Երևան, 23.Հունիս.2017,
--
:
--
,

Քրիստիան Բեյլն անընդունելի է համարում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում

Հոլիվուդյան հանրահայտ դերասաններ Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքը հյուրընկալվել են ամերիկյան CBS հեռուստաընկերության The morning հաղորդմանը, որի ժամանակ անդրադարձել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին:  

Քրիստիան Բեյլն անընդունելի է համարել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը` ընդգծելով, որ հենց Թուրքիայի կողմից իրականացվող ճնշումներն են պատճառը, որ շատերը տեղյակ չեն Հայոց ցեղասպանության մասին, իսկ շատերն էլ ուղղակի չեն խոսում այդ մասին: Դերասանն ընդգծել է, որ շատերը տարբեր եղանակներով փորձում են ներկայացնել Հայոց ցեղասպանության մասին իրականությունը: «Հենց դրա համար է Քըրք Քըրքորյանն  այդքան ֆինանսներ է ներդրել այս ֆիլմի վրա: Ցավոք, նա  վախճանվեց մինչ մենք կներկայացնեինք ֆիլմը»,- ընդգծել է Բեյլը:

Դերասան Օսկար Այզեքն էլ իր հերթին կարևորել է Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ նկարահանելու նախաձեռնությունը և ընդգծել, որ ֆիլմի ռեժիսորի համար շատ կարևոր  նշանակություն ունի նման պատմություններ ներկայացնելը: Այզեքը հիշեցրել է, որ  մինչ «Խոստում»-ը ֆիլմը Թերի Ջորջը նկարահանել է ֆիլմ Ռուանդայի ցեղասպանության մասին:

Այզեքը նշել է, որ ֆիլմում ինքը մարմնավորում է գյուղում մեծացած հայ տղայի, ով ժամանում է  Կոստանդնուպոլիս և որոշում բժշկություն սովորել, բայց բախվում է դաժան իրականությանը:

loading...
«Գողթ» խումբը մենահամերգով հանդես կգա Երևանում Seiko-ն ժամացույցը զարդարել Է թանկարժեք քարերի աստղերով Կրակոցներ Մալաթիայում. գլխի հրազենային վնասվածքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց Գերմանիան և Չիլիին մեկական գնդակ փոխանակեցին. Կոնֆ. գավաթ Բիլ Գեյթսը, Forbes հանդեսի վարկածով, գլխավորել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ձեռք կբերի «Մոնակո»-ի կիսապաշտպան Ֆաբինյույին WikiLeaks-ը ԿՀՎ-ի նոր փաստաթղթեր Է հրապարակել կիբեռլրտեսության վերաբերյալ Ադրբեջանի քայլերը վկայում են այդ երկրում առկա լուրջ ճգնաժամի մասին. Դավիթ Բաբայան Ստոկհոլմում բացվել է լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» խորագրով ցուցահանդեսը Միջազգային և հայ աստղերը միանում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Սուպեր հայրիկներ» հանրային արշավին ԱՄԷ-ն հրապարակել է Կատարին առաջադրվող պահանջները Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը կայցելի Բելգրադ Դիվերսիոն ներթափանցման փորձի արդյունքում հակառակորդը 4 զոհ է տվել ՀՀ քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել ՀՀ ԿԳՆ կեղծ ատեստատ տրամադրած բաժնի պետի նկատմամբ Ակտիվ բուժական միջոցառումներ. Կամավոր Խաչատրյանը ներկայացնում է Արցախում վիրավորված զինծառայողների վիճակը Հայաստանի ՊՆ առաջին տեղակալն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին Թուրքիան Կատար է տեղափոխել իր զինվորականների առաջին խումբը Երեւանում ծնված հնգյակի երկու աղջիկները շուտով դուրս կգրվեն Հնագետները Գորիսում բացառիկ վիշապ քարակոթող են հայտնաբերել Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցումը Ադանայում ԻՊ դեմ գործողություն է իրականացվել. ձերբակալված է յոթ մարդ ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին Սերժ Սարգսյանը մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եզրափակիչ ելույթը ՀՀ Ազգային ժողովում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan