղղված աշխատանքները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan