The Guardian-ը նոր փաստեր է ներկայացրել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կոռուպցիոն գործարքների վերաբերյալ

Մարդու իրավունքներով զբաղվող Եվրոպայի ամենահին կառույցներից մեկը` Եվրոպայի խորհուրդը, առաջիկա շաբաթվա ընթացքում լայնամասշտաբ հետաքննություն կսկսի` կապված քվեարկության արդյունքների կեղծման մեղադրանքների հետ, որը կառույցի հեղինակությունը դնում է կասկածի տակ: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը` ներկայացնելով նոր պնդումներ ադրբեջանական զեղծարարությունների վերաբերյալ:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում բարձր մակարդակի փորձառություն ունեցող երկու մարդ The Guardian-ին համոզմունք են հայտնել, որ ԵԽԽՎ անդամներին Ադրբեջանի օգտին քվեարկելու համար կաշառք է առաջարկվել:

Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամադովը, ով դարձել է այլախոհ, հայտնել է, որ նավթային պաշարներով հարուստ երկրի պատվիրակությունը Եվրոպայի խորհրդում ունեցել է 30 մլն եվրո` ԵԽ ինստիտուտներում, այդ թվում և ԵԽԽՎ-ում լոբբինգի համար ծախսելու նպատակով: «Ադրբեջանի պատվիրակության կազմում բոլորը լսել էին այդ թիվը, թեպետ այն երբեք գրի չէր առնվել: Ասվում էր, որ այս գումարը նախատեսված է պատվիրակությունների անդամներին և առհասարակ ԵԽԽՎ-ին կաշառելու նպատակով»,- ասել է նա The Guardian-ին:

Շվեդիայի պատվիրակության անդամ և նախկին արդարադատության նախարար Թոբիաս Բիլլսթրոմը հայտնել է, որ «շատ հավաստի անդամներ» իրեն ասել են, որ իրենց կաշառք է առաջարկվել քվեարկության դիմաց:

Բրիտանական լրատվամիջոցը նշում է, որ «խավիարային դիվանագիտության» մասին պնդումները տարիներով պտտվել են ԵԽԽՎ շուրջ, որտեղ Ադրբեջանը մեղադրվում էր ցանկալի քվեների դիմաց գումարի և թանկարժեք նվերների փոխանակման մեջ:

Պնդումներն առաջին անգամ ի հայտ եկան 2012 թվականին «Եվրոպական կայունության նախաձեռնություն» հետազոտական ինստիտուտի կողմից պատրաստված զեկույցի միջոցով, սակայն լուրջ շրջադարձ ապրեցին, երբ իտալական դատախազությունը սկսեց հետաքննություն իրականացնել իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է Ադրբեջանի 2.39 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ` փոխարենն աջակցելու այդ երկրի կառավարությանը ԵԽ-ում: Նրա դեմ դատական գործ է հարուցվել փողերի լվացման գործով:

Թեպետ ԵԽ անդամների մեկ հինգերորդը հունվարին գործը շտապ հետաքննելու կոչ արեց, սակայն ԵԽԽՎ ղեկավարները մարտին կայացած վերջին հանդիպման ժամանակ ձախողեցին որոշման ընդունումը: The Guardian-ը նշում է, որ հատկապես մեծ ճնշում է գործադրվում ԵԽԽՎ նախագահ, իսպանացի գործիչ Պեդրո Ագրամունտի վրա, որպեսզի այս ամսվա վերջում ապահովվի անհրաժեշտ հետաքննությունը:

Քննադատները նշում են, որ Ադրբեջանն օգտագործում է ԵԽԽՎ-ն նախագահ Իլհամ Ալիևի կառավարման լեգիտիմությունը ապահովելու նպատակով: 2013 թվականին գերմանացի խորհրդարանական Քրիստոֆեր Շտրասերի կողմից Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ հայտնի զեկույցը, որում արձանագրված էր Ադրբեջանի դատական համակարգը Ալիևի քննադատներին լռեցնելու համար օգտագործելու փաստը, քվեարկության ժամանակ տապալվեց 125 կողմ, 79 դեմ և 20 չեզոք ձայներով:

Քվեարկության բացասական ելքում առանցքային դերակատարում է ունեցել Վոլոնտեն, ով Ադրբեջանում իշխող ընտանիքի հետ կապ ունեցող ընկերության կողմից գումար է ստացել դրա դիմաց:

Շտրասերը նշել է, որ իմացել է Ադրբեջանի կողմից գումար առաջարկելու մասին, սակայն չի ունեցել քվեները գնելու վերաբերյալ որևէ ապացույց: Նա ընդգծել է, որ ցանկանում է հետաքննությունը տեսնել որպես վստահելիության կետ: «Եթե կա կասկած, որ այս կառույցի ներսում կարող է կաշառակերություն լինել և այդ կասկածն անտեսվում է, ապա դա կարող է լինել Եվրոպայի խորհրդի վերջը»,- նշել է նա:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը կոչ է արել Ագրամունտին անձամբ ապահովել «անկախ արտաքին հետաքննական մարմին առանց հետագա ձգձգումների»:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan