Yerevan, 19.August.2017,
--
:
--
,

«Երբ հասկացանք, որ Սիրիայից անպայման պետք է դուրս գանք, առաջին ու միակ միտքը Հայաստանն էր». սիրիահայ երիտասարդ


Մոտ մեկուկես տարի առաջ թողնելով իրենց անցյալն ու այն ամենը, ինչ ունեին պատերազմող Սիրիայում՝ Հայաստան է եկել Գևորգ Պարսումյանի ընտանիքը՝ ինքը, մայրն ու հայրը: Եղբայրը մինչ այդ արդեն սովորում էր Հայաստանում, իսկ քույրն իր ընտանիքով նույնպես Հայաստանում էր հաստատվել:

Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի ստորգետնյա անցումի մի հատվածում սիրիահայերի կրպակներ կան: Այստեղ է նաև Գևորգի՝ սպորտային կոշիկների ու հագուստի վաճառքում մասնագիտացված խանութը՝ «Դինամիք սփորթը»: Խանութը գործում է 2 ամիս և 4 օր: Հագուստը Հայաստանում է կարվում՝ Գևորգի ընկերն այստեղ արտադրություն է դրել, իսկ սպորտային կոշիկները բերվում են Դուբայից՝ դրանք թե՛ ֆիրմային են և թե՛ օրիգինալների կրկնօրինակներ:

Երիտասարդն ասում է, որ սկզբնական շրջանում աշխատում էր գրասենյակում, որպես արաբերենի մասնագետ, սակայն դա տևել էր ընդամենը 2 ամիս: Նրա հայրը Սիրիայում թողել էր իր 30 տարվա պլաստմասսայե իրեր արտադրող գործարանը, որտեղ որդին մոտ 15 տարի աշխատել է:

«Հետո, որ պատերազմ եղավ, փակեցինք ամեն ինչ, եկանք այստեղ: Այն աշխատանքը, որ սկսած ես ընդամենը երկու ամիս առաջ, դժվար է պատասխան տաս՝ արդարացնո՞ւմ է, թե՞ ոչ: Վաճառքը լավ է, բայց շահի կողմեն չեմ կրնար ըսել մինչև 6 ամիսը չանցնի: Մենք ինչ եկամուտ ունինք էդ իբր դրամագլուխ վերածում ենք ապրանքի և փորձում ենք շատացնել խանութի տեսականին»,– պատմում է նա:

«Փաստի» այն հարցին, թե Հայաստան գալով ի՞նչ ակնկալիքներ ուներ՝ պատասխանեց. «Երբ Սիրիա այդ հարցը պատահեց, երկար ժամանակ փորձեցինք այնտեղ տոկալ, մնալ: Ի վերջո տեսանք, որ անպայման պետք է երկրից դուրս հելնենք: Առաջին ու միակ միտքը դա մեր հայրենիքն էր, չնայած մեր առջև իբր սիրիացի շատ տարբերակներ կային թե՛ Եվրոպայում և թե՛ Կանադայում»:

Սակայն նրանք նախընտրեցին այստեղ գալ: Առաջին պատճառն այն էր, որ իրենց հայրենիքն է սա, երկրորդը՝ Հայաստանում սովորող եղբայրն ու այստեղ հաստատված քրոջ ընտանիքը:

«Ծնողքս ուզեց, որ բոլորս մեկտեղ հաստատվենք, ապրենք: Ասի գալու պարագան էր: Ամեն մարդի կյանքի մեջ կարևոր է, որ գործ մը ունենա, առաջին շրջանը չկարողացա գործ մը գտնել, քանի որ դժվար էր ընտելանալ, ժամանակ կուզեր: Բավական ժամանակ «Վերնիսաժում» մեր փեսուն օգնեցինք՝ նա արծաթով է զբաղվում այստեղ: Արդեն մտածում էի՝ ինչ գործեր կարող եմ անել, մի 6 ամիս ուսումնասիրել եմ երկրի վիճակը, էս գործի շուկան»,– ասաց նա:

Որոշ ժամանակ անց Գևորգը հասկացավ, որ այս գործով կարող է փոքր քայլ անել ու առաջին բիզնեսը սկսել: Ասում է, որ շատ են ուզում մնալ Հայաստանում: Ըստ նրա՝ Հայաստանում ապրելու համար մարդու ձեռքին պիտի նվազագույն գումար լինի, որպեսզի կարողանա ամեն օր մի փոքր քայլ անել:

«Եվրոպա կամ Կանադա այդպես չէ: Այնտեղ, օրինակ՝ կարող ես մնալ, իբր բանվոր աշխատել մի քանի տարի, ոտքերուդ վրա կանգնիլ, բայց ստեղ էդ հնարավորությունը շատ քիչ ա: 90%–ը եթե դու կարաս քո անձնական ուժերով գործ մը անես, շատ ավելի լավ ա: Շատ բարձր մասնագիտություն պիտի ունենաս, որ ըլլա հայկական կամ եվրոպական հաստատություններում աշխատես և լավ ամսականով կարողանաս ստեղ ապագադ շտկել»,– նկատեց մեր զրուցակիցը:

Պատմում է, որ ընկերն արդեն 6 տարի է այստեղ հագուստի արտադրությամբ է զբաղվում: Այդ հագուստներն է վաճառում իր խանութում: «Հիմա ես ալ եկա, իրա հետ միացա, որ միանաս ավելի ուժը կշատանա, ավելի տարբեր մտքեր ու ծրագրեր ունինք՝ տեսականին շատացնելու կամ դրսից բերելու այստեղ: Հուսով եմ, որ ապագային կարանք սպորտային կոշիկ ստեղ սկսիլ արտադրիլ»,– նշում է սիրիահայ երիտասարդը:

Ասում է, որ ամենակարևոր բանը անկախ նրանից, թե ուրիշի մոտ ես աշխատում, ավտոմեքենա ես վարում, թե սեփական բիզնես ունես, այն է, որ մարդ հասկանա՝ ամեն ինչ ժամանակ է պահանջում: Այստեղ գալով՝ սիրիահայերը ամեն ինչ համեմատում էին Սիրիայի հետ, որտեղ իրենք 20–30 տարվա խանութներ ունեին ու ճանաչված մարդիկ էին: Ըստ Գևորգի, սակայն, սխալ է համեմատել 6 միլիոնանոց Հալեպը Երևանի հետ:

«Սխալ է բաղդադելը ստեղի հետ: Էնտեղ հարևան երկրների հետ հարաբերությունները լավ են եղել, ստեղ մենք թշնամիի կողքն ենք: Այս բոլորը եթե համոզվիս և դուն եթե ուզում ես հայրենիքում ապրիս՝ անպայման ձև մը կգտնես: Առաջին մի քանի տարիները դժվար կըլլա, բայց հետո անպայման հաջողության կհասնես»,– նշում է նա,– «Ես հստակ կնեղվիմ, որովհետև կորցրել եմ իմ գործս, իմ շրջապատս, իմ տունս, իմ կյանքս մի խոսքով: Բայց ծնողքիս համար ավելի մեծ ցավ է, իրենք ավելի խորքից են դա զգում, որովհետև իրենց 50 տարվա ապրած կյանքը թողել–եկել են: Ես կարողացա լրիվ գիծ քաշել անցյալի վրա, զրոյից ամեն ինչ սկսել և կամաց–կամաց հաջողություններ ունենալ: Միայն որ տուն վերցնենք, ավելի վստահ կլինենք: Այդ մտքով ենք ապրում՝ տուն վերցնենք, գործս շարունակեմ, եղբայրս ավարտի, կարծում եմ վերջնական դրսի էջերը փակել ենք, միայն պտույտ անելու կգնանք»:

Ասում է, որ տեղի բնակչությունը շատ լավ է վերաբերվում իրեն, իսկ իմանալով, որ դրսից է եկել ու կարողացել է նման գործ ձեռնարկել՝ քաջալերում են: Իհարկե, նշում է, որ մի մասն էլ այլ վերաբերմունք ունեն, ինչի պատճառը տարբեր բնավորություններ, սովորույթներ ունենալն ու տարբեր միջավայրերում ապրած լինելն է:

«Իրենք սովետից ելած էին, էս 20 տարվա մեջ նոր շունչ կքաշեն, մենք այնտեղ արաբների մեջ մեծացած ենք, մենք արաբներից ենք մի քանի բան քաղել, իրենք՝ սովետից: Ես շատ հանգիստ ինտեգրվել եմ ստեղի հայերի հետ, ընկերներիս 50%–ն էլ ստեղից են»,– հավելեց նա:


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan