Երևան, 26.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,
Թուրք հաքերները կոտրել են Ֆրանսիայում Հայաստանի զբոսաշրջության գրասենյակի և առևտրաարդյունաբերական պալատի կայքերը Թուրքիայի ԱԳՆ առ ոչինչ է համարում Իրաքյան Քրդստանի հանրաքվեի արդյունքները Մեդվեդևը Հայաստանում կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Կապանում տարվա առաջին աշխատանքի տոնավաճառին մասնակցել է 27 գործատու Հակոբ Սերոբյանը խոսել է աշխարհի առաջնության մասին Թումանյանական հեքիաթների հերոսների արձանները նոր շունչ հաղորդեցին Հ. Թումանյանի տուն-թանգարանին Լևոն Արոնյանի և Դին Լիժենի երրորդ պարտիան ևս ավարտեց ոչ-ոքի Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը Հայաստանին շնորհակալություն հայտնեց իրաքցի եզդիներին ցուցաբերած աջակցության համար Բոսնիա և Հերցեգովինայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի վարժանքը. մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը

Հայաստանի դիվանագիտության առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացումը


Մեր հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

– Հայաստանն ու Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ հաստատել են դեռ 1992–ին, բայց հարաբերություններ, ըստ էության, չկան: Ինչո՞ւ:

– Ճիշտ եք նկատել: Ըստ երևույթին, հարցը սխալ է դրվել ի սկզբանե: Ես գիտեմ դա, քանի որ այն ժամանակ փոխնախարար էի: Երբ անկախացումից հետո Հայաստանն սկսեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել պետությունների հետ, Իսրայելի հետ համաձայնագիր ստորագրեցինք, կարծեմ, Մոսկվայում: Անցավ որոշ ժամանակ, բայց դեսպանություններ չբացվեցին: Իսկ քանի որ քաղաքականության և դիվանագիտության մեջ վակուում չի լինում, այդ բաց տարածքն անմիջապես լցրեց Բաքուն:

– Մինչև 2007 թ. Հայաստանում Իսրայելի դեսպանը եղել է Վրաստանում այդ երկրի դեսպանը: Իսկ 2007–ից Հայաստանում Իսրայելի դեսպանի նստավայրը Երուսաղեմն է: Արդյոք սա դիվանագիտական աբսուրդ չէ՞:

– Նման բաներ լինում են: Բայց դա նշանակում է հարաբերություններն իջեցնել «պլինտուսի» մակարդակի: Ես միշտ ասել եմ` Հայաստանի դիվանագիտության առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի Իսրայելի հետ հարաբերությունները լավացնելը: Կա «մաքոքային դիվանագիտություն» հասկացություն: Այսինքն՝ արվում են քայլեր, գործողություններ, որոնց չեն խառնվում ո՛չ արտգործնախարարությունը, ո՛չ պետական համակարգը, բայց որոնք ապահովում են որոշակի արդյունք: Պետք է գործի դրվի նաև այդ ուղղությունը: Մենք անպայման պետք է նորմալացնենք հարաբերությունները Իսրայելի հետ: Այն կողմում էլ կան մարդիկ, ովքեր ուզում են դա և պատրաստ են դրան:

Հայաստանի համար դա շատ կարևոր է, որովհետև դեպքերի հետագա զարգացումը կարող է պտտվել դրա շուրջ: Միաժամանակ շատ բարդ խնդիր է, քանի որ կա Իրանը, կա Ադրբեջանը: Բայց մենք այսքան ժամանակ չհասկացանք, որ դիվանագիտության հիմնական գործերից մեկը պետք է լինի հակառակորդի հակասությունների վրա խաղալը:

– Մենք երկար տարիներ կոմպլեմենտար քաղաքականություն ենք որդեգրել կամ ասում ենք, որ որդեգրել ենք Արևմուտքի և Ռուսաստանի հետ հարաբերություններում: Մենք չէի՞նք կարող նույն կոմպլեմենտարությունը կիրառել Իսրայել–Իրան կամ Իսրայել–արաբական աշխարհ հարաբերություններում:

– Իհարկե, կարելի էր: Գոնե պետք է փորձել: Պետք է կարողանալ խաղալ հակառակորդների հակասությունների վրա: Սա մի ուղղվածություն է: Մյուսը` կարողանալ օգտագործել երրորդ կողմի հնարավորությունները: Բերեմ կոնկրետ օրինակ: Ես հարց եմ տալիս` մենք չունենք հարաբերություններ Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ, արդյո՞ք որևէ բան այդ ուղղությամբ անում ենք: Մենք լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ: Իրանը փայլուն հարաբերություններ ունի Պակիստանի հետ: Չինաստանը փայլուն հարաբերություններ ունի Պակիստանի հետ: Պետք է օգտագործել այդ կապերը: Ճանապարհ միշտ էլ կա: Կարող ենք կիրառել նույն «մաքոքային դիվանագիտության» հնարավորությունները:

– Նեթանյահուն իր վերջին այցերը Ադրբեջան և նաև Ղազախստան, երկրներ, որոնք մեղմ ասած, այնքան էլ լավ տրամադրված չեն Հայաստանի նկատմամբ, անվանել է պատմական: Մենք ի՞նչ քայլեր ենք ձեռնարկում կամ կարող ենք ձեռնարկել` հակադրելու կամ մեղմելու այդ համագործակցության հետևանքները մեզ համար:

– Պետք է փնտրել ուղիներ: Մենք հսկայական համայնք ունենք ԱՄՆ–ում: Հրեական լոբբինգը ահավոր ուժեղ է այնտեղ: Ես գիտեմ հայ հայտնի դեմքեր, ովքեր շատ սերտ հարաբերություններ ունեն նրանց հետ: Պետք է փնտրել կապեր, ոչ թե «Արի տուն» խաղալ:

– Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիյահու Երուշալմին վերջին իր հարցազրույցում նշել է, որ Իսրայելի համար Եվրասիան կարևոր տարածաշրջան է և Եվրասիայի երկրների, այդ թվում` Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը կարևոր է: Հայաստանի մասով այդ հարաբերությունների շրջանակը ո՞րը կարող է լինել:

– Իսկ չե՞ք մտածում, որ նույն Իսրայելի համար գուցե լինեն հարցեր, որոնց շուրջ կցանկանար Իրանի հետ գտնել շփման կետեր: Խաղալ է պետք:

– Ի դեպ, անդրադառնալով ԼՂ հարցին, դեսպանը նշել է, որ Իսրայելը կողմ է խաղաղության հաստատմանը, բայց հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանին զենք վաճառելու փաստը:

– Դա դիվանագիտական հռետորաբանություն է: Պետք է կարողանալ կարդալ դիվանագիտական տեքստերը: Իսկ դա մի ամբողջ գիտություն է:

Արփի Սահակյան

loading...
Թուրք հաքերները կոտրել են Ֆրանսիայում Հայաստանի զբոսաշրջության գրասենյակի և առևտրաարդյունաբերական պալատի կայքերը Թուրքիայի ԱԳՆ առ ոչինչ է համարում Իրաքյան Քրդստանի հանրաքվեի արդյունքները Կոպենհագենում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել Մեդվեդևը Հայաստանում կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Կապանում տարվա առաջին աշխատանքի տոնավաճառին մասնակցել է 27 գործատու Գյումրիի տնակներում ապրող ևս մեկ ընտանիք տուն է ստացել Հակոբ Սերոբյանը խոսել է աշխարհի առաջնության մասին Թումանյանական հեքիաթների հերոսների արձանները նոր շունչ հաղորդեցին Հ. Թումանյանի տուն-թանգարանին Վարդան Արամյանը նոր վարկերի ներգրավման առումով պահպանողական վարքագիծ դրսևորելու անհրաժեշտություն է տեսնում Լևոն Արոնյանի և Դին Լիժենի երրորդ պարտիան ևս ավարտեց ոչ-ոքի Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը Հայաստանին շնորհակալություն հայտնեց իրաքցի եզդիներին ցուցաբերած աջակցության համար Բոսնիա և Հերցեգովինայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի վարժանքը. մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը «Նացիստնե՛ր, հեռացե՛ք». Գերմանիայում ցույցեր են ազգայնականների դեմ Պաշտոնական այցով Հայաստանում է ՌԴ կրթության և գիտության նախարարը Լազարյան ճեմարանը չի փակվել և կշարունակի գործել Մոսկվայում. ՌԴ ԿԳ նախարար Ձեր իմաստուն կառավարման ներքո Գերմանիան ավելի կամրապնդի իր դիրքերը միջազգային ասպարեզում. Սերժ Սարգսյանը՝ Մերկելին Իրանի «Ֆարաբի» հիմնադրամը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը համագործակցության համաձայնագիր ստորագրեցին Լևոն Արոնյան – Դին Լիրեն. եզրափակիչ հանդիպումն ուղիղ միացմամբ ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը կզբաղեցնի Բունդեսթագի 709 տեղերից 246-ը «Գերմանիայի համար այլընտրանք»-ի առաջնորդը հրաժարվել իր կուսակցության խմբակցության մաս կազմել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Սանկտ Պետերբուրգ Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը հաղթել է խորհրդարանական ընտրություններում. Բունդեսթագ է անցել 6 կուսակցություն Հայկական մասնիկ հեռավոր Պատայայում «Հայ Փոքրիկ Երգիչներ»-ը Հառիճավանքում Կոմիտասի 148-ամյակին նվիրված փառատոն կանցկացնեն
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan