Yerevan, 24.June.2017,
--
:
--
,

Հայաստանի դիվանագիտության առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացումը


Մեր հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

– Հայաստանն ու Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ հաստատել են դեռ 1992–ին, բայց հարաբերություններ, ըստ էության, չկան: Ինչո՞ւ:

– Ճիշտ եք նկատել: Ըստ երևույթին, հարցը սխալ է դրվել ի սկզբանե: Ես գիտեմ դա, քանի որ այն ժամանակ փոխնախարար էի: Երբ անկախացումից հետո Հայաստանն սկսեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել պետությունների հետ, Իսրայելի հետ համաձայնագիր ստորագրեցինք, կարծեմ, Մոսկվայում: Անցավ որոշ ժամանակ, բայց դեսպանություններ չբացվեցին: Իսկ քանի որ քաղաքականության և դիվանագիտության մեջ վակուում չի լինում, այդ բաց տարածքն անմիջապես լցրեց Բաքուն:

– Մինչև 2007 թ. Հայաստանում Իսրայելի դեսպանը եղել է Վրաստանում այդ երկրի դեսպանը: Իսկ 2007–ից Հայաստանում Իսրայելի դեսպանի նստավայրը Երուսաղեմն է: Արդյոք սա դիվանագիտական աբսուրդ չէ՞:

– Նման բաներ լինում են: Բայց դա նշանակում է հարաբերություններն իջեցնել «պլինտուսի» մակարդակի: Ես միշտ ասել եմ` Հայաստանի դիվանագիտության առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի Իսրայելի հետ հարաբերությունները լավացնելը: Կա «մաքոքային դիվանագիտություն» հասկացություն: Այսինքն՝ արվում են քայլեր, գործողություններ, որոնց չեն խառնվում ո՛չ արտգործնախարարությունը, ո՛չ պետական համակարգը, բայց որոնք ապահովում են որոշակի արդյունք: Պետք է գործի դրվի նաև այդ ուղղությունը: Մենք անպայման պետք է նորմալացնենք հարաբերությունները Իսրայելի հետ: Այն կողմում էլ կան մարդիկ, ովքեր ուզում են դա և պատրաստ են դրան:

Հայաստանի համար դա շատ կարևոր է, որովհետև դեպքերի հետագա զարգացումը կարող է պտտվել դրա շուրջ: Միաժամանակ շատ բարդ խնդիր է, քանի որ կա Իրանը, կա Ադրբեջանը: Բայց մենք այսքան ժամանակ չհասկացանք, որ դիվանագիտության հիմնական գործերից մեկը պետք է լինի հակառակորդի հակասությունների վրա խաղալը:

– Մենք երկար տարիներ կոմպլեմենտար քաղաքականություն ենք որդեգրել կամ ասում ենք, որ որդեգրել ենք Արևմուտքի և Ռուսաստանի հետ հարաբերություններում: Մենք չէի՞նք կարող նույն կոմպլեմենտարությունը կիրառել Իսրայել–Իրան կամ Իսրայել–արաբական աշխարհ հարաբերություններում:

– Իհարկե, կարելի էր: Գոնե պետք է փորձել: Պետք է կարողանալ խաղալ հակառակորդների հակասությունների վրա: Սա մի ուղղվածություն է: Մյուսը` կարողանալ օգտագործել երրորդ կողմի հնարավորությունները: Բերեմ կոնկրետ օրինակ: Ես հարց եմ տալիս` մենք չունենք հարաբերություններ Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ, արդյո՞ք որևէ բան այդ ուղղությամբ անում ենք: Մենք լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ: Իրանը փայլուն հարաբերություններ ունի Պակիստանի հետ: Չինաստանը փայլուն հարաբերություններ ունի Պակիստանի հետ: Պետք է օգտագործել այդ կապերը: Ճանապարհ միշտ էլ կա: Կարող ենք կիրառել նույն «մաքոքային դիվանագիտության» հնարավորությունները:

– Նեթանյահուն իր վերջին այցերը Ադրբեջան և նաև Ղազախստան, երկրներ, որոնք մեղմ ասած, այնքան էլ լավ տրամադրված չեն Հայաստանի նկատմամբ, անվանել է պատմական: Մենք ի՞նչ քայլեր ենք ձեռնարկում կամ կարող ենք ձեռնարկել` հակադրելու կամ մեղմելու այդ համագործակցության հետևանքները մեզ համար:

– Պետք է փնտրել ուղիներ: Մենք հսկայական համայնք ունենք ԱՄՆ–ում: Հրեական լոբբինգը ահավոր ուժեղ է այնտեղ: Ես գիտեմ հայ հայտնի դեմքեր, ովքեր շատ սերտ հարաբերություններ ունեն նրանց հետ: Պետք է փնտրել կապեր, ոչ թե «Արի տուն» խաղալ:

– Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիյահու Երուշալմին վերջին իր հարցազրույցում նշել է, որ Իսրայելի համար Եվրասիան կարևոր տարածաշրջան է և Եվրասիայի երկրների, այդ թվում` Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը կարևոր է: Հայաստանի մասով այդ հարաբերությունների շրջանակը ո՞րը կարող է լինել:

– Իսկ չե՞ք մտածում, որ նույն Իսրայելի համար գուցե լինեն հարցեր, որոնց շուրջ կցանկանար Իրանի հետ գտնել շփման կետեր: Խաղալ է պետք:

– Ի դեպ, անդրադառնալով ԼՂ հարցին, դեսպանը նշել է, որ Իսրայելը կողմ է խաղաղության հաստատմանը, բայց հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանին զենք վաճառելու փաստը:

– Դա դիվանագիտական հռետորաբանություն է: Պետք է կարողանալ կարդալ դիվանագիտական տեքստերը: Իսկ դա մի ամբողջ գիտություն է:

Արփի Սահակյան

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan