Երևան, 19.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,

«Պոլիտբյուրոն» քանդում է դիվանագիտության հիմքերը



Քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով քաղաքական որոշումները քանդում են ոչ միայն երկրի ներսի «պատերը», այլ՝ դրսի: Եվ եթե շարունակվեն կուսակցությանը մատուցած ծառայությունների դիմաց կուսակից–հանրապետականներին այս կամ այն երկրում դեսպաններ նշանակել, ապա դիվանագիտական դպրոցը վերջնականապես կմեռնի:

«Դիվանագետներին այս կամ այն երկրում դեսպաններ նշանակելը ոչ թե պատժի, այլ՝ խրախուսման ձև է և եթե այսպես շարունակվի, ապա շատ շուտով դիվանագիտության մնացորդները նույնպես կոչնչացվեն: Եթե նման բաներ արվում էր ԽՍՀՄ տարիներին, ապա պետք է հաշվի առնել, որ այդ տարիներին դեսպանատներում մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար մարդ էր աշխատում: Այն ժամանակ կուսակցական ղեկավարն ավելի շատ կառավարիչի դեր էր կատարում, իսկ հիմա երկիրը ներկայացնող դեսպանն ամենագործող դիվանագետը պետք է լինի, որը ցավոք, այդպես չէ»,– ասաց Արա Պապյանը:

Նրա խոսքով դեսպանը պետք է նաև ճկուն լինի, տարբեր լեզուների տիրապետի, բայց մենք դեսպաններ ունենք, որոնք արաբական երկրներում դեսպան են նշանակվել, բայց ոչ արաբերեն գիտեն, ոչ էլ այլ օտար լեզու, որ կարողանան գոնե մյուս դիվանագետների հետ շփվել:

«Շատերին թվում է, թե թարգմանիչով բոլոր հարցերը կլուծվեն: Այն, որ թարգմանիչը լրացուցիչ ծախս է, դա էլ մի կողմ, բայց ավելի կարևոր է իմանալ, որ ոչ մի լուրջ երկրի դեսպան թարգմանչի միջոցով լուրջ հարցերի մասին չի խոսում: Իսկ հիմնական հարաբերությունները ստեղծվում են անձնական շփումների ժամանակ և, որ ամենակարևորն է, առանց վկաների, այդ թվում՝ թարգմանիչների: Թարգմանիչների մասնակցությամբ հիմնականում պաշտոնական, ձևական հանդիպումներն են անց կացվում, սակայն դրանով չի ավարտվում դիվանագետի գործառույթները»,– ասաց Արա Պապյանը:

Իսկ ամենացավալին, որը կարող է կործանել հայոց դիվանագիտական դպրոցը, այն է, որ մարդիկ կսկսեն ոչ թե դիվանագիտություն ուսումնասիրել, չարչարվել, տարբեր լեզուներ սովորել և դրա վրա բավականին ժամանակ ու միջոցներ ծախսել, այլ կուսակցական խողովակով դեսպան դառնալ:

«Մարդիկ սկսում են մտածել՝ «ինչի՞ գնամ սովորեմ, չարչարվեմ, 25 տարի դիվանագիտական ծառայության մեջ լինեմ, եթե միևնույն` է դեսպան չեմ դառնալու: Ավելի լավ է կգնամ կուսակցական գործեր կանեմ, «Բազե» կգոռամ, այլ ծառայություններ կմատուցեմ ու այդ ճանապարհով դեսպան կդառնամ: Օրինակները շատ են և վաղը նույնպես կլինեն, բայց ցավալին այն է, որ երբ չի խրախուսվում գիտելիքն ու ուսումը, այլ խրախուսվում է անձնական ու անհատական հավատարմությունը, ապա դա շատ վատ հետևանքների առջև է կանգնեցնում ողջ երկիրը: Այդտեղից է գալիս պոլիտբյուրոյի մտածելակերպը: Այդ ձևով է պոլիտբյուրոն իր դրոշմը դնում բոլոր ոլորտների վրա և փչացնում ամեն ինչ: Սա է հարկավոր վերացնել, որպեսզի ոլորտները ոչ թե մեռնեն, այլ՝ զարգանան»,– համոզված է Արա Պապյանը:

Արմինե Գրիգորյան

loading...
Թուրք ազգայնական Աքշեների նորաստեղծ կուսակցությանը հրաժարվում են տրամադրել գրասենյակային տարածք Արմեն Աշոտյանը հորդորում է սխալ հարցադրումներով չշեղել ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկայիս օրակարգը Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լագրավի հետ 2018-19 թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը տեղի կունենա Բաքվում Հայաստանի ազգային արխիվը հարստացել է նոր փաստաթղթերով Վարչապետը հնարավոր է համարում 2040թ. Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը Իսրայելի կողմից Իրաքյան Քրդստանի հանրաքվեի պաշտպանումը Արման Նավասարդյանը պայմանավորում է երկու գործոնով Ռուսները ասֆալտի որակն ու թերությունները գնահատող սարք են ստեղծել Սահակաշվիլիի կիևյան հանրահավաքը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք հուսալքվելու, հիասթափվելու. դա ուղղակի անտրամաբանական է. Կարեն Կարապետյան Կարեն Կարապետյանն անդրադարձել է 2018-ից հետո պաշտոնավարելու վերաբերյալ հարցին Թուրքիան Իրաքում հարվածներ է հասցրել քուրդ զինյալների դիրքերին Rammstein-ը վերջին ստուդիական ալբոմը կթողարկի 2018 թվականին. Bild Ադրբեջանի նավթի արդյունահանման ծավալները զգալիորեն նվազել են Էյֆելյան աշտարակի շուրջ պաշտպանիչ պատ կկառուցեն զբոսաշրջիկների անվտանգության համար Ջիջի Հադիդը՝ դիզայներ ԿՀՎ-ն Սահակաշվիլիի օգնությամբ ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնությունը վիժեցնելու պլան Է իրագործում. Բուրջանաձե ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան համաձայնագիր է ստորագրել Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի հետ Իրաքի Գերագույն դատարանը կասեցրեց հանրաքվեի անցկացումը Քրդստանում «BMW i8»-ը արդեն Հայաստանում է Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ Ադրբեջանի ԶՈւ–ին բնորոշ է «Իսլամական պետության» ձեռագիրը. Նալբանդյան Ապրիլյան դեպքերը կրկնելու պարագայում Ադրբեջանը կստանա շատ խիստ պատասխան. Նալբանդյան ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan