Երևան, 26.Ապրիլ.2017,
--
:
--
,

Տոնավաճառներում առաջացած բողոքն ուղղորդված է. ՊԵԿ-ը նախազգուշացնում է

 Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել` կապված տոնավաճառներում առաջացած բողոքի հետ:

«Պետական եկամուտների կոմիտեն օրերս հայտարարություն է տարածել այն մասին, որ բիզնեսի համար հավասար դաշտ ապահովելու նպատակով օրենքը շրջանցողների նկատմամբ հսկողական լայնածավալ գործողություններ է իրականացնելու: Զանգվածային լրատվության որոշ միջոցներ կոմիտեի կողմից օրենքի շրջանակում տոնավաճառներում մեկնարկած ստուգայցերը մեկնաբանել են իբրև «տեռոր»՝ անհիմն ենթադրություններով կապեր ստեղծելով «կառուցվող նոր առևտրի կենտրոնի» և վարչապետի հետ: Անհրաժեշտ ենք համարում հստակեցնել, որ կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացվող ստուգայցերը ոչ թե պատժելու, այլ կանխարգելման նպատակ ունեն և բխում են այն տրամաբանությունից, որի մասին նախապես կոմիտեն հայտարարել էր՝ քննարկելով նաև հասարական կառույցների հետ: Եվս մեկ անգամ շեշտենք, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից բիզնեսի հետ ոլորտային հանդիպումներ են մեկնարկել: Կոմիտեն ներկայացրել է ռիսկերն ու անհատական վերլուծությունների համակարգի հիման վրա կազմել յուրաքանչյուր ընկերության ստվերի անձնագիրը՝ բիզնեսին առաջարկելով ինքնակամ վերանայել հարկա յին վարքագիծը: Այդ ընթացքում կոմիտեն զերծ է մնացել պատժիչ միջոցառումից, ավելին՝ երկխոսության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներգրավել է նաև հասարակական կազմակերպություններին: Չնայած արձանագրված դրական արդյունքներին՝ այդուհանդերձ, կան որոշ տնտեսվարողներ, որոնք վարքագծի փոփոխման պատրաստակամություն չեն դրսևորել: Նրանց նկատմամբ ՊԵԿ-ը, ինչպես նախապես տեղեկացրել էր, նախազգուշացումից անցնում է հսկողական գործողությունների՝ հասարակական կազմակերպություններին ևս առաջարկելով ներգրավվել աշխատանքներում: Տոնավաճառում գործունեություն իրականացնողները բիզնես շղթայի մասն են, որը պետք է օրենքի դաշտում գործի, որպեսզի չհարկվող շրջանառության դեմ հսկողությունը լիարժեք լինի: Ընդգծենք, որ կոմիտեի կողմից իրականացվող գործողություններն ուղղված են այն խոշոր տնտեսվարողների դեմ, որոնք օրենքը շրջանցելով քողարկվում են փոքրի դաշտում: Միջոցառումներն ուղղված չեն ՓՄՁ-ի դեմ, այլ նպատակաուղղված են տոնավաճառների կազմակերպիչների գործունեության կանոնակարգմանը:

Հստակ նկատելի է, որ առաջացած բողոքն ուղղորդված է: Անձնական շահերից ելնելով հրահրվող բողոքի դրսևորումներն ապարդյուն են լինելու. կոմիտեն վճռականորեն գնալու է մինչև վերջ: ՊԵԿ-ը դիտակետում է պահելու անբարեխիղճ տնտեսվարողներին՝ շարունակելով նախազգուշացնել հարկային պարտավորությունները պատշաճ կատարելու վերաբերյալ: Իրականացվելու է հասցեական հսկողություն՝ բոլորի համար հավասար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով: Միաժամանակ օրինապահ հարկ վճարողները կարող են վստահ լինել, որ կոմիտեն որևէ կերպ չի միջամտելու իրենց գործունեությանը »:

loading...
Չեխիայի նախագահը ցավակցել է հայ ժողովրդին ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Լավագույն քարոզարշավը տարիների արված գործն է Թրամփը տեղի տվեց թուրքական ճնշումներին՝ չճանաչելով Հայոց ցեղասպանությունը Շառից հեռու. Սիսիանի քաղաքապետի եղբայրը խուսափում է տոնել հաղթանակը Վերջնականապես որոշվել է. Էդուարդ Շարմազանովը կդառնա ԱԺ նախագահ Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը USAID–ն Ադրբեջանին ֆինանսական օգնություն չի տրամադրի. Բաքվում գոհ են` ընդդիմությունը սոված կմնա «Մարտի 1–ի» գործի` Եվրադատարանի վճռին սպասելիս Դավիթ Հարությունյանը չի լինի նոր կառավարությունում ՌԴ–ում հայ համայնք կա, բայց չկա «Չեմ էլ ուզում, որ առաջարկեն նման բան». Արմեն Ամիրյանը՝ Ռուզաննա Խաչատրյանին փոխնախարար նշանակելու մասին Ֆրանսիացիները ստիպված կլինեն ընտրել. դիտել ֆուտբոլային խաղը, թե նախագահի թեկնածուների բանավեճը ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի ձգտումը տեսանելի է. Լավրով Մահացու վնասվածքը զինծառայողը ինքն իրեն հասցրել է իրեն ամրակցված գնդացրով «Իբրա, դու կարող ես խաղալ շվեդական լիգայում մեկ ոտքով նույնպես». «Մալմյո»-ի ֆանատներ ԵԽԽՎ-ն որոշել է հետաքննել Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն գործերը Հակառակորդը կրակել է Բաղանիսի միջպետական ավտոճանապարհի ուղղությամբ. իրավիճակն այժմ հանգիստ է Անհրաժեշտ է խելացի տարբերակ մշակել, որպեսզի մրցակցությունը չխաթարվի. վարչապետ Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել ՄԻՊ արտահերթ զեկույցի մասին Սահմանամերձ գյուղերի մանկապարտեզների թաքստոցները կկահավորվեն խաղալիքներով, գրքերով. Նոր հուշագիր «Ելք»-ը շարունակում է քարոզարշավն ավտոտնակների տանիքների վրա, այս անգամ Նոր Նորքում IDeA հիմնադրամը ՀՀ վարչապետին է ներկայացրել Հայաստանի զարգացման նոր նախաձեռնություններ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված գլխավոր հարցը կապված է կոռուպցիոն սկանդալի հետ. ԵԽԽՎ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը «Վերնիսաժի» տարածքում առևտրի կանոնակարգման հարցում Կառավարությունում քննարկվել են ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու ուղղված աշխատանքները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan