Երևան, 23.Ապրիլ.2018,
--
:
--
,
ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ Արամ Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հրապարակում չի տեսնում Հայաստանի վաստակավոր արտիստները հրաժարվում են իրենց կոչումներից Վարչապետը հիշեցրել է դառը օրերի մասին, ինչից բոլորը եզրակացություն պետք է անեն. Կարեն Կարապետյանի ասուլիսը Հանրահավաքի մասնակիցները որոշեցին վերադառնալ իրենց գործողությունների նախկին ռազմավարությանը Ամերիկացիները նախագծել են ամենաարագընթաց ավտոմոբիլը կինոնկարահանումների համար ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել Տարեսկզբից զբոսաշրջությունը կես միլիարդ դոլար Է բերել Վրաստանին Փորձագետ Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել Ոստիկանության Մաշտոցի բաժնից

Մամիկոն Ասլանյանը՝ ՍԴ գնացող ընդդիմադիրներին. «Բայց ո՞վ ասաց, թե ՍԴ–ն կարող է ասել, որ ես հրաժարական տամ»


Առաջիկա օրերին Վանաձորի ավագանու ընդդիմադիր անդամները կդիմեն Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ավագանու նիստերի և դրանց որոշումների հակաիրավական լինելը: Այժմ «Լուսավոր Հայաստանի» ավագանու անդամ Քրիստ Մարուքյանն աշխատում է ՍԴ դիմումի վրա:

Նշենք, որ ընդդիմությունը նախկինում պնդում էր, որ ապրիլի 10–ից հետո Վանաձորի ավագանու լիազորությունները օրենքով դադարելու են, քանի որ լրանում է 6 ամիսը, ինչ նիստ չի գումարվել, իսկ օրենքով այդ դեպքում դադարում են լիազորությունները: «Մարտի 31–ին Մամիկոն Ասլանյանը ոչ իրավազոր նիստ է հրավիրել և դրանով փորձել ազատվել ավագանու լիազորությունների դադարեցման վտանգից: Սակայն այդ նիստի իրավազորությունը վիճարկելու և բեկանելու պարագայում նաև այդ 6 ամսվա ժամկետն է գործողության մեջ մտնելու, որ պետք է ավագանու լուծարման և նոր ընտրությունների նշանակման ուղղությամբ քայլեր արվեն»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Քրիստ Մարուքյանը:

Ըստ նրա՝ Վանաձորի ավագանու ոչ մարտի 31–ին, ոչ ապրիլի 18–ին հրավիրած նիստերը չեն կարող իրավազոր լինել: «Օրենքը հստակ սահմանում է, որ ավագանու անդամների կեսից ավելին պետք է ներկա լինի նիստին, և չի կարող օրենքի մի կետը մյուս կետին հակասել և չի կարող ավագանու անդամների կեսից պակաս թիվը համարվել բավարար՝ նիստ գումարելու համար: Օրենքի տարընթերցումներն են բերվում որպես հիմք, դրա համար պետք է վիճարկել հենց ավագանու նիստերի օրինականությունն ու իրավաչափությունը և նման միջոցներով կայացված որոշումների իրավական հիմքերը»,– ասաց Մարուքյանը:

Ըստ նրա՝ նիստերում որոշումներ է կայացվել, որոնք որևէ օրինական հիմք չեն կարող ունենալ: «Բյուջեի մասին օրենքն է խախտվել: Մարտի 31–ին բյուջե են հաստատել, որը որևէ իրավական հիմնավորում չունի: Որոշումներ են կայացվել, որոնք որևէ օրինական հիմք չեն կարող ունենալ: Բյուջեն պետք է ընդունվեր մինչև բյուջետային տարին սկսելը, և օրենքը սահմանում է, որ եթե բյուջեն չի հաստատվում, ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով, ինչը ևս խախտվել է, և համայնքի ղեկավարը որևէ նոր ներդրում կատարելու իրավասություն չունի»,– նշեց Մարուքյանը:

Անկախ, թե Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի ՀՀԿ–ական քաղաքապետի գործողությունների առթիվ, ավագանու ընդդիմադիր անդամն ասաց, որ օրինական բոլոր լծակներն օգտագործելու են պայքարելու համար: «Օրենքով սահմանված բոլոր լծակները մենք պետք է կիրառենք: Թե ինչի կհասնենք, կտեսնենք իրար հետ միասին»,– ասաց նա՝ հավելելով, որ ՍԴ ներկայացվող հայցադիմումի տեքստն ավարտելուց հետո հարցը կքննարկեն մյուս ընդդիմադիր խմբակցությունների հետ:
Վանաձորի ՀՀԿ–ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մինչդեռ, «Փաստի» հետ զրույցում հայտարարեց, որ եթե անգամ Սահմանադրական դատարանը իրենց նիստերն ու որոշումները ոչ իրավազոր ճանաչի, ինքը հրաժարական չի տա: «Բայց ո՞վ ասաց, որ ՍԴ–ն կարող է ասել, որ ես հրաժարական տամ: Չկա նման բան, դա ոմանց հաճելի մոլորության արդյունքն է: Երազ են տեսել, նման բան իրականության մեջ էսօր գոյություն չունի: Ինչի՞ համար հրաժարական տամ»,– հայտարարեց Ասլանյանը՝ հավելելով. «Որտեղ որ դիմել են, էնտեղ իրենք իրենց պատասխանները կստանան: Ես չեմ ուզում մեկնաբանել: Ես գործել եմ օրենքի տառին համապատասխան, գումարված նիստերն իրավազոր են»:

Հարցին, թե եթե նիստերում ավագանու անդամները կեսից քիչ են եղել, ինչպես կարող է նիստն իրավազոր լինել, Վանաձորի քաղաքապետը նման պատասխան տվեց. «Բայց որտե՞ղ ա գրած, որ կեսից շատ պիտի լինեն: Իրենք օրենքը սխալ են մեկնաբանում»: Դիտարկմանը, թե ասել է թե՝ վստահ է, որ իշխանությունն իր թիկունքին է կանգնած ու ՍԴ–ն հակասահմանադրական չի ճանաչի իր գործողությունները, Մամիկոն Ասլանյանը հայտարարեց. «Իշխանությունները ի՞նչ կապ ունեն, օրենքներն են իմ թիկունքին»:

Մարինե Խառատյան

loading...
ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ Արամ Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հրապարակում չի տեսնում Հայաստանի վաստակավոր արտիստները հրաժարվում են իրենց կոչումներից Վարչապետը հիշեցրել է դառը օրերի մասին, ինչից բոլորը եզրակացություն պետք է անեն. Կարեն Կարապետյանի ասուլիսը Հանրահավաքի մասնակիցները որոշեցին վերադառնալ իրենց գործողությունների նախկին ռազմավարությանը Ամերիկացիները նախագծել են ամենաարագընթաց ավտոմոբիլը կինոնկարահանումների համար ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել Տարեսկզբից զբոսաշրջությունը կես միլիարդ դոլար Է բերել Վրաստանին Փորձագետ Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել Ոստիկանության Մաշտոցի բաժնից Ուղիղ միացում Երևանից Արցախի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների մասին Հատուկ քննչական ծառայությունն ԱԺ նախագահին տեղեկացրել է պատգամավորների ձերբակալման մասին Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը. ՀՀ նախագահի հայտարարությունը Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը. Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել Ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը մեղրամիսը կանցկացնեն Նամիբիայում ՄԻՊ-ը Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ է ներկայացրել Աղբամաններով և նստարաններով փակել են Սարյան-Պուշկին խաչմերուկը Ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը Buick Էլեկտրաքրոսովերը առանց լրալիցքավորման կանցնի 600 կիլոմետր Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը. Արմեն Սարգսյանի օգնականը՝ News.am-ին Գերմանիան իսպառ վաճառել Է Մարքսի պատկերով զրո եվրո արժողությամբ թղթադրամների ամբողջ տպաքանակը Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan