Երևան, 21.Նոյեմբեր.2017,
--
:
--
,
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենին ՀՀ տրանսպորտի նախարարությունը եղանակային փոփոխություններով պայմանավորված կաշխատի հատուկ ռեժիմով ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված նոր գեղաթերթիկ է մարվել Վանաձորի ավագանու արտահերթ նիստում Արկադի Փելեշյանն ընտրվեց քաղաքապետի առաջին տեղակալ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին Լևոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական Հայաստանը նոյեմբերի 22-ին վաղ առավոտից գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» ցուցահանդեսի բացմանը Հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել դաշնակցային և ռազմավարական գործընկերության բնույթ. Սերգեյ Լավրով

ՉԼ. «Բարսելոնա»-ն կփորձի հերթական հերոսական «քամբեք»-ն անել, «Բորուսիա»-ն՝ չեզոքացնել «Մոնակո»-ի առավելությունը

 Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի խաղային երկրորդ օրը՝ ապրիլի 19-ին,  կկայանան հերթական երկու հանդիպումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կատալոնական «Բարսելոնա»-ն մրցակցի հարկի տակ 3-0 հաշվով պարտվելուց հետո սեփական հարկի տակ կընդունի իտալական «Յուվենթուս»-ին:

Դիմակայությունում հաջողության հասնելու և հաջորդ փուկի ուղեգիր նվաճելու համար կատալոնական ակումբը պետք է սեփական հարկի տակ հերթական հերոսական «քամբեք»-ն անի, քանի որ դրա համար առնվազն երեք անպատասխան գնդակ պետք է ուղարկի մրցակցի դարպասը՝ խաղը գոնե լրացուցիչ ժամանակ տեղափոխելու համար: «Բարսելոնա»-ին հերթական բարդ հանդիպումն է սպասում, սակայն «Յուվենթուս»-ի համար նույնպես հեշտ չի լինելու: Ֆուտբոլասերների հիշողության մեջ դեռ թարմ են հուշերը՝ կապված Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Բարսելոնա»-«Պարի Սեն Ժերմեն» խաղի հետ, երբ կատալոնացիները մրցակցի հարկի տակ 4-0 հաշվով ջախջախիչ պարտություն կրելուց հետո կարողացան պատասխան խաղում առավելության հասնել 6-1 հաշվով ու քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել: Այս ամենը շատ լավ տեսել են ու գիտեն նաև «Յուվենթուս»-ի ֆուտբոլիստները և նրանք վստահաբար ավելի զգույշ կլինեն՝ ֆրանսիական ակումբի սխալները չկրկնելու ու հսկայական առավելությունը ձեռքից բաց չթողնելու համար: Ակնհայտ է, որ քառորդ եզրափակիչ փուլի խաղային երկրորդ օրը ֆուտբոլասերները ականատես կլինեն ևս մեկ հետաքրքիր ու լարված հանդիպման:

Խաղային օրվա մյուս դիմակայությունում «Մոնակո»-ն սեփական հարկի տակ կընդունի «Բորուսիա Դորտմունդ»-ին: Դիմակայության առաջին խաղում ֆրանսիական «Մոնակո»-ն հրաշալի հանդես եկավ և կարողացավ մրցակցի հարկի տակ 2-3 հաշվով հաղթանակ տանել: Մրցակցի հարկի տակ խփած երեք գոլը լուրջ առավելություն են տվել ֆրանսիական ակումբին, որն արդեն համարվում է դիմակայության ֆավորիտը: Սակայն, հաշվի առնելով գերմանական թիմերի համառությունն ու խաղադաշտում մինչև վերջ կռիվ տալու կամքը, կարելի է ասել, որ «Մոնակո»-ին ամեն դեպքում հեշտ հանդիպ ում չի սպասում:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին երկու մասնակիցներն արդեն հայտնի են: Ապրիլի 18-ին «Ռեալ Մադրիդ»-ը, սեփական հարկի տակ 4-2 հաշվով առավելության հասնելով «Բավարիա»-ի նկատմամբ, նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր: Կիսաեզրափակչի մյուս մասնակիցը Մադրիդի «Ատլետիկո»-ն է, որը մրցակցի հարկի տակ ոչ ոքի 1-1 խաղաց «Լեսթեր Սիթի»-ի հետ ու սեփական հարկի տակ տարած նվազագույն հաղթանակի շնորհիվ դիմակայության հաղթող ճանաչվեց:

loading...
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենին ՀՀ տրանսպորտի նախարարությունը եղանակային փոփոխություններով պայմանավորված կաշխատի հատուկ ռեժիմով Մշակվել է սեռով և գենդերով պայմանավորված բռնությունների դեմ ստանդարտ, գործառնական ընթացակարգ Բասկետբոլի Հայաստանի թիմից հեռացվել է Ռայան Բոաթրայթը Տարկետման իրավունքի իրացման քաղաքականությունն իրականացվելու է կառավարության որոշումներով. Կորյուն Նահապետյան ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված նոր գեղաթերթիկ է մարվել Վանաձորի ավագանու արտահերթ նիստում Արկադի Փելեշյանն ընտրվեց քաղաքապետի առաջին տեղակալ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին Լևոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական Հայաստանը նոյեմբերի 22-ին վաղ առավոտից գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» ցուցահանդեսի բացմանը Հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել դաշնակցային և ռազմավարական գործընկերության բնույթ. Սերգեյ Լավրով Բանակցություններն անցել են լիակատար փոխըմբռնման մթնոլորտում. Նալբանդյանը ներկայացրել է Լավրովի հետ հանդիպման արդյունքները Բաղրամյան պողոտայում մեքենա է պայթել. զոհեր և վիրավորներ չկան Ազգային ժողովի դիմաց ավտոմեքենա է այրվում Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի ասուլիսը. ուղիղ 25 միլիոն դրամ ՃՈ–ի ավտոմեքենաների սարքավորումները փոխելու համար Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքար է բացվել Սարալանջում խայտառակ որակի ջուր են խմում Գայանե Խաչվանքյան. «ԵԱՏՄ երկրներում բավականին բարձր է դեղերի կեղծվածության մակարդակը» Երեխաների 49%–ը բռնության ենթարկվելու դեպքում չգիտի՝ ուր դիմել Բիզնեսմեններն այսուհետ կարող են սեփական ուժերով պայքարել «կպչուն» չինովնիկների դեմ Ոսկու հանքը մոտ է Արդվիին, բայց դրա լինել–չլինելը կորոշեն մղարթցիները Հայկական կամուրջ Իսրայելի և Իրանի միջև
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan