Yerevan, 24.June.2017,
--
:
--
,

Սայադ Պետրոսյանը 80 տարեկան է


Նոյեմբերյանի ՀԿԿ շրջկոմի նախկին առաջին քարտուղար Սայադ Համբարձումի Պետրոսյանը այսօր դարձավ 80 տարեկան:

Ծնվել է 1937 թ. ապրիլի 21–ին Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղում:
1956 թ. գերազանցությամբ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիզացիայի ֆակուլտետը: Ուսման տարիներին եղել է Լենինյան թոշակառու:
1961 թ. գերազանցությամբ ավարտել է ինստիտուտը և նշանակվել Նոյեմբերյանի կաթնաանասնապահական սովխոզի գլխավոր ինժեներ–մեխանիկ: 1964–67 թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Նոյեմբերյանի շրջկոմի առաջին քարտուղար: 1967թ. ընդունվել է Բաքվի կուսակցական բարձրագույն դպրոցը և գերազանցությամբ ավարտել այն:
1969 թ. նշանակվել է Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպարի սովխոզի դիրեկտոր, իսկ 1971–80 թթ.՝ Նոյեմբերյանի գյուղատնտեսության վարչության պետ:
1975 թ. ընդունվել է գյուղատնտեսական ինստիտուտի էկոնոմիկայի ֆակուլտետի հեռակա ասպիրանտուրան: 1978 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
1980 թ. ընտրվել և մինչև 1989 թ. աշխատել է որպես ՀԿԿ Նոյեմբերյանի շրջկոմի առաջին քարտուղար:
1985–1990 թթ. ընտրվել է ՀԽՍՀ գերագույն խորհրդի պատգամավոր:
1989–92 թթ. աշխատել է որպես «Հայբերրիություն» հանրապետական միավորման նախագահի առաջին տեղակալ: Այս պաշտոնում երեք տարի աշխատելուց հետո, գյուղի բնակչության կողմից 1992–95 թթ. ընտրվել և աշխատել է Կոթի գյուղի համայնքապետ, մասնակցել հայ–ադրբեջանական պատերազմին:
2007–08 թթ. Ս.Հ. Պետրոսյանը «Գալիք» համալսարանի տնտեսագիտության ամբիոնի վարիչն էր:
2009 թ. մինչև օրս նա Հայաստանի պետական(ազգային) ագրարային համալսարանի դասախոս է:
2012 թ. Ս. Պետրոսյանին շնորհվել է դոցենտի կոչում:
2013 թ. ավարտել է Մոսկվայի Պետական կառավարման համալսարանի դոկտորանտուրան և 2015 թ. նույն համալսարանի գիտական խորհրդում պաշտպանել է «Համաշխարհային տնտեսագիտություն մասնագիտությամբ» դոկտորական ատենախոսություն, որը հաստատվել է ՌԴ ԲՈՀ–ի կողմից 2016 թ.:

Հեղինակ է 4 գրքի և 72 գիտամեթոդական հոդվածների, որից 22–ը հրատարակվել է արտերկրում:

Աշխատանքային ակնառու գործունեության համար պարգևատրվել է «Աշխատանքային Կարմիր դրոշի» և «Պատվո նշան» շքանշաններով, «Աշխատանքային արիության համար» մեդալով, ՀԽՍՀ գերագույն խորհրդի պատվոգրով, ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով և բազմաթիվ այլ մեդալներով ու պատվոգրերով:

Ունի չորս զավակ և յոթ թոռ:

Սրտանց շնորհավորում ենք մեր հոբելյարին՝ հարգարժան Սայադ Համբարձումի Պետրոսյանին, ծննդյան 80–ամյակի կապակցությամբ, ցանկանում քաջ առողջություն և հետագա ստեղծագործական հաջողություններ:

«Նոյեմբերյան» հայրենակցական միություն



«Փաստ» օրաթերթի խմբագրակազմը նույնպես շնորհավորում է հոբելյարին և մաղթում առողջություն և նորանոր հաջողություններ:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan