Yerevan, 18.December.2017,
--
:
--
,

Թուրքիայում հակահայկական, հակահայաստանյան քաղաքականությունը կշարունակվի

 Թուրքիայում հակահայկական, հակահայաստանյան քաղաքականությունը կշարունակվի: Այս մասին Երևանում կազմակերպված քննարկմանը նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

«Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի հետ կապված ես հիմքեր չեմ տեսնում: Այն հռետորաբանությունը, որ Թուրքիայի իշխանությունն արմատավորում է հասարակության մեջ` ձևավորելով ազգայնամոլական օրակարգ, կշարունակվի: Կշարունակվեն մնալ հակահայկական տրամադրությունները: Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հարցում փոփոխության չեն ենթարկվի»,- ասաց Լևոն Հովսեփյանը:

Քննարկմանը Ստամբուլից տեսակապով միացած «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով, գուցե բարեբախտություն է, որ Թուրքիայի հետ դիվանագիտական, քաղաքական հարաբերություններ հաստատված չեն:

«Հայաստանի անկախացումից հետո պետք է բնականոն լիներ հարաբերությունների հաստատումը, սակայն եթե դրացին բարի չէ, ավելին՝ այն վտանգավոր է, ուրեմն լավ է, որ երկկողմանի հարաբերություններ չկան: Ամեն դեպքում, որոշ շփումներ կան մտավորականների, մշակութային գործիչների, ակադեմիկական մակարդակում»,-հավելեց նա:

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեով ընտրատեղամասերի 99,97 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն: Սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:

Համաձայն փոփոխությունների՝ նախագահը լիազորություն է ստանում ուղղակիորեն նշանակել պետական կարևոր պաշտոնյաների՝ այդ թվում և նախարարներին: Նա իրավունք է ունենալու նշանակել մեկ կամ մի քանի փոխնախագահի: Նախագահը կարողանալու է միջամտել դատական համակարգին, նա է որոշելու հայտարարել արտակարգ դրություն, թե ոչ: Նոր փոփոխություններով՝ Թուրքիայում նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավոր ընտրվելու պայմաններին բավարարող, Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձը: Նա պաշտոնավարելու է 5 տարի ժամկետով: Ընդ որում, մեկ անձն առավելագույնը կարող է ընտրվել երկու անգամ: Երկրի նախագահին թույլատրվելու է լինել կուսակցական: Նախագահն է նշանակելու այլ երկրներում Թուրքիայի դեսպաններին և հետ կանչելու նրանց: Մյուս փոփոխություններով՝ նախատեսվում է մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դարձնել 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի: Մեջլիսի և նախագահի ընտրություններն անցկացվելու են 5 տարին մեկ անգամ՝ միևնույն օրը: Սահմանադրական հանրաքվեով «այո»-ի հաղթանակի պարագայում փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2019 թվականից:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan