Yerevan, 21.November.2017,
--
:
--
,

Առակ տիրոջ, մշակի ու մեր երկրի մասին


Հետաքրքիր իրավիճակ է ստեղծված. եթե լսես նախագահ Սերժ Սարգսյանի` «Ազգ–բանակ» համաժողովի ընթացքում արտասանած ճառը, պետք է մտածես, որ մեր երկրում վարվող ընդհանուր քաղաքականության մեջ տեղի է ունեցել շրջադարձ, հզոր փոփոխություն: Բանն այն է, որ մենք մինչ այժմ այլ բան գիտեինք մեր երկրի զարգացման հայեցակարգի մասին, այլ բանի էինք ականատես լինում մեր երկրում ընթացող քաղաքական, տնտեսական, իրավական գործընթացները դիտարկելիս: Եվ այսօր քնել ու արթնանում ենք բոլորովին այլ Հայաստանում:

Մեր երկրի հիմնական դեմքը` նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է երկրի հայեցակարգը, որը ձևակերպել է այսպես` «Խաղաղ պայմաններում մենք ազգ–այգեպան ենք, իսկ վտանգի պահին դառնում ենք ազգ–բանակ, ահա սա է մեր հայեցակարգը»:
Եվ որպեսզի խորամուխ լինենք բուն էության մեջ, ասենք, թե ինչին է վերբերում նախագահի այս խոսքը և ինչ առիթով է այն արտասանել:


Սերժ Սարգսյանն ասում է, թե ինչպես պետք է հայրենասեր սերունդ ունենալ, որը կպաշտպանի իր հողը, և որով երկիրը կլինի պաշտպանված ու անառիկ` ամեն ոտնձգությունների ժամանակ:

Պետք է խոստովանել, որ ամեն ինչ հրաշալի է ասված:
Փաստացի այսօր մեր նախագահը կրկնում է այն, ինչ այսքան տարիներ ասում են ընդդիմադիր հայացքներով մարդիկ: Այսինքն` նրանք, ովքեր հենց իշխանության քննադատներն էին: Նաև այդ մասին ասում էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Իսկ ի՞նչ էին ասում. ասում էին, որ մեր երկրում յուրաքանչյուր քաղաքացի պետք է լինի երկրի լիիրավ տերը: Անգամ կարգախոս ձևակերպվեց` «Մենք ենք տերը մեր երկրի»:
Իսկ այժմ ո՞ւր են այդ կարգախոսի որոշ ներկայացուցիչներ. նրանք, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, ուղղիչ աշխատանքային գաղութում են: Իսկ ինչո՞ւ են ուղղիչ աշխատանքային գաղութում: Որովհետև ասում էին` որպեսզի քաղաքացին իրեն տերը զգա իր երկրի, նախ և առաջ պետք է մասնակցի երկրի կառավարմանը: Իսկ երկրի կառավարմանը մասնակցում են ընտրությունների միջոցով: Եթե, իհարկե, այդ ընտրությունները լինում են ազատ ու արդար:

Բայց գիտենք, որ մեր երկրում ընտրությունները ո՛չ արդար են, ո՛չ էլ ազատ: Դե՛, եթե այդպես է, էլ ի՞նչ խոսենք իրեն երկրի տեր զգացող քաղաքացու մասին: Կամ նման քաղաքացի ձևավորելու մասին:

Մեր իշխանություններին այսօր, դատելով նրանց գործերից, բոլորովին էլ պետք չեն երկրի տեր քաղաքացիներ: Պետք են մարդիկ, ավելի ճիշտ, մարդկային զանգվածներ, որոնք կարող են հրամանով կանգնել այս կողմ, կամ կանգնել այն կողմ:
Իսկ եթե հարկ համարեն, նրան կտան մի 10 հազար դրամ որպես ընտրակաշառք, ու մեր երկրի մարդն իրեն կզգա երկրից ինչ–որ բան պոկող–թռցնող ճարպիկ աճպարար: Հո պատահական չէ՞, որ վերջին ընտրություններում շրջանառվեց մի ասացվածք` շնից մազ պոկելն էլ է բան:

Հիմա մտածում ես` լա՛վ, եթե մեր երկրի առաջին դեմքը այդպես հրաշալի բանաձևում է երկրի պաշտպանունակության ու զարգացման գրավականը, ապա ինչո՞ւ է այսպես մեր երկրում: Ինչո՞ւ համառորեն թույլ չեն տալիս, որ մենք մեզ մեր երկրի տեր զգանք:
Մի հրաշալի ձևակերպում էլ է մեզ մատուցում երկրի նախագահը, ասում է` «Ո՞վ է խնամում այգին՝ այգին խնամում է տերը: Մեր հայրենիքը հենց այդ այգին է, որտեղ տերը միաժամանակ մշակ է և ծառա: Հայրենասերը նա է, ով և՛ տեր է, և՛ մշակ միաժամանակ»:
Մի՞թե սրանից ավելի լավ կարող ես ներկայացնել ճշմարտությունը: Այն նաև հենց աստվածային ճշմարտությունն է ինքնին: «Տեր և միաժամանակ` ծառա», որը մտել է քաղաքագիտական հասկացությունների դաշտ և պարզապես վերաձևակերպվել այլ տերմինալոգիայով` իրավունքների ու պարտականությունների տեսքով: Որ այդ երկու հասկացությունները հանդես են գալիս միասին, քայլում են ձեռք ձեռքի տված, առանց մեկի մյուսը գոյություն չունի:

Իսկ եթե, այնուամենայնիվ, գոյություն ունի, ապա խեղաթյուրվում է իրողությունը և դառնում իր նախնական հասկացության հակոտնյան:

Իսկ ո՞վ չգիտի, որ մեր երկրում հենց այս վերջին տարբերակով է: Որ մեր երկրում մարդը, ով պաշտոն է ստանձնում, միայն վայելում է պաշտոնի ընձեռած հնարավորությունները: Այսինքն` իր հոգեբանությամբ ու գործելակերպով միայն ու միայն տեր է և ոչ երբեք` մշակ:
Բա եթե առանց մշակ լինելու միայն տեր չեն, ապա որտեղի՞ց մեր պաշտոն զբաղեցնող մարդկանց այդքան հսկայական հարստություններ: Ախր դրանք մեկը չեն, երկուսը չեն: Դրանք համարյա բոլորն են: Այնքան բոլորն են, որ մեր արդարադատությունն է արդարաբար լռում:

Մի խոսքով` ժողովրդավարության սկզբունքները մեկ առ մեկ ներառված են այս ելույթի մեջ` մինչև մարդու հիմնարար ազատությունների գաղափարը: Եվ եզրահանգումն է կատարյալ ու դրանով իսկ` անխոցելի` «տեր լինել սեփական վաստակին, երկրին, իրավունքներին, նշանակում է լինել ազատ: Ազատասիրությունն ու հայրենասիրությունը նույն մեդալի երկու երեսներն են, արժանի լինենք այդ մեդալին»:

Հիմա ցավս ո՞րն է` եթե մենք գիտենք այս ճշմարտությունների մասին և եթե գիտենք, որ մեր երկիրը միայն այս ճանապարհով կարող ենք երկիր դարձնել ու մեր ժողովրդին էլ` ժողովուրդ, ու ազգն էլ հայրենիքի առաջին հրամայականին ազգ–այգեպանից կվերածվի ազգ–բանակի, ապա ինչո՞ւ ենք այսքան ուշացրել:

ժամանակին անեինք, է՛լի: Ժամանակին անեինք ու կարգին երկիր ստեղծեինք: Թե չէ հիմա տեղից վեր կացողը մեզ ու մեր երկիրն է քննադատում: Դրսից էլ, ներսից էլ:


Գոհար Սարդարյան

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan