Երևան, 21.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,

Հայազգի յոթ գործարար տեղ են գտել Forbes-ի ՌԴ 200 ամենահարուստ մարդկանց ցանկում

Forbes-ի ռուսաստանյան խմբագրությունն ապրիլի 20-ին հրապարակել է ՌԴ ամենահարուստ ձեռնարկատերերի 14-րդ վարկանիշը, որտեղ յոթ հայազգի գործարարներ կան: Ցանկում ներառված յոթ հայ գործարարների ընդհանուր կարողությունը կազմել է 15 մլրդ 350 մլն ԱՄՆ դոլար:

ՌԴ ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում 18-րդն է «Մագնիտ» մանրածախ ցանցի գլխավոր տնօրեն և հիմնական բաժնետեր Սերգեյ Գալիցկիյը (Հարությունյան): Նրա կարողությունը գնահատվում է 6.8 մլրդ ԱՄՆ դոլար:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը 32-րդ հորիզոնականում է՝ 3.4 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ:

Վարկանիշի 48-րդ հորիզոնականում է «Ռոսգոսստրախի» նախագահ Դանիիլ Խաչատուրովը` 2 միլիարդ դոլարով:

ՌԴ սոցիալական ձեռներեցության առաջատարներից մեկը` ներդրող բանկիր և բարերար Ռուբեն Վարդանյանը 99-րդ տեղում է` 950 մլն դոլար  կարողությամբ:

Վարկանիշի 123-րդ տեղում է Wooden Fish Agency-ի դիտորդական խորհրդի ղեկավար Ալբերտ Ավդալյանը` 800 միլիոն դոլարով:

«ՌԵՍՕ-Գարանտիա» ընկերության ղեկավարներ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները  700 -ական միլիոն դոլարով զբաղեցնում են համապատասխանաբար 146 և 147-րդ տեղերը:

200 ամենահարուստ գործարարների համախումբ կարողությունը մեկ տարում աճել է $100 միլիարդով՝ հասնելով $460 մլրդ-ի:

Դոլարային միլիարդատերերի քանակն ավելացել է՝ 77-ից հասնելով 96-ի: Ցուցակում կարող են ընդգրկվել այն գործարարները, որոնց կարողությունն առնվազն 500 մլն դոլար է:

Ցուցակը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է ՌԴ խոշորագույն մասնավոր գազ արդյունահանող «Նովատէկ» ընկերության համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը: Նրա կարողությունը Forbes-ը գնահատել է 18.4 մլրդ ԱՄՆ դոլար:

loading...
Գերմանիայում բացվել է ալիևների ընտանիքի հերթական կոռուպցիոն գործը. Süddeutsche Zeitung Արոնյանը հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին Անկախության տոնի առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն Մեքսիկայի երկրաշարժից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ Հայկական արդարադատության բացը, կամ կրկին 3000 եվրո կվճարենք Եթե նպատակը տարածքի իրացումը լիներ, «Ֆիրդուսի» շուկայի ապամոնտաժման հաջորդ օրը կսկսվեր բնակիչների հետ բանակցությունը... Դեբեդցիները ծայրահեղ քայլերի կդիմեն, եթե մարզպետի խորհրդականը ներդրումներ չկատարի Հայաստան–Թուրքիա՝ ով ում է ավելի շատ պետք Ոստիկանական ակցիա. բացառիկ ու անվրեպ Խավարումից` արարում Արամ Ա–ի շուրթերով, կամ ո՞վ է Սփյուռքի` վարչապետի թեկնածուն Արտաքին ուժերի հանդեպ թուլությունը հանգեցնում է ներազգային ագրեսիվության ԼՂ հարակից 7 շրջաններից ցանկացածի հանձնումը հանգեցնելու է շփման գծի կոնֆիգուրացիայի աղետալի վատթարացման Մարդասպանները Այրում–Ջիլիզա մաքսակետով փախել են Վրաստան Սեպտեմբերի 21 Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական Արկադի Անդրեասյանը որակազրկվել է 2 տարով Սիրտս կոտրված է. Ջեքի Սփայերը և ԱՄՆ մյուս կոնգրեսականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հայկական վարորդական իրավունքների հարցը կլուծվի մոտ ժամանակներս. դեսպան Վոլինկին «Արփի լիճ» և «Ջավախեթի» ազգային պարկերի բացումը կնպաստի ՀՀ-ում զբոսաշրջության զարգացմանը Միասնաբար ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը. համահայկական համաժողովի հայտարարությունը Աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր Գորիսում. պատճառը աշակերտներին տրված սննդամթերքի աղտոտումն է Բրյուսելը կարող է զրկվել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը հյուրընկալելուց «Շիրակ»-ը կունենա նաև բասկետբոլի թիմեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan