Yerevan, 21.July.2017,
--
:
--
,

«Թոմ Սոյերի արկածները» վեպի մարաթոնյան ընթերցանություն` Հայաստանի Ամերիկյան անկյուններում

Հայաստանի հինգ Ամերիկյան անկյունները, որոնք գործում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում և Չարենցավանում, միանալով Հայաստանի ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումներին, այսօր կազմակերպել են Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» դասական վեպի մարաթոնյան ընթերցանություն, որին մասնակցում էին մարդիկ՝ երկրի բոլոր ծայրերից:

Դեսպան Միլսի և նրա կնոջ՝ Լի Քարթերի հետ, ով, ի դեպ, նախկինում գրադարանավար է եղել, մարաթոնյան ընթերցանությանը մասնակցել են տասնյակ համայնքային առաջնորդներ, գրողներ, գրականագետներ, գրադարանի այցելուներ և ուսանողներ:

Մարաթոնը շարունակվել է ամբողջ օրվա ընթացքում, և ամեն մի ընթերցող 5 րոպե բարձրաձայն կարդալուց հետո հերթափոխը փոխանցել է մյուսին: Տեսակամուրջի միջոցով մասնակցել են հյուրեր բոլոր 5 Ամերիկյան անկյուններից:

«Մարկ Տվենի պատմությունը ամերիկյան երազանքի պատմությունն է, – ասել է դեսպան Միլսը, – սկսելով շատ քչից՝ նա դարձավ աշխարհահռչակ գրող, ում ստեղծագործությունները սիրված են ու ընթերցվում են ողջ աշխարհում, իսկ նրա հերոսները՝ Թոմ Սոյերը, Հեքլեբերի Ֆինը դարձել են ամերիկյան կյանքի ու ամերիկյան արժեքների՝ ազատության, ազդեցությունն ու հեղինակությունը անվերապահորեն չընդունելու և, ի վերջո, յուրաքանչյուր ամերիկացու անձնական արժանապատվության մասին մեր համոզմունքի խորհրդանիշ:

Թեպետ Տվենի հաջողությունները նրա ջանասիրության, գրական ձիրքի և հաստատակամության արգասիքն են, սակայն նրա կայացման հարցում կարևոր է եղել նաև գրադարանների դերը: 12 տարեկանից նա դուրս եկավ դպրոցից և դրանից հետո երեկոյան ժամերին այցելում էր հանրային գրադարաններ ու զբաղվում է ինքնակրթությամբ: Նա նշում էր, որ գրադարաններում կարողացել է գտնել այնպիսի տեղեկություններ, որոնք ավանդաբար դպրոցներում չէին մատուցվում: Մարկ Տվենի պարագայում մենք իրապես ունենք անհատի կյանքում գրադարանների կարևոր դերակատարման վառ օրինակ»:

Ազգային գրադարանային շաբաթն Հայաստանում նշվում է ապրիլի 17-ից 23-ը: Այս տարի գրադարանային շաբաթը նվիրվում է Հայկական բանակի 25 ամյակին: ԱՄՆ-ում գրադարանային շաբաթը նշվեց անցած շաբաթ ՝ ապրիլի 9-15-ին և կրում էր «Գրադարանները փոխակերպվում են և փոխակերպում» խորագիրը:
«Այս խորագիրը՝ «Գրադարանները փոխակերպվում են և փոխակերպում»  շատ տեղին է, երբ խոսում ենք մեր համայնքներում գործող գրադարանների մասին: Շատ դեպքերում գրադարանները փոխակերպվում են ֆիզիկապես, ավելի ու ավելի շատ վերածվելով այնպիսի վայրի, որտեղ հասանելի են ժամանակակից տեխնոլոգիաները:  Իսկ գրքերի, ամսագրերի լայն ընտրանու և առցանց ռեսուրսների անվճար հասանելիության ապահովման միջոցով գրադարանները փոխակերպում են մարդկանց կյանքը՝ օգնելով նրանց զարգացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները,  օգտվել կրթական ու մասնագիտական կատարելագործման ավելի լայն հնարավորություններից: Այս ամենը բնութագրական ու ճշմարիտ է մեր հինգ Ամերիկյան անկյունների համար», – ասաց դեսպան Միլսը:

Անցած տարի գրանցվել է Ամերիկյան անկյունների այցելուների ռեկորդային թիվ (73.000): Այցելուներն այստեղ մասնակցում են անգլերենի անվճար դասերի, օգտվում անգլիալեզու գրքերից ու տեսասկավառակներից, մասնակցում երեխաների համար կազմակերպվող միջոցառումներին,  ստանում խորհրդատվություն կրթական հնարավորությունների մասին, օգտվում համակարգիչներից, ինտերնետից և 3D տպիչներից:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan