Երևան, 26.Փետրվար.2018,
--
:
--
,

Թինա Կանդելակին կրկին անդրադարձել է Մխիթարյանի խաղին

Ռուսաստանաբնակ հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին կրկին անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:

Հայկական արմատներով հաղորդավարուհին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է Մխիթարյանի լուսանկարը Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով ու Պարույր Սևակի «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծությունը: 

Մինչ այդ, Թինա Կանդելակին Մխիթարյանի հասցեին գովասանքի խոսքեր էր հնչեցրել «Թվիթեր»-ում, որտեղ հետաքրքիր երկխոսություն էր ծավալվել ֆուտբոլիստի և հաղորդավարուհու միջև: 

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սանդերլենդ» խաղից հետո, որում իր թիմի կազմում երկրորդ գոլը հեղինակել էր Հենրիխ Մխիթարյանը, Թինա Կանդելակին Թվիթերի իր միկրոբլոգում, տեղադրելով Մխիթարյանի հեղինակած գոլի տեսագրությունը, հայերեն կատարել էր հետևյալ գրառումը. «Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես, բալա»:

Հենրիխ Մխիթարյանը Կանդելակիի գրառումն անպատասխան չէր թողել. «Շնորհակալ եմ աջակցության համար, սիրելի Թինա Կանդելակի»: 

Թինա Կանդելակին իր հերթին արձագանքել էր Հենրիխ Մխիթարյանի գրառմանը. «Իմ մայրը ձեզ սիրում է, այնպես որ Թբիլիսիի բոլոր հայերը ձեզ հետ են»:

«Շատ շնորհակալ եմ ձեր մայրիկին և Վրաստանում իմ բոլոր երկրպագուներին»,- արձագանքել էր Մխիթարյանը:

loading...
Օլիմպիական խաղերն ավարտվեցին Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց Ալբանիային Վայոց ձորի մարզում երկրաշարժ է գրանցվել Նորվեգիան Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի հաղթողն է. 39 մեդալ Արսենալ- Մանչեսթր սիթի. ուղիղ հեռարձակում Հնդկաստանում հեռացրել են ուղեղի ամենամեծ ուռուցքն աշխարհում Gucci-ի ցուցադրության ժամանակ մոդելները բարձրահարթակ են դուրս եկել իրենց գլուխները ձեռքներին Ադրբեջանում հաշվառված թմրամոլների թիվը 5 հազարով ավելացել է 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նանետ Ֆաբրեյը Որոշ գեներ մարդու մահվանից հետո շարունակում են գործել. գիտնականներ Աբովյանի սոցաջակցության աշխատակիցը որպես կաշառք պահանջել և ստացել է օրենքով նախատեսված նպաստների մի մասը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության ընթացքում արտահանումն աճել է մոտ 50 տոկոսով ԱՄՆ-ն առաջիկայում կհայտարարի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Սերբիան երբևէ պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ.Վուչիչ Մոսկվան Վաշինգտոնին և Փհենյանին կոչ է անում սկսել ուղիղ երկխոսություն Արմեն Սարգսյանն Անթիլիասի մայրավանքում հանդիպել է Արամ Ա-ի հետ Արթուր Ալեքսանյանը հաղթել է Կիևի միջազգային մրցաշարում «Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը Հեռուստացույցով տարվելը վտանգավոր է Twitter-ը կարգելի միաժամանակ համանման հաղորդագրություններ հրապարակել մի քանի օգտահաշիվներից Սեւ պաղպաղակ. Կորեայում ինչով են հյուրասիրում Օլիմպիական խաղերի հյուրերին Շվեդները հանգուցյալների հետ «շփման» տեխնոլոգիա են մշակում Արմեն Սարգսյանը Լիբանանում կհանդիպի Արամ Ա կաթողիկոսի հետ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan