Yerevan, 18.December.2017,
--
:
--
,

«Թուրք–եվրոպական և թուրք–ամերիկյան ոչ բարենպաստ հարաբերությունները միանշանակ մեր դեմ են գործում»


Մեր հյուրն է պատմաբան Գևորգ Յազճյանը

– Պարոն Յազճյան, փաստացի Թուրքիան հրաժարվում է քեմալական հանրապետությունից: Ինչի՞ համար էր կառավարման համակարգի այդ փոփոխությունը:

– Որպեսզի Էրդողանը հավերժացնի իր իշխանությունը:
Եվ դա հանգեցնելու է լուրջ փոփոխությունների: Միայն անցում չէր նախագահական համակարգի: Արտաքին և ներքին քաղաքականությունների մեջ տեղի են ունենալու կարևոր փոփոխություններ:
Շուտով պաշտոնապես կհրաժարվեն քեմալականությունից, և նրան կփոխարինի մեկ այլ գաղափարախոսություն: Եվ դա իսլամականությունն է:
Արդեն իսկ Քեմալի վերաբերյալ արվում են տհաճ հրապարակումներ: Որ նա հրեական ծագում ունի, մասոն էր, ալկոհոլիկ է, միասեռական էր և այլն, և այլն:

– Իսկ ի՞նչ եք կարծում` կլինի արմատակա՞ն իսլամիզմ, թե` չափավոր:

– Արտաքին տեսքով կլինի չափավոր, բայց իրականում կլինի արմատական: Բայց, իհարկե, ո՛չ այն իմաստով, ինչպես տեսնում ենք ահաբեկիչների մոտ: Սակայն կյանքի բոլոր ոլորտներում կմտնի իսլամը: Բացառված չէ, որ շարիաթի օրենքները գործեն` զուգահեռ քաղաքացիական օրենքներին: Մոտավորապես այնպես, ինչպես Իրանում է:

– Իսկ նեոօսմանիզմի գաղափարախոսության իրականացման ճանապարհին այս փոփոխությունն անհրաժե՞շտ նախապայման էր, թե այդ խնդիրն ընդհանրապես դրված չէ:

– Չեմ կարող ամբողջությամբ ասել, որ անհրաժեշտ նախապայման էր, բայց մի բան հաստատ է, որ նեոօսմանությունը ենթադրում է նաև իշխանության կենտրոնացում:
Բնականաբար նեոօսմանիզմը հիմնականում դրսևորվելու է արտաքին ճակատում վարվելիք քաղաքականության մեջ: Իսկ Թուրքիան ունի չորս ուղղություն` արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ: Արևմուտքը եվրոպան է, որտեղ բացահայտ արդեն ասվում է, որ Թուրքիան այլևս տեղ չունի: Եվ Թուրքիան ինքն էլ արդեն համոզված է դրանում: Բացահայտ կերպով այն դուրս է դրվում նաև Բուլղարիայից, որտեղ վերջին շրջանում միջամտության փորձեր էր անում:

Հյուսիսային ուղղությունը Ղրիմն է, ուր կա թաթարական զգալի զանգված: Բայց այն Ռուսաստանի մաս է կազմում, և Թուրքիան չի կարող ոչինչ անել:
Ուկրաինայում ևս փորձում է դիրքերը ամրապնդել, սակայն այնտեղ չունի «հինգերորդ» զորասյուն: Շատ քիչ են ազգությամբ թուրքերը, և ընդհանրապես քիչ է մահմեդական բնակչությունը:

Հարավային ուղղությունը արաբական ուղղությունն է: Սիրիայի դեպքերը ցույց են տալիս, որ այստեղ էլ իրեն գրկաբաց ընդունողներ չկան: Ընդհակառակը, Եգիպտոսի հետ հարաբերությունները թշնամական են: Իսկ Եգիպտոսը շատ լուրջ գործոն է: Առանց այս երկրի դժվար թե որևէ մեկը հաջողության հասնի արաբական աշխարհում:
Եվ եթե Եգիպտոսում ինչ–որ փոփոխություններ լինեն, տեղի ունենա հեղաշրջում, և եթե Թուրքիան նվաճի այս երկիրը, ապա արաբական աշխարհում կարող է հենարաններ ստեղծել իր տարածման համար: Չմոռանանք, որ դեռևս հարյուր տարի չի անցել, երբ այս տարածքները օսմանյան կայսրության մասն էին:

Նաև իրանական ուղղությունն է: Բայց այս ուղղությամբ դժվար թե Թուրքիան կարողանա որևէ հաջողության հասնել:

Մնում է միայն կովկասյան ուղղությունը` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Հյուսիսային Կովկասի երկրներ: Հյուսիսային Կովկասի երկրներում Թուրքիան չի կարող շատ «աշխույժ» լինել, որովհետև Ռուսաստանի մաս են դրանք:

Ադրբեջանը, հասկանալի է, որ թուրքական գործոնի ամենաուժեղ տարն է: Իսկ Վրաստանը համարյա թե վերածվել է թուրքական հովանավորյալ պետության:

Մնաց Հայաստանը: Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները միշտ էլ եղել են հակասական: Եղել են պահեր, երբ նրանց պետական շահերն ինչ–որ ձևով համընկել են: Անպայման` պետական, որովհետև ժողովուրդներն իրար ատում են: Հատկապես թուրքերը ռուսներին ատում են: Եվ երբ այդ պետական շահերը կրկին համընկնեն, մենք կարող ենք որպես մանրադրամ օգտագործվել նրանց ձեռքին: Հատկապես արցախյան հարցի առումով:
 
Որովհետև թուրքերն ու ադրբեջանցիները Ռուսաստանին տալիք ունեն: Իսկ մենք ամեն ինչ տվել ենք, այլևս տալիք չի մնացել: Օրինակ, Ադրբեջանն իր նավթից կարող է տալ Ռուսաստանին, անդամակցել ԵՏՄ–ին: Իսկ Թուրքիայի հետ ունեցած Ռուսաստանի հարաբերությունների մեջ շատ կարևոր է գազի գործոնը: Թուրքիան ամեն տարի սպառում է շուրջ 9 մլրդ դոլարի ռուսական գազ: Դեռ չխոսենք «Թուրքական հոսքի» մասին:
 Այսինքն` Թուրքիան ևս տալիք ունի Ռուսաստանին և, համապատասխանաբար, նրանից ստանալիք ունի:

– Հիմա սուրը կախված է մեր գլխի՞ն. ելք չունե՞նք:

– Ես կցանկանայի, որպեսզի թուրք–եվրոպական հարաբերություններն ինչ–որ ձևով լինեին հակակշիռ ռուս–թուրքական մերձեցումներին: Նույնն էլ` Ամերիկայի պարագայում, որտեղ կրկին լարվածություն կա այսօր: Իսկ թուրք–եվրոպական և թուրք–ամերիկյան ոչ բարենպաստ հարաբերությունները միանշանակ մեր դեմ են գործում:

Գոհար Սարդարյան

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan